Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ «Հազվադեպ հիվանդությունները Հայաստանում» մեկօրյա գիտական սեմինարը

Կայացավ «Հազվադեպ հիվանդությունները Հայաստանում» մեկօրյա գիտական սեմինարը

Հազվադեպ հիվանդությունների հետ կապված խնդիրները մնում են համաշխարհային առողջապահության կարևորագույն խնդիրներից մեկը: Չնայած նրան, որ այս հիվանդությունները հազվադեպ են պատահում, նրանցով տառապողների ընդհանուր թիվը բավական մեծ է. օրինակ՝ Եվրոպայում կազմում է շուրջ 30.000.000: Հայաստանում նույնպես հանդիպում են հազվադեպ հիվանդությունների շատ տարատեսակներ, ինչպիսիք են հեմոֆիլիան, տարատեսակ լեյկոզները, լիմֆոմաները, թալասեմիան և այլն: Մեզ մոտ ևս հազվադեպ հիվանդությունների ախտորոշման, բուժման և հիվանդների խնամքի հարցերը դեռևս մնում են առողջապահական ծանր խնդիրներ:  Այս առումով կարևորվում է հազվադեպ հիվանդությունների մասին բժշկական և հասարակական լայն շրջանակների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:

 

1997թ.-ից փետրվարի 29-ը նշվում է որպես հազվադեպ հիվանդությունների միջազգային օր:

 

«Հազվադեպ հիվանդությունները Հայաստանում» մեկօրյա գիտական սեմինար «Հազվադեպ հիվանդությունները Հայաստանում» մեկօրյա գիտական սեմինար

 

Հայկական արյունաբանական ասոցիացիան ՀՀ առողջապահության նախարարության, Մ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի, ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի, ինչպես նաև EURORDIS-ի աջակցությամբ փետրվարի 28-ին` հազվադեպ հիվանդությունների միջազգային օրվա առիթով, կազմակերպել էր «Հազվադեպ հիվանդությունները Հայաստանում» խորագրով մեկօրյա գիտական սեմինար: Օրվա խորհուրդն ու գիտաժողովի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել հազվադեպ հիվանդություններով տառապող հիվանդների խնդիրներին, բարձրացնել այդ հիվանդությունների և մարդկանց կյանքի որակի վրա դրանց ազդեցության վերաբերյալ իրազեկությունը:


Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել ՆարիմանյանՕրվա թեմայի և դրան հարող մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք սեմինարի բանախոսների հետ: Գիտական սեմինարի բացումը կատարեց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով պատասխանեց մեր մի քանի հարցերին:


–   Պարոն Նարիմանյան, Հայաստանում կա գենետիկ-բժիշկների պահանջարկ, կա՞ն այդ ուղղությամբ խնդրի լուծման տարբերակներ։


–   Այո, մենք ամբիոններ ունենք, որոնք զբաղվում են այդ խնդրով: Այդ ուղղվածության մասնագետներ պատրաստելը մեր պարտքն է: Հազվադեպ հիվանդությունները, որոնք պայմանավորված են տարբեր գենետիկ փոփոխություններով, պետք է հնարավորինս ճշգրիտ ախտորոշվեն և համապատասխան բուժում ստանան: Պետք է նշել, որ այդ հիվանդությունների մասին տեղեկություն է ստանում դեռևս ուսանողը, երբ գտնվում է բազային կրթության շրջանում, իսկ հետագայում որոշ բժիշկներ մասնագիտանում, վերապատրաստվում և նույնիսկ վերամասնագիտանում են այս բնագավառում` խորքային ուսումնասիրելով հազվադեպ հիվանդությունները:


–   Հայաստանում գենետիկայի ոլորտում կա գիտա-պրակտիկ աշխատանքների և տեղեկատվական լուրջ պակաս։ Այս խնդիրն արժանացա՞ծ է ուշադրության։


–   Այսօրվա կոնֆերանսը օրինակ է հենց այն փաստի, որ խնդիրն իսկապես ուշադրության կենտրոնում է: Մի օրինակ ևս` անցած տարի Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրվան նվիրված հեռուստակամուրջ կազմակերպվեց մի շարք երկրների մասնագետների միջև: Այս հարցում մենք կարևորում ենք նաև լրատվամիջոցների աշխատանքը, տեղեկատվության բարձրացումը:


Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ ԴաղբաշյանՄեր հարցերին պատասխանեց նաև Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:


–   Պարոն Դաղբաշյան, արյունաբանության ոլորտում հազվադեպ հանդիպող հիվանդությունների տարածվածությանը հարող ի՞նչ ծրագրեր են եղել, ինչ տեղեկատվություն կա նրանց արդյունքների մասին:


–   Շատ արյունաբանական հիվանդություններ դասվում են հազվադեպ հանդիպող հիվանդությունների շարքին: Դրանցից ամենատարածվածը Հայաստանում հեմոֆիլիան է, որի մասին տեղեկացվածության բարձրացումը մեր կարևոր խնդիրներից է: Հայաստանում կան շուրջ 250 հեմոֆիլիայով հիվանդներ, և այդ հիվանդների բուժօգնությունն առաջնային կարևորություն ունի: Պետք է նշել, որ հիվանդները բավականին կազմակերպված են, ունեն ասոցիացիա, հաճախ են իրենց խնդիրներով դիմում Առողջապահության նախարարությանը: Ի ուրախություն մեզ, Առողջապահության նախարարությունը միջոցներ է հատկացրել, տրամադրել մեծ քանակությամբ դեղամիջոցներ է հեմոֆիլիայով տառապող հիվանդներին:


–   Որո՞նք են առաջիկա հրատապ անելիքները։


Առաջիկա անելիքները կապված են ուսումնական ծրագրի մեջ հազվադեպ հիվանդությունների մասին տեղեկատվության ներառմանը, որպեսզի բժիշկներն ավելի լավ տեղեկացված լինեն հիվանդություններին, հիվանդները ստիպված չլինեն հիվանդանոցից հիվանդանոց գնալ, կնվազի սխալ ախտորոշումների քանակը:


«Նեյրոհերեդիտար հիվանդությունների ասոցիացիայի նախագահ Ա. ՄաթևոսյանՄեր զրուցակիցն է «Նեյրոհերեդիտար հիվանդությունների ասոցիացիայի նախագահ Ալբերտ Մաթևոսյանը:


–   Ի՞նչ հիմնահարցեր է շոշափում Հազվադեպ հիվանդությունների ազգային ծրագիրը։


–   Հազվադեպ հիվանդությունններն, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում ևս տարածվածություն ունեն: Առաջին և կարևորագույն հարցը հասկանալն է, թե ինչ է նշանակում հազվադեպ հիվանդություն և հստակ վիճակագրական տվյալներ ունենալ, թե երկրում քանիսն են տառապում հազվադեպ հանդիպող հիվանդություններից, որպեսզի կարողանալ հնարավորինս հստակ կողմնորոշում տալ խնդրին։ Հայաստանում կազմակերպվում է նման հիվանդությունների հետազոտություն, ախտորոշում, սակայն այդ տվյալները պրակտիկորեն մնում են բժշկի սեղանին, և չեն ընդհանրացվում մի համակարգի մեջ, որի օգնությամբ կհեշտանար վիճակագրական տվյալների հավաքագրումն ու եզրակացություններ կատարելը, ինչը կօգներ խնդրի լուծմանը:

 

Հազվադեպ հիվանդություններով տառապող հիվանդները կարիք ունեն դեղորայքային բուժման, որն իրենից ենթադրում է բավականին թանկարժեք դեղորայքի կիրառում, երբեմն էլ` անհնար է: Բուժման կարևորագույն խնդիրներից է նաև, որ դեղագործական ընկերություններն ուշադրութուն չեն դարձնում նման ուղղվածության դեղամիջոցների արտադրությանը, որի համար «որբի դեղորայքներ» անունով են կնքել։ ԱՀա ինչու կարևորագույն խնդիր է ֆինանսական աջակցությունը կառավարության, պետական մարմինների կողմից:  Եվրոպական երկրներում հատուկ հանձնաժողովներ են կազմվում խնդրին լուծում գտնելու նպատակով, կարծում եմ, ժամանակն է, որ եվրոպական փորձը կիրառվի նաև մեր երկրում:


Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման համանախագահ Մ.Ռ. ՕհանյանՀազվադեպ հիվանդությունների հարցում մեծ է նաև ընտանեկան բժիշկների դերը: Այս մասին զրուցեցինք Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման համանախագահ Մ.Ռ. Օհանյանի հետ:

–   Հազվադեպ հիվանդությունների հարցում ո՞րն է ընտանեկան բժիշկների առաքելությունը: Ի՞նչ կասեք ընտանեկան բժիշկների վերապատրաստման ծրագրի թեմայի շուրջ: Ո՞ր հիմնախնդիրները լուծում կստանան:


–   Ընտանեկան բժիշկների կրթական ծրագրում հիմնական շեշտը դրվում է ավելի տարածված հիվանդույթունների ուսումնասիրմանը, և ցավոք, քիչ ուշադրություն է դարձվում հազվադեպ հիվանդություններին: Լավագույն ուղեցույցները, նոր դեղորայքը հիմնականում ուղղված են հաճախ հանդիպող հիվանդությունների ուսումնասիրմանն ու բուժմանը: Սակայն հենց ընտանեկան բժիշկներն են, որ առաջինն են հանդիպում հազվադեպ հիվանդություններով տառապողներին: Յուրաքանչյուր գանգատով նրանք առաջին հերթին դիմում են ընտանեկան բժշկին, այսինքն՝ շատ կարևոր է առաջնային օղակի բժիշկների տեղեկացվածությունն այս ասպարեզում, որպեսզի նրանք կարողանան վաղ շրջանում ճիշտ ախտորոշել, քանի որ հազվադեպ հիվանդությունների բուժման հարցում առաջնային խնդիրը վաղ շրջանում ճիշտ ախտորոշումն է: Կարևոր է նաև ընտանեկան բժիշկների համագործակցությունը նեղ մասնագիտացված բժիշկների հետ, որի դեպքում տարվող աշխատանքն ավելի արդյունավետ կլինի:

 

«Հազվադեպ հիվանդությունները Հայաստանում» մեկօրյա գիտական սեմինար

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ