Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան

Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան

1891 թ. նոյեմբերի 14-ին է ծնվել հայտնի գիտնական, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Ֆրեդերիկ Բանտինգը, ով 1923 թ. հայտնաբերել է ինսուլինը:  Այդ կապակցությամբ էլ ամբողջ աշխարհում նոյեմբերի 14-ն ընդունված է նշել որպես շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր: Սկսած 1999 թվականից  Հայաստանում նույնպես նշվում է Դիաբետի համաշխարհային օրը: Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակում հանգեցնում է հաշմանդամության և կյանքի տևողության կրճատման: Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ` երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:


Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով  Շաքարախտի հայկական ասոցիացիան`  ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում կազմակերպել էր կոնֆերանս:


Ներզատաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Էլզա ՀայրապետյանԿոնֆերանսի աշխատանքների, հիվանդության հետ կապված խնդիրների մասին զրուցեցինք Ներզատաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Էլզա Հայրապետյանի հետ:


–   Տիկին Հայրապետյան, տարեցտարի աճում է շաքարախտով հիվանդ մարդկանց թիվը, ինչո՞վ է դա պայմանավորված:


–   Այո, ամբողջ աշխարհում տարեցտարի անհավանական մեծ քայլերով աճում է շաքարախտով հիվանդ մարդկանց թիվը: Անցյալ տարվա տվյալներով՝ ամբողջ աշխարհում հաշվառվում է դիաբետով հիվանդ մոտ 366 միլիոն մարդ:  2030 թ. շաքարախտով հիվանդների թիվը կհասնի 552 միլիոնի, այսինքն` ամբողջ երկրագնդի բնակչության 9.9%-ը, որը շատ լուրջ ցուցանիշ է:


–   Այս առումով կարո՞ղ եք ներկայացնել իրավիճակը Հայաստանում, ի՞նչ միտում է նկատվում:


–   Հայաստանում այսօր գրանցված է դիաբետով հիվանդ մոտ 56 հազար մարդ, սակայն  դա միայն հաշվառվածներն են, շատերն ունեն շաքարախտ, որոնք հաշվառված չեն, կամ` նույնիսկ չգիտեն, որ հիվանդ են: Շաքարախտն այսօր համարվում է անբուժելի հիվանդություն, ուրեմն մենք պետք է փորձենք կանխել դրա առաջացումը:


–   Որո՞նք են հիվանդության առաջացման հիմնական պատճառները:


–   Շաքարախտի առաջացման հիմնական պատճառներից մեկը անառողջ ապրելակերպն է։ Սխալ սննդային ռեժիմը, վնասակար սովորությունները` ծխելը, ալկոհոլը, սակավաշարժությունը, առողջության հանդեպ անհետևողականությունը, իսկ այս ամենը մեծ տարածում ունեն նաև մեր ազգաբնակչության շրջաններում:


–  Նշեցիք, որ  դիաբետն  առ այսօր անբուժելի է, իսկ ինչպե՞ս կանխարգելել հիվանդության զարգացումը:


–   Հիվանդությանը հաջորդող բարդությունների զարգացումը կարելի է դանդաղեցնել: Սա արդեն դրական է: Շաքարախտով հիվանդ մարդը, եթե վարում է ակտիվ կենսակերպ, հետևում է իր առողջությանը, կարող է այդպես ապրել ևս 30, 40 տարի ու պրակտիկորեն համարվել առողջ:


–   Շա՞տ են մահվան ելքով դեպքերը:


–   Ամբողջ աշխարհում հիվանդության բարդություններից 2011 թ. գրանցվել է 4.6 միլիոն մահ:

 

Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան
Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան


–   Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս խուսափել շաքարախտի հնարավոր առաջացումից:


–   Եթե մարդն ամեն օր զբաղվի ֆիզկուլտուրայով, սպորտով, շաքարախտով հիվանդանալու հավանականությունը մի քանի անգամ կկրճատվի: Թվում է, թե հասարակ բան է, մտածում ենք, թե ժամանակ չունենք, որովհետև հոգեբանորեն պատրաստ չենք ընդունելու դրա անհրաժեշտությունը: 


–   Տարիքային և սոցիալական ո՞ր խմբերն են շաքարախտի թիրախային գոտում:


–   Շաքարախտով ավելի շատ հիվանդանում են 40-59 տարեկանում:  Ցավոք, բոլոր հիվանդների 80%-ը ցածր զարգացման մակարդակ ունեցող և զարգացող երկրներում են: 


–   Ո՞րն է այս միջոցառման գլխավոր նպատակը:


–   Հիմնական նպատակներից է մարդկանց տեղեկացված պահել հիվանդության զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների մասին, որպեսզի կարողանան վերահսկել դրանք, վերանայեն վատ սովորությունները, վարեն ակտիվ կենսակերպ: Սա է հիմնականը, որով պետք է ուղղորդվենք, եթե ուզում ենք վաղն առողջ սերունդ ունենալ:

«Meda Pharmaceuticals Switzerland» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ներկայացուցիչ Յանա ԲազիկյանԿոնֆերանսին մասնակցում էին մի շարք դեղագործական ընկերություններ: Հովանավորներից  ներկա էր «Meda Pharmaceuticals Switzerland» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը։ Մենք զրուցեցինք  բժշկական ներկայացուցիչ Յանա Բազիկյանի հետ:


–   Կներկայացնե՞ք Ձեր ընկերությունը:


–   ՄԵԴԱ-ն միջազգային դեղագործական ընկերություն է, որն ունի ներկայացուցչություններ աշխարհի ավելի քան 50 երկրներում, իսկ դեղամիջոցները վաճառվում են աշխարհի մոտ 120 երկրներում: Այս տվյալներով ՄԵԴԱ-ն տեղ է գրավում աշխարհի առաջատար 50 դեղագործական ընկերությունների սանդղակում:


–   Ե՞րբ է սկսել և ո՞ր ոլորտներում է ծավալում իր գործունեությունը Հայաստանում:


–   Հայաստանում  «Meda Pharmaceuticals Switzerland»-ի ներկայացուցչությունը պաշտոնապես գրանցվել է 2011թվականին, իսկ ապրանքանիշերը ավելի քան 10 տարի է, ինչ ներկրվում են Հայաստան։ Մեր ընկերության արտադրության դեղամիջոցները հիմնականում ուղղված են ներզատական և նյարդային համակարգերի հիվանդությունների բուժմանը, օգտագործվում են թերապիայի, պլաստիկ վիրաբուժության և էլի մի շարք բժշկական բնագավառներում:


–   Ո՞րն է Ձեր ընկերության   և Շաքարախտի հայկական ասոցիացիայի համագործակցության նպատակը:


–   Սկսած 2011 թվականից համագործակցում ենք ասոցիացիայի հետ: Մեր նպատակը հիվանդներին արդյունավետ և օրիգինալ դեղամիջոցներով ապահովելն է, հիվանդի կյանքի որակի բարձրացումը:

«Գեդեոն Ռիխտեր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Լուսինե ԲլուրցյանԿոնֆերանսի հովանավորներից էր  նաև «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ զրուցեցինք ընկերության նպատակների և գործառույթների մասին:


–   Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր ընկերությունը։


–   «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունն ամբողջ աշխարհում հայտնի է ավելի քան 110 տարվա պատմությամբ: Այն ներառում է դեղագործական գործունեության ամբողջական համակարգ՝ նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցների որոնումից ու ուսումնասիրությունից մինչև մարքեթինգի և ապրանքի իրացման օպտիմալ տեխնոլոգիական փուլի մշակում: Մեր ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում պաշտոնապես գործում  է արդեն մոտ 20 տարի, իսկ նրա արտադրության ապարանքանիշերը հայտնի են մեր երկրում 60 տարուց ավելի:


–   Ձեր մասնակցությունը կոնֆերանսին թույլ է տալիս ենթադրել, որ համագործակցում եք Շաքարախտի հայկական ասոցիացիայի հետ և դեղամիջոցներ առաջարկում բժշկության այս ոլորտում:


–   Այո, ներկայացուցչության ստեղծման պահից համագործակցում ենք ասոցիացիայի հետ: Ներզատական համակարգում ներկայացնում ենք դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են բարձր ճնշման և արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի ժամանակ, դիաբետիկ պոլինեյրոպաթիայի դեպքում կիրառվող հակացավային դեղամիջոցներ և այլն: Իհարկե, բժշկական այս ոլորտով չեն սահմանափակվում Հայաստան ներկրվող «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրության ապրանքանիշերը, օրինակ. լայն սպեկտրով հորմոնալ դեղամիջոցներ են կիրառվում գինեկոլոգիական պրակտիկայում` կանանց սեռական հորմոնալ խանգարումների բուժման նպատակով: Բացի ասոցիացիայի կողմից կազմակերպած կոնֆերանսների մասնակցությունից, մեր ընկերությունը կազմակերպում է նաև այլ միջոցառումներ, սեմինարներ, երբ կա նոր ասելիք, նոր ապրանքանիշ` ներկայացնելու բժիշկներին։ Մեր կարևոր նպատակներից է նաև կազմակերպած միջոցառումներին ներգրավել Հայաստանի բոլոր մարզերի բժիշկներին: 

 

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությյուն   Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան   Գեդեոն Ռիխտեր. պաշտոնական ներկայացուցիչ Լուսինե Բլուրցյան
Գեդեոն Ռիխտեր
դեղագործական ընկերությյուն
  Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան   Գեդեոն Ռիխտեր. պաշտոնական ներկայացուցիչ Լուսինե Բլուրցյան

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Anahit Vardanyan

17.11.2012

Anchap shnorhakal enq nman konferansner kazmakerpman hamar ev misht masnakcum enq ev texekanum amen norutyunnerov. Vor xndrem karox eq Diabeto orva katarac nkarner@ uxarkeq [email protected] hascein. Kanxav shnorhakal em........

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ