Միջոցառումներ
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով և որակյալ կադրերով
Ամերիկացի նշանավոր պրոֆեսոր, աչքի պլաստիկ վիրաբույժ Բրանսոն Քոլը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության մասնագետների հետ Հայաստանում մեկ շաբաթ կիրականացնի բարեգործական վիրահատություններ ու կոնսուլտացիաներ:
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում նոյեմբերի 2-ին կայացավ կոնֆերանս, որտեղ պրոֆեսոր Բրանսոն Քոլը ներկայացրեց գիտական զեկույց՝ «Ժամանակակից աչքի վիրաբուժությունը» թեմայով: Բրանսոն Քոլը ժամանել է Հայաստան տիկնոջ հետ, ով նաև իր օգնականն է:
Նոյեմբերի 2-ի գիտական կոնֆերանսը կազմակերպվել էր ՎՕՍ (Վերջին օրերի սրբեր) կազմակերպության հովանավորությամբ, որը զբաղվում է բարեգոծական միջոցառումներով աշխարհի տարբեր երկրներում:
Կազմակերպության նպատակն է բժշկության ոլորտում օգնություն ցույց տալ հասարակության անապահով խավի մարդկանց՝ կազմակերպելով անվճար կոնսուլտացիաներ աշխարհի առաջատար բժիկշների կողմից: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ներգրավվել է նշված համագործակցության մեջ 2007 թ.: Բրանսոն Քոլը նախկինում նույնպես այցելել է Հայաստան և աշխատել Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում՝ կատարելով կոնսուլտացիաներ և վիրահատություններ կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապիճի հիվանդություններով տառապող հիվանդների շրջանում: Այդ ընթացքում, Հայաստանում մեկ շաբաթ անցկացնելուց հետո, պրոֆեսոր Քոլի կողմից կազմվել էր բոլոր անհրաժեշտ սարքավորումների և բժշկական պարագաների ցուցակը, որոնք կհեշտացնեին աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության աշխատանքը և կբարձրացնեին հիվանդների բուժման մակարդակը Հայաստանում:
Ներկա այցի ընթացքում պրոֆեսոր Բրանսոն Քոլի կողմից իրականացվեց նվիրատվություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՎՕՍ կազմակերպության ներկայացուցիչ Ռոդ Սթոնը, խոսքը բժշկական սարքավորումների մասին է. «Մասնավորապես մեզ հետ բերել ենք գերմանական արտադրության ճակատային լույս, վիրաբուժական մեքենա, վիրահատարանի լույս և այլ պարագաներ, օրինակ՝ ամերիկյան ամենավերջին արտադրության իմպլատանտներ»:
ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ և ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ակնաբուժական կենտրոնն այսօր հագեցած է ամենավերջին սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բուժել անգամ աչքի բնածին լուրջ արատներ: Կենտրոնում կա նաև օրբիտային վիրաբուժության մասնագետ, ով վերապատրաստված է արտերկրում և կատարում է բարդագույն վիրահատություններ: Այս գործոններով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՎՕՍ կազմակերպությունը Հայաստանում ցանկանում է համագործակցել հենց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ: Խոսելով այս համագործակցության մասին` Ալեքսանդր Մալայանը մասնավորապես նշեց.
«Համագործակցում ենք շուրջ 7 տարի, և այս ընթացքում նախգծվել են մի քանի լուրջ ծրագրեր: Մասնավորապես, հույս ունենք միասին իրագործել մարզային ակնաբուժական հիվանդանոցների զարգացման մի ծրագիր, որի անհրաժեշտությունն այսօր շատ մեծ է, քանի որ մարզային հիվանդանոցները գտնվում են անմխիթար վիճակում: Իսկ մեզ մոտ զարգացումն ակնհայտ է: Եթե մոտ 3 տարի առաջ մենք չէինք կարողանում կատարել ամենապարզ վիրահատություններ ու մեր հիվանդներին ուղեգրում էինք Ռուսաստան, ապա այսօր հազարավոր նման վիրահատություններ ենք իրականացնում: Ունենք թե' կադրեր, թե' տեխնիկա»:
Հայաստանում և աշխարհում աչքի պլաստիկ վիրաբուժության ձեռքբերումների մասին իր գնահատականը պրոֆեսոր Բրանսոն Քոլը տվեց մեզ հետ զրույցում:
– Պարոն Քոլ, ո՞րն է վերջին մեկ տարվա ամենախոշոր ձեռքբերումն աչքի պլաստիկ վիրաբուժության ոլորտում:
– Կարծում եմ` վահանաձև գեղձի ախտահարման հետևանքով ակնակապիճի հիվանդության բուժումը, որի մասին խոսելու ենք այս գիտակոնֆերանսի ընթացքում, կարելի է համարել ժամանակակից ակնաբուժության ամենալուրջ նվաճումներից մեկը, քանի որ այս հիվանդությունը շատ բարդ է և կարող է հանգեցնել անգամ կուրության ու կոսմետիկ արատների` ակնագնդերի կախվելուն և շլության: Այժմ հնարավոր է վիրահատության միջոցով հասնել նրան, որ նման հիվանդությամբ տառապող մարդն ավելի լավ տեսնի ու ավելի լավ տեսք ունենա:
– Մատչելի՞ է արդյոք նման վիրահատությունը:
– Գիտե՞ք, մենք նախընտրում ենք աշխատել այնպիսի կլինիկաների հետ, ինչպիսին է, օրինակ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, որտեղ կա խիստ ճկուն գնացուցակ: Հիվանդը, ով վճարունակ չէ, կարող է ընդհանրապես չվճարել և որակյալ բուժում ստանալ, մասնակի վճարունակ անձը նույն բուժման համար կարող է մասնակի վճարել, իսկ վճարունակ խավը վճարում է ավելի մեծ գումար` նույն բուժման դիմաց: Սա նպաստում է նրան, որ անկախ սոցիալական խավից, ցանկացած հիվանդ օգտվում է նույն բուժծառայություններից, ինչ մյուսները:
– Կա՞ն համագործակցության այլ խթաններ:
– Այո, այս կլինիկայի ընտրությունը պայմանավորված է նաև մասնագետի առկայությամբ, ով անցել է համապատասխան վերապատրաստում Հնդկաստանում և ԱՄՆ-ում, ինչն ավելի է նպաստում վիրահատությունների արդյունավետությանը:
– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի նվաճումները աչքի պլաստիկ վիրաբուժության ոլորտում:
– Աչքի պլաստիկ վիրաբուժությունը Հայստանում կարող եմ գերազանց գնահատել` հաշվի առնելով կրկին այն հանգամանքը, որ լավ մասնագետի պակաս այստեղ չկա:
– Կա՞ արդյոք մի բան, որ արտասահմանի մասնագետներն այսօր կարող են սովորել հայ գործընկերներից:
– Իհարկե, բոլորս սովորում ենք միմյանցից, կատարում փորձի փոխանակումներ: Օրինակ, այս կենտրոնում ես սովորել եմ մի վիրահատություն, որը նախկինում չէի անում: Խոսքը երեխաների բնածին արատներից մեկի` ծանր աստիճանի կախ կոպերի վիրահատության մասին է: Այդպիսի կոպերը վիրահատությամբ բարձրացնելու տեխնիկան ես այստեղ եմ սովորել:
Մեդ-Պրակտիկ
05.04.2014
Հարգելի Արփիկ, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Եթե խնդիր դեռևս պահպանվում է, խնդրում ենք գրե և մենք կփորձենք օգտակար լինել:
Արփիկ
12.03.2014
-
Ամերիկացի նշանավոր պրոֆեսոր, աչքի պլաստիկ վիրաբույժ Բրանսոն Քոլը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության մասնագետների հետ
-
ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ և ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայան
-
Ամերիկացի նշանավոր պրոֆեսոր, աչքի պլաստիկ վիրաբույժ Բրանսոն Քոլ
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն