Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Արմեն Փիրուզյանի դասախոսությունը` նվիրված զարկերակային գերճնշման բուժման ժամանակակից մեթոդներին

Արմեն Փիրուզյանի դասախոսությունը` նվիրված զարկերակային գերճնշման բուժման ժամանակակից մեթոդներին

Զարկերակային գերճնշումից խուսափելու ամենաարդյունավետ ճանապարհը առողջ կենսակերպն է։
Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ զարկերակային գերճնշման բուժման ժամանակակից մեթոդներին նվիրված կոնֆերանս։

 

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք կոնֆերանսի բանախոս, ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանի հետ։


–   Որտե՞ղ է վերջանում հիպերտոնիա ախտանիշը և սկսվում հիվանդությունը։ Ի՞նչ ձևակերպում կտաք։


–   Զարկերակային գերճնշումը ամենատարածված հիվանդություններից մեկն է աշխարհում։ Զարկերակային ճնշման բարձրացումը որպես ախտանիշ կարող է հանդես գալ մի շարք հիվանդությունների և համախտանիշների կազմում։  


ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյան–   Եթե կան զարկերակային ճնշման տատանումներ, ե՞րբ դիմել բժշկի. կա՞ սահմանային բնորոշում, որի դեպքում արդեն պետք է բժշկի դիմել կամ դեղամիջոցներ ընդունել։


–   Ի սկզբանե պետք է դիմել բժշկի։ Սխալ է այն պատկերացումը, որ մինչև ինչ-որ սահմանն անվտանգ է, որից հետո դառնում է վտանգավոր։ Զարկերակային ճնշման տատանումները հանգեցնում են  սրտանոթային համակարգի և թիրախ օրգանների վնասման։ Նույնիսկ նորմալ 115/70 կամ 135/80 ճնշումների մեջ առկա է սրտանոթային ռիսկի կրկնակի տարբերություն։ Տարիներ առաջ հիվանդության դասակարգման մեջ նոր սահման մտցրեցին, որը կոչվում է նախահիպերտենզիա, իսկ եվրոպացիներն ասում են «բարձր նորմա»։ Այս պարագայում զարկերակային ճնշման թվերը չեն հասնում հիպերտենզիայի սահմանին, բայց արդեն նախազգուշացում են, որ օրգանիզմում որոշակի խնդիրներ կան։ Ինքնաբուժմամբ, առհասարակ, չի կարելի զբաղվել։


–   Հիպերտոնիայի դեմ պայքարի ո՞ր միջոցներն եք նախընտրելի համարում։


–   Ոչ մի դեղորայքային բուժում արդյունավետ չի լինի, եթե այն չզուգակցվի կենսակերպի փոփոխության հետ։ Առաջին հերթին պետք է կարևորել առողջ կենսակերպը, նոր միայն բուժման մեթոդները։ Համաշխարհային պրակտիկայում  հիվանդության առկայության դեպքում բազմաթիվ դեղախմբեր են օգտագործվում, սակայն առանձնացնել կամ խոսել որևէ մեկի առավելության մասին, ճիշտ չեմ համարում, նախընտրության համար պետք է հետևել միջազգային ուղեցույցներին։  


–   Ի՞նչ փոխել կենսակերպում, ի՞նչն է առաջնային կարևորության։


–   Ավելորդ քաշի նվազեցում, ֆիզիկական ակտիվության բարձրացում, ծխախոտի բացառում և ճիշտ սննդակարգ։ Ճիշտ սննդակարգի մեջ առաջնայինը կերակրի աղի ընդունման կրճատումն է, և հնարավորինս շատ միրգ ու բանջարեղեն օգտագործելը։

 

Արմեն Փիրուզյանի դասախոսությունը` նվիրված զարկերակային գերճնշմանը


–   Թեմայի հրատապության մասին. այսօր բժշկությունն այս խնդրում գիտապրակտիկ տեսակետից ի՞նչն է ակցենտավորում։


–   Թեման միշտ էլ հրատապ է։ Պետք է հետևողական լինել անգամ այն դեպքում, երբ թվում է, թե հիվանդությունը նահանջել է։ Զարկերակային հիպերտենզիայի հետ կապված դեռևս լուծելի շատ խնդիրներ կան, դրանցից առաջինը հիվանդությունը  հսկողության ենթարկելու խնդիրն է, նշանակակետային մակարդակների զարկերակային ճնշումն իջեցնելը և պահպանելը։ Եթե վերցնենք  համաշխարհային տվյալները, հսկողության տակ են գտնվում հիվանդների միայն 30-35 տոկոսը։ Ավելացնեմ նաև. հիպերտոնիկների միայն 42 տոկոսն է ստանում դեղորայք, սակայն առանց հսկողության, այսինքն՝ նրանց ճնշումը դեռևս իջեցված չէ անհրաժեշտ մակարդակի։ Հիվանդի լավ զգալը դեռ չի նշանակում, որ նա առողջ է։


–   Ի՞նչ հաջողություններ ունի բժշկությունն այսօր հիպերտոնիայի դեմ պայքարում։


–   Ձեռքբերումները շատ են։ Վերջին ձեռքբերումներից է դեղորայքային խմբերի մեջ նոր խմբի համալրումը, որը կոչվում է «Ռենինի ուղղակի պաշարիչներ»։ Ավելացել են մի շարք ոչ դեղորայքային բուժման միջոցներ։


–   Հայաստանում կա՞ն մեթոդականներ, որոնցով ուղղորդվեն բժիշկները։


Այո, կան մեթոդականներ։ Առհասարակ, այսօր տեղեկատվական աղբյուրները բավականին շատ են, ինչը բժիշկներին թույլ է տալիս մշտապես իրազեկված լինել։

 

Արմեն Փիրուզյանի դասախոսությունը` նվիրված զարկերակային գերճնշմանը Արմեն Փիրուզյանի դասախոսությունը` նվիրված զարկերակային գերճնշմանը


–   Այսօր քննարկվող բուժման մեթոդն ինչո՞վ է առանձնանում։


–   Այսօր նորություն չենք ներկայացնելու։ Այն դեղորայքային խումբը, որի մասին խոսելու ենք, նոր չէ շուկայում։ Խնդիրը դեղորայքի ճիշտ ընտրությունն է հիվանդության կոնկրետ աստիճանի և հիվանդների կոնկրետ խմբի համար։   

 

–   Ձեր խորհուրդներն ընթերցողին` կանխարգելելու զարկերակային գերճնշումը։


–   Առողջ կենսակերպ։ Պետք է ձգտել զարկերակային ճնշումը չհասցնել այն մակարդակին, որ դեղորայքային բուժման անհրաժեշտություն առաջանա։ Պետք է ի սկզբանե առողջ կենսակերպով կանխարգելել հիվանդության առաջացումը։


 Թեմային հարող մի քանի հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանից։
 
«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան–   Ընդհանուր առմամբ Ձեր ընկերության դերը սրտաբանության բնագավառում և, մասնավորապես, հիպերտոնիայի բուժման մեջ։


–   Առհասարակ զարկերակային հիպերտենզիա ասվածը բավականին բարդ երևույթ է։  Այդ պատճառով էլ շատ են նաև տարբեր մեխանիզմներով ազդող բուժմանն ուղղված դեղամիջոցները։ «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը սրտաբանության բնագավառում դեղամիջոցների լայն տեսականի է ներկայացնում։ Զարկերակային հիպերտենզիայի բուժմանն ուղղված տարբեր խմբերի դեղամիջոցներն ընկերության ցուցակում նույնպես բավականին բազմազան են։ Այսօր ներկայացնելու ենք դեղամիջոց սարտանների խմբից։


–   Մանրամասնեք, խնդրեմ, արդի բուժման մեթոդներին համահունչ «Գեդեոն Ռիխտեր»-ի նորամուծությունները։


–   Այն դեղամիջոցները, որոնք ներմուծվում են Հայաստան, հետազոտված են, ունեն մեծ ապացուցողական հիմք, համապատասխանում են բժշկության նորագույն ստանդարտներին, և կիրառվում են ամենատարբեր պաթոլոգիաների դեպքում, այդ թվում նաև՝ զարկերակային հիպերտենզիայի բուժման գործընթացում։ Ուստի բժիշկները վստահորեն կարող են նշանակել` ակնկալելով արդյունավետ բուժում։


–   Ձեր խորհուրդը ընթերցողին` ինչպե՞ս խուսափել զարկերակային հիպերտենզիայից։


–   Ելնելով մեր ազգային բնորոշումներից, խնդիրն ավելի է բարդանում։ Մենք սովոր չենք առողջ կենսակերպի` չծխել, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, ճիշտ սնվել, քիչ նյարդայնանալ։ Ի դեպ, այս հարցում մեծ է նաև գենետիկայի դերը։ Եթե գենետիկորեն մարդը հակված է զարկերակային հիպերտենզիայի, ապա դժվար կլինի խուսափել դրանից անգամ առողջ կենսակերպի առկայության դեպքում։

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ