Միջոցառումներ
Ուռուցքաբանության, վիրաբուժության և բիոպաթոլոգիայի հրատապ խնդիրները քննարկվեցին հայ-ֆրանսիական գիտաժողովում. Հարցազրույց ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանի հետ
Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Էգերմանի ղեկավարած պատվիրակությունը Երևանում էր գտնվում «Ուռուցքաբանություն, վիրաբուժություն, բիոպաթոլոգիա` ակտուալ խնդիրներ» թեմայով գիտաժողովին մասնակցելու նպատակով, որը կայացավ ապրիլի 26-28-ը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետները:
Ուռուցքաբանության արդի խնդիրների, ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի հետ:
– Պարոն Գալստյան, ի՞նչ պատմություն ունի հայ-ֆրանսիական համագործակցությունը ուռուցքաբանության բնագավառում:
– Ուռուցքաբանության ոլորտում մեր համագործակցությունն 4 տարվա պատմություն ունի: Առաջին հանդիպումը Փարիզի Գուստավ Ռուսիի անվան ուռուցքաբանության կենտրոնի աշխատակիցների հետ եղել է 2009-ին: Դրանից հետո համագործակցության պայմանագիր է կնքվել երկու հաստատությունների միջև: Մեր առաջին գիտագործնական կոնֆերանսը եղել է 2010-ին, որին մասնակցել են Փարիզի ուռուցքբանության կենտրոնի տնօրենը, տեղակալները և առանձին բաժանմունքների վարիչներ:
– Ի՞նչ ծրագրերի շրջանակում է համագործակցությունը:
– Համագործակցությունն իր մեջ ներառում է բժիշկների, ինժեներների, լաբորանտների վերապատրաստում, սարքավորումների նվիրաբերում: Մեր կենտրոնն արդեն ստացել է բազմաթիվ լաբորատոր սարքավորումներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ դարձնել հետազոտության արդյունքները:
– Ո՞րն է գիտաժողովի նպատակը:
– Թվով 2-րդ կոնֆերանսը մեկնարկել է ապրիլի 26-ին: Զեկուցումներվ հանդես են եկել ինչպես ֆրանսիացի մասնագետները, այնպես էլ հայ բժիշկները: 4 զեկուցում ներկայացրել են ֆրանսիացիները և 3 զեկուցում մեր մասնագետները: Նպատակն է նոր հետազոտությունների, նոր ձեռքբերումների մասին տեղեկատվություն ստանալ և հնարավորության դեպքում դրանք ներդնել Հայաստանում: Եթե այդ հսկա կառույցի ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս զբաղվել ուռունցքաբանության հիմնարար խնդիրներով, ապա մենք այդ հնարավորությունը չունենք: Մեր կենտրոնի ուղղվածությունը կիրառական բժշկությունն է:
– Օգտվելով առիթից`որո՞նք են ուռուցքաբանության նորագույն նվաճումները
– Նորագույն նվաճումները մեծամասամբ պայմանավորված են ախտորոշիչ նոր սարքերի ձեռքբերումով, որոնց միջոցով մենք կկարողանանք հայտնաբերել ուռունցքներն իրենց զարգացման սկզբնական փուլում: Վերջին տարիներին մենք ձեռք ենք բերել մեծ թվով ախտորոշիչ և բուժական սարքեր, որոնք արդեն կիրառվում են պրակտիկայում: Առաջին փուլի չարորակ ուռուցքների հայտնաբերումը մեր հանրապետությունում հասել է 17%-ի: Դա զգալի ձեռքբերում է մեզ համար: Սակայն, դրան զուգընթաց, բարձր է բարձիթողության տոկոսը: Այն, որ ուռուցքը առաջին անգամ հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում, պայմանավորված է 3 հիմնական գործոններով: 1-ինը հիվանդների ուշ դիմելիությունն է, 2-րդը` հիվանդության գաղտնի ընթացքը, 3-րդը, որն ավելի ցածր տոկոս է կազմում, բժշկական, տակտիկական սխալները կամ վրիպումները: Այս երեք հիմնական գործոններն են, որ պայմանավորում են բարձիթողության բարձր տոկոսը մեր հանրապետությունում:
– Իսկ մեր երկրում ցույց տված արդյունքները համեմատելի՞ են արտասահմանյան փորձի հետ:
– Մեզ մոտ քիչ ավելի բարձր է բարձիթողության տոկոսը, քան եվրոպական զարգացած երկրներում: Մեզ մոտ հասնում է 40%-ի, նրանց մոտ` 33%: Գրեթե նույն պատկերն է, սակայն մեզ համար նշանակություն ունի անգամ մեկ տոկոսի նվազումն այս հարցում:
– Իսկ ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում ոլորտում, ի՞նչ ծրագրեր կան:
– Բոլոր ծրագրերը կապված են ֆինանսական ներդրումների հետ: Կցանկանայինք նորագույն սարքավորումներ ունենալ: Արդեն իսկ գործող ծրագրերից է համավճարի գաղափարը: Պետական պատվերի շրջանակում հնարավոր չէ իրականացնել լիարժեք և արդյունավետ բուժում, որովհետև ֆինանսական ներդրումները չեն բավարարում այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են չարորակ ուռուցքով հիվանդի լիարժեք բուժման համար: Պետությունը որքան ֆինանսավորում էր, շարունակում է նույնքան ֆինանսավորել: Շատերի թյուր կարծիքով, երբ համավճարի գաղափարը մտցրեցին առողջապահության ոլորտ, տպավորություն եղավ, որ պետությունը դադարեց ֆինանսավորել: Պետությունը շարունակում է նույն ծավալներով ֆինանսավորել: Ուրիշ հարց է, որ պետությունն ի վիճակի չէ վճարել բուժման ամբողջ ծախսը: Այժմ մեծ թափ են առել ապահովագրական ընկերությունները: Ուրախալի է, որ կան մեծ թվով հիվանդներ, ովքեր ապահովագրված են, և նրանց ախտորոշումն ու բուժումը ֆինանսավորում է ապահովագրական ընկերությունը:
– Իսկ ովքե՞ր են ազատվում համավճարից:
– Սոցիալապես անապահով մարդիկ, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները, զինծառայողները, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամները, հայրենական պատերազմի մասնակիցները, բռնադատվածները: Կան մոտ 17 այդպիսի խմբեր, որոնք կոչվում են առանձին, հատուկ խմբեր: Իսկ մանուկների մասին չեմ նշում, որովհետև նրանք մշտապես եղել են պետության հոգածության ներքո:
– Ի՞նչ ասելիք, խորհուրդ ունեք ուղղված մեր ընթերցողին:
– Խորհուրդ կտայի տարվա մեջ գոնե մեկ անգամ դիմել բժշկի, հետազոտվել: Դրանով մենք կխթանենք չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերման գործին: Չեն դիմում, և ուշ դիմելիությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ չարորակ ուռուցքները շատ քիչ են հայտնաբերվում իրենց զարգացման վաղ շրջանում: Դրանք ոչ մի հատուկ ախտանշան չունեն, այդ պատճառով էլ պետք է պարբերաբար ստուգվել, հետազոտվել: Անգամ տեսանելի ուռուցքների` մաշկի, կրծքագեղձի, փափուկ հյուսվածքների ուռուցքների դեպքում ևս ուշացած են դիմում: Սա ոչ թե մենթալիտետի, այլ սոցիալական մշակույթի ցածր մակարդակի խնդիր է:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն