Միջոցառումներ
Կայացավ «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում. խորացված կուրս» սեմինարը
Մայիսի 4-5-ը Երևանի Մոսկվայի տանը տեղի ունեցավ բժիշկ-ճառագայթաբան Դ. Վ. Ռոգացկինի «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում. խորացված կուրս» խորագրով սեմինարը, որի ընթացքում ստոմատոլոգները, ռադիոլոգները և քիթ-կոկորդ-ականջ մասնագետները գիտելիքներ ստացան ստոմատոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտում վերջին կարևորագույն նվաճումներից մեկի` եռաչափ (3D) ռադիոախտորոշման մասին:
Սեմինարի մանրամասների մասին զրուցել ենք սեմինարի կոորդինատոր, Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Վազգենի Մինասյանի հետ:
– Ո՞րն է սեմինարի բուն նպատակը, որքանով է այն արդիական:
Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Վազգենի Մինասյան
|
– Սեմինարը կազմակերպել է «Պրոգրես-Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնը նպատակ ունենալով հայ մասնագետներին, բժիշկներին, ուսանողներին, պարզապես հետաքրքրված անձանց ներկայացնել ստոմատոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների կարևորագույն նվաճումները, դրանց կիրառման հնարավորությունները պրակտիկ բժշկության մեջ: Թեման ընտրվել է այնպես, որ և´ ստոմատոլոգները, և´ ռադիոլոգները սեմինարից վերցնեն առավելագույն տեղեկատվություն, ծանոթանան ոլորտում կիրառվող նորագույն տեխնիկային և դրա կիրառման հնարավորություններին, ոլորտի արտասահմանյան փորձին: Սեմինարի ընդհանուր նպատակը Հայաստանում ստոմատոլոգիական ռադիոլոգիայի զարգացմանը նպաստելն է:
– Ի՞նչ է ներկայացնում բանախոսը, ի՞նչ կտա այս սեմինարը մասնագետներին:
– Սեմինարի բանախոսը, լինելով ստոմատոլոգ, և միաժամանակ ունենալով որակավորում ռադիոլոգիայի բնագավառում, կարևոր գիտելիքներ է փոխանցում մեր մասնագետներին, որոնք հավասարաչափ անհրաժեշտ են և´ ռադիոլոգներին, և´ ստոմատոլոգներին: Վերջիններս իմանալով ախտաբանությունը` դժվարանում են կողմնորոշվել համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների վերլուծության հարցում: Իսկ ռադիոլոգներն ընդհակառակը, խնդիր չունենալով ռենտգեն պատկերների ընդհանուր վերլուծության գործընթացում, դժվարանում են ախտաբանական հարցերում: Բանախոսը նաև ներկայացնում է դիմածնոտային, ստոմատոլոգիական ախտաբանությունը, քիթ-կոկորդ-ականջ մասնագիտական խնդիրները, որոնք պատկերվում են նորաստեղծ եռաչափ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով, բացատրում է, թե ինչպես պետք է աշխատել տվյալ պատկերների հետ: Սեմինարի ընթացքում մասնագետները կստանան նաև համակարգչային տոմոգրաֆիային վերաբերող բազային գիտելիքներ:
– Մանրամասնեք խնդրեմ «դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում» ասվածը:
– Եռաչափ հասկացողությունը նորություն չէ, նույն համակարգչային տոմոգրաֆիայի և ՄՌՏ հետազոտական մեթոդների սկզբունքներով է աշխատում, պարզապես օբյեկտը տեսնում ես 3 տարբեր հարթություններով: Եթե սովորական «նշանառու» մեթոդով ստացված պատկերները ստոմատոլոգիայում լինում են երկչափ և թույլ չեն տալիս լիարժեք ընկալել օբյեկտի իրական վիճակը, ապա եռաչափ ռադիոախտորոշման արդյունքում ստանում ենք ճիշտ, չխաթարված պատկերներ և ուսումնասիրվող օբյեկտի մասին հնարավորինս ամբողջական տեղեկություններ:
– Որո՞նք են կոնուս-ճառագայթային ռադիոախտորոշման առավելությունները որպես նորամուծություն:
– Ի տարբերություն սպիրալային և շերտավոր համակարգչային տոմոգրաֆիայի, տվյալ հետազոտության առավելությունը պատկերն առավել դետալային ստանալու հնարավորությունն է: Մենք լավ գիտենք, որ ատամի համար մեկ միլիմետրն անգամ ունի կարևոր նշանակություն: Այս սարքի օգնությամբ կարելի է հետազոտել առանձին մասնիկներ, օրինակ, կարելի է հետազոտել 1 ատամը, ինչի հնարավորությունը մեզ չեն տալիս առկա համակարգչային տոմոգրաֆները:
– Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշումն ի՞նչ կտա քիթ-կոկորդ-ականջաբանին (ՔԿԱ), հատկապես ի՞նչ խնդիրների ժամանակ են ակտուալ։
– Ստոմատոլոգիան և քիթ-կոկորդ-ականջաբանությունը հարող մասնագիտոթություններ են: Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշումը կիրառելի է քթի հարակից խոռոչների, միջին և ներքին ականջների տարբեր բորբոքումների, նորագոյացությունների հետազոտման և բուժման ժամանակ:
ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հովհաննես Գասպարյան
|
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև սեմինարի մասնակից, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հովհաննես Գասպարյանի հետ:
– Եռաչափ պատկերների տեխնոլոգիան արդեն կիրառելի է ստոմատոլոգիայում, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
– Առհասարակ պետք է նշել, որ 3D տեխնոլոգիաները վերջին տարիներին բավականին լուրջ զարգացում ունեցան և լայն կիրառություն ստացան նաև ստոմատոլոգիայում: Նախկինում ստոմատոլոգիան ընկալվում էր որպես արհեստ, ինչն արմատապես սխալ կարծիք է: Ստոմատոլոգիան լուրջ գիտություն է, դա միայն կարիես բուժելը կամ ատամ հեռացնելը չէ: Ստոմատոլոգիան զբաղվում է ամբողջ դիմածնոտային հատվածի առողջությամբ, ավելացնեմ. բերանի խոռոչն ամբողջ օրգանիզմի հայելին է: Եռաչափ տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում անշուշտ կնպաստի ստոմատոլոգիայի, որպես գիտության և պրակտիկ բժշկության ճյուղի զարգացմանը:
– Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշումն ի՞նչ հնարավորություններ է տալիս մասնագետին:
– Դիմածնոտային շրջանի եռաչափ ախտորոշումն այսօր դարձել է ոչ միայն արդիական, այլև անհրաժեշտ, և ոչ միայն իմպլանտոլոգիայում, այլև ստոմատոլոգիայի բոլոր ճյուղերում: Դրանք հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ ախտորոշում կատարել, ինչից էլ կախված է ճիշտ բուժումը:
– Իսկ ի՞նչ եք ակնկալում սեմինարից:
– Նոր գիտելիքներ: Սեմինարը հնարավորություն կտա մեր մասնագետներին ավելի վարժ ու գրագետ կիրառել եռաչափ ախտորոշման սարքավորումները: Չէ՞ որ բավական չէ ունենալ լավ սարքավորում, պետք է կարողանալ նաև դրանից ճիշտ օգտվել:
"ԱՍՊԵՌԱ ՍԿԱՆ" բժշկական գիտական կենտրոնի տնօրեն, բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.դ. Արմեն Կարպի Ղազարյան
|
Սեմինարի մասնակիցներից է նաև մեր հաջորդ զրուցակիցը` "ԱՍՊԵՌԱ ՍԿԱՆ" բժշկական գիտական կենտրոնի տնօրեն, բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.դ. Արմեն Կարպի Ղազարյանը:
– Ինչ նոր հնարավորություններ կտա եռաչափ ախտորոշումը ստոմատոլոգներին, ռադիոլոգներին:
– Եռաչափ պատկերներն առհասարակ ակտուալ են բոլոր ոլորտներում: Եռաչափ պատկերները թույլ են տալիս տեսնել օբյեկտը ոչ միայն հարթության վրա, այլև տարածության մեջ: Եռաչափ պատկերներում բոլոր անատոմիական կառուցավծքներն ավելի մոտ են բնականին: Եռաչափ ռադիոախտորոշման դեպքում պատկերներն ավելի տեղեկատվական են, դետալային:
– Ինչ առավելությո՞ւն ունի դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշումը:
– Երկչափ պատկերների դեպքում անատոմիական որոշ դետալներ միաձուլվում են, իսկ երբ մենք ստանում ենք եռաչափ պատկերներ, առանձին անատոմիական մանրուքները կներկայանան այնպես, ինչպես կան: Վիրաբուժական ոլորտում այն նույնպես կարևոր դերակատարում ունի. հնարավորություն է տալիս պլանավորել վիրահատությունը: Այսինքն` մանրամասն ցուցադրվող պատկերը հստակ ինֆորմացիա է տալիս այն մասին, թե որքան է խոռոչի խորությունը, որքան է մինչև նյարդն ընկած տարածությունը և այլն:
– Ի՞նչ կարևորություն ունի այս նորամուծությունը քիթ-կոկորդ-ականջաբանի համար:
– Եթե երկչափ պատկերի վրա կարող ենք առանձին մանր ոսկրիկները տեսնել, բայց չտեսնել նրանց միջև եղած կապը, անկյունները, ապա եռաչափի վրա կարող եք տեսնել նրանց կապը, համապատասխանությունը, անկյունները, դիրքերը: Ականջի խոռոչում հեղուկի կուտակման դեպքում կարելի է ճիշտ կողմնորոշվել, թե հատկապես որտեղ են կուտակումները:
– Սեմինարն ի՞նչ կտա մասնագետին: Ի՞նչ սպասումներ ունեք:
– Այն կծանոթացնի մեր բժիշկներին ժամանակակից ռադիոլոգիայի հնարավորությունների հետ, որպեսցի բժիշկները կարողանան ճիշտ կողմնորոշվել իրենց աշխատանքային գործունեության մեջ: Շատ մասնագետներ փորձում են աշխատել ստանդարտ միջոցներով, չեն փորձում կատարելագործվել, զարգանալ, իսկ կան մասնագետներ, ովքեր իրենց պրակտիկայում լայնորեն օգտագործում են նորամուծությունները` չզիջելով արտասահամնյան մասնագետներին:
-
Մայիսի 4-5-ը Երևանի Մոսկվայի տանը տեղի ունեցավ բժիշկ-ճառագայթաբան Դ. Վ. Ռոգացկինի «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում. խորացված կուրս» խորագրով սեմինարը
-
Սեմինարի մանրամասների մասին զրուցել ենք սեմինարի կոորդինատոր, Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Վազգենի Մինասյանի հետ
-
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև սեմինարի մասնակից, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հովհաննես Գասպարյանի հետ
-
Մեր հաջորդ զրուցակիցն է "ԱՍՊԵՌԱ ՍԿԱՆ" բժշկական գիտական կենտրոնի տնօրեն, բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.դ. Արմեն Կարպի Ղազարյանը
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն