Միջոցառումներ
Դեղագործության ոլորտի 4-րդ` «Առանց փողկապների» հանդիպմանը քննարկվեցին առաջնահերթ խնդիրներ
Նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում արդեն չորրոդ անգամ մեկնարկեց Հայաստանի դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» հանդիպումը: Արդեն ավանդույթ դարձած այս երկօրյա հանդիպումը հիանալի հնարավորություն է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների համար ՀՀ կառավարության և պետական ոլորտի պաշտոնյաների հետ ոլորտի գերակա խնդիրները և զարգացման առաջնահերթությունները քննարկելու համար։
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:
Չնայած նախորդ հանդիպումից ի վեր իրականացված մի շարք միջոցառումների, ոլորտի գերակա խնդիրը շարունակում է մնալ տեղական ընկերությունների արտադրությունը ՊԱԳ պահանջներին համապատասխանեցնելու հարցը: Խնդրի առաջնայնությանն անդրադարձան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը իրենց ողջույնի խոսքում: Նոյեմբերի 3-ին կայացած առաջին նիստը նվիրված էր դեղագործության ոլոոտի բարեփոխումներին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց դեղագործության ռազմավարության գործողությունների ծրագրի և Պատշաճ արտադրական գործունեության կանոնների ներդրման առաջընթացը, ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից ցուցաբերվող աջակցությունը դեղարտադրող ընկերություններին:
ՀՀ կառավարությունը կոչ է անում տեղական արտադրողներին ձեռնարկել համապատասխան միջոցներ 2013թ. իրենց արտադրությունում ներդնել Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) և Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ) միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ, որը հնարավորություն կտա բարձրացնել հայկական արտադրության դեղերի մրցունակությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաններում: Մասնակիցները քննարկեցին այդ ուղղությամբ ընկերությունների կողմից նախատեսվող միջոցառումները և դրանց իրականացման առաջարկվող ժամանակացույցը: ՀՀ կառավարությունն իր հերթին մանրամասնեց իրավական բարեփոխումների իրականացման ընթացքը և հետագա քայլերը: Քննարկման առարկա դարձավ ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը, որը վերջնական տեսքով կներկայացվի ՀՀ կառավարությանը մինչև ս.թ. նոյեմբերի վերջ:
Միջոցառման երկրորդ օրը`նոյեմբերի 4-ին, մասնակիցները կանդրադառնան ՓՄՁ ներդրումներին, կարգավորիչ գիլյոտին ծրագրին և պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների կողմից դեղերի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներին, ինչպես նաև ԴԱՆ Միության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից համատեղ մշակված Մարքեթինգի էթիկայի կանոնագրքին։
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն