Միջոցառումներ
ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության կազմակերպած երեկոն բժիշկներին կտրել էր առօրյա հոգսերից
Հանրապետության բժիշկների համար հանգստյան օրը տպավորիչ էր դարձրել գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերությունը: Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները` վայելելու կիրակի երեկոն և դիտելու «Խանումա» ներկայացումը, իսկ ընդմիջմանը մասնակցեցին ֆուրշետի, հնարավորություն ստացան զրուցելու միմյանց հետ, կիսվելու տպավորություններով: ՇՏԱԴԱ ընկերության մասին իրենց կարծիքի և միջոցառումից ստացած տպավորությունների մասին մեզ հետ զրույցում պատմեցին միջոցառմանը ներկա բժիշկներից և հյուրերից:
Էդուարդ Համբարձումյան Հայաստանի վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, պտղաբերության կենտրոնի տնօրեն |
Հայաստանի վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյան. «Շատ բարձր կարծիքի եմ ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության մասին: Համագործակցում ենք և պետք է ասեմ` շատ պտղաբեր: Դեղորայքը որակյալ է, արդյունավետ և մատչելի: Մշտապես նշանակում ենք, արդյունքն էլ` ակնհայտ է: Շատ ուրախ եմ, որ նման միջոցառում են կազմակերպել` պրակտիկորեն հնարավորություն տալով լայն շրջանակներում շփում բժիշկների հետ, փորձի փոխանակում: Գաղափարն էլ ինձ համար շատ գրավիչ էր, քանի որ 2 ամիս առաջ մեր ասոցիացիան էր նույն դահլիճում միջոցառում կազմակերպել բժիշկների համար»:
Երևան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյան. «Համագործակցում ենք այն պահից, երբ ընկերությունն ունեցավ իր ներկայացուցչությունը Հայաստանում և ես շատ գոհ եմ: Այն դեղամիջոցները, որոնք մենք` էնդոկրինոլոգներս, օգտագործում ենք պրակտիկայում, ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր են և արդյունավետ։ Միջոցառումն էլ նորույթ է, հետաքրքիր գաղափար է` թատրոն դիտելու առիթով գործնական աշխատանքը համատեղված է ազատ շփման հետ: Հնարավորություն ունեցանք հանդիպել գործընկերների հետ, զրուցել, մտքեր փոխանակել»:
«Նատալի ֆարմ» ընկերության ներմուծման և մոնիթորինգի բաժնի վարիչ Ռուզաննա Մաղաքյան. «ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հետ համագործակցում ենք ավելի քան 6 տարի և ընկերության բացառիկ ներկրողն ենք: Մեր համագործակցությունն ավելի ամրապնդվեց, երբ Հայաստանի Հանրապետությունում բացվեց ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը: Տնօրեն Աշոտ Այվազյանի և ողջ անձնակազմի ջանքերի շնորհիվ հետզհետե ավելանում է ներկայացվող դեղերի ցանկը, ակտիվանում աշխատանքը, փոխվում ներկայացման ոճը, ձևը, ինչի վառ ապացույցն է նաև այսօրվա միջոցառումը: Գաղափարը յուրօրինակ է: Այն հնարավորություն ընձեռեց հանդիպելու թե՛ ներմուծողներին, թե՛ դեղագետներին և թե՛ բժիշկներին: Հաճելի երեկո է բոլորիս համար»:
ՇՏԱԴԱ ընկերության կազմակերպած երեկոն բժիշկներին կտրել էր առօրյա հոգսերից
|
«Մալաթիա» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժնի վարիչ Սուսաննա Հակոբյան. «Իմ ամենօրյա աշխատանքային պրոցեսում ես օգտվում եմ ՇՏԱԴԱ ընկերության դեղամիջոցներից։ Արդյունքից գոհ եմ և՛ ես, և՛ իմ պացիենտները: Բավականին արդյունավետ դեղամիջոցներ է ներկայացնում ընկերությունը, որոնք նախընտրելի են, օրինակ, մեր կանանց առողջության համար: Շատ հրաշալի միջոցառում էր, ներկայացումը նույնպես ընտրված էր ճաշակով, հաջողված ներկայացումներից է: Այս ճոխ ընդունելությունը, հիանալի վերաբերմունքը թույլ է տալիս մեզ զգալ հարգված ու գնահատված: Հոգնածությունը փարատվեց, հիանալի ժամանակ ենք անցկացնում»:
ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի դոկտորանտ Սամսոն Խաչատրյան. «Շատ գոհ եմ ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության դեղամիջոցներից ստացած արդյունքներից, որևէ գանգատ բուժվող հիվանդներից չենք ունեցել: Արտակարգ միջոցառում է, մեծ բավականություն ենք ստանում: Միշտ հետաքրքիր է ընկղմվել արվեստի աշխարհ` հատկապես ծանր բժշկական առօրյայից հետո»:
Սամսոն Խաչատրյան
|
Սիրանուշ Արոյան
|
Սուսաննա Հակոբյան
|
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբան-գիտաշխատող Սիրանուշ Արոյան. «Միշտ օգտվել եմ ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության դեղամիջոցներից, օգտագործել եմ անձամբ` ինքս ինձ նշանակումներ անելով, չիմանալով Հայաստանում գործող ընկերության մասին: Որակի և գնի շահեկան ներդաշնակություն է: Այսօր ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունն աշխատում է բարձր մակարդակով` համեմատած մի շարք այլ դեղագործական ընկերությունների: Սպասելինքերս գերացանցեց կազմակերպված միջոցառումը, շատ տպավորված եմ` այսքան բժիշկներ հավաքվել են նման հիանալի երեկոյի շրջանակներում ու կա շփման մեծ հնարավորություն: Ամեն ինչ շատ գեղեցիկ է, ջերմ մթնոլորտ` նույնիսկ առûրյա հանդիպող մարդկանց այստեղ հանդիպելիս այնպես ենք զրուցում, ասես երկար ժամանակ չենք տեսել: Բարձր տրամադրություն ունեմ, լիովին ազատվել եմ առօրյա հոգսերից, ընկերական միջավայր ստեղծելով` վայելում եմ միջոցառումը: Կցանկանայի հաճախ լինեին նման միջոցառումները»:
Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում
|
Զրուցեցինք նաև ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարատ Զաքարյանի հետ։ «Մեղմ ասած` շատ լավ կարծիքի եմ ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության արտադրանքի մասին: Առաջին անգամ եմ տեսնում նման միջոցառում, որին այսքան բժիշկներ ներկա գտնվեն: Մեր վաղեմի ծանոթներին ենք տեսնում, շփվում, ազատվում առօրյա խնդիրներից, թեթևանում», - ասաց Մարատ Զաքարյանը:
Միջոցառման խորհրդի, նպատակի մասին զրուցեցինք գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանի հետ. «Նպատակը մեկն է` մեկ հարկի տակ հավաքել տարբեր մասնագիտության բժիշկների: Ի դեպ, հրավիրված են նաև Առողջապահության նախարարության աշխատակիցներ, տարբեր դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փորձեցինք ազատ շփման հնարավորություն տալ` հեռու աշխատանքային, մասնագիտական թեմաներից։ Մենք հրավիրել ենք մասնագետների` անկախ նրանից, համագործակցում են մեր ընկերության հետ, թե` ոչ: Նման միջոցառումները մեր ընկերության կողմից շարունակական բնույթ են կրելու, առավել ևս` տեսնելով բժիշկների կողմից գաղափարի հանդեպ պոզիտիվ վերաբերմունքը»:
Ընդմիջմանը մասնակցեցին ֆուրշետի,
|
Ruben Hovhannisyan
01.02.2013
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն