Միջոցառումներ
Կայացան Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով դասախոսությունները
Կարդիոցերեբրալ համախտանիշ, հոդային համախտանիշ, հետդաշտանդադարային շրջան. պարզաբանումներ, առաջարկներ և լուծումներ Ռուսաստանի առաջավոր մասնագետից։
Մայիսի 6-ին Գյումրիում և 7-ին ` Երևանում, կայացավ «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով կոնֆերանսը, որը կազմակերպել էր «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ հայաստանյան ներկայացուցչությունը: Կոնֆերանսի հատուկ հյուրն ու բանախոսը բժշկական գիտությունների դոկտոր, խոշոր մասնավոր կլինիկայի թերապևտիկ բաժանմունքի ղեկավար, համառուսաստանյան «Գիտելիք» ընկերության «Քո առողջությունը» ամսագրի գլխավոր խմբագիր, «Պրակտիկ բժիշկ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ժամանակակից ռևմատոլոգիա» և «Անձնական բժիշկ» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ Իլյա Վադիմի Եգորովն էր:
Կոնֆերանսի ընթացքում բանախոսը ներկայացրեց բժշկության մեջ հրատապ երեք թեմաներ, կիսվեց իր պրակտիկ և տեսական գիտելիքներով: Թեմաներից յուրքանանչյուրի մասին զրուցեցինք կոնֆերանսի բանախոս, բ.գ.դ. Իլյա Եգորովի հետ:
– Կարդիոցերեբրալ համախտանիշ. երկու կրակի միջև: Կմանրամասնե՞ք։
– Բանն այն է, որ սրտի հիվանդությունները խիստ կապված են գլխուղեղի հետ: Այսօր, երբ սեմինարին հավաքվել էին մեծ թվով պրակտիկ բժիշկներ, ովքեր նաև տարեց մարդկանց առողջությամբ են զբաղվում, օգտվելով առիթից` խոսեցինք հիվանդությունների կապի մասին: Տարեց մարդիկ հասարակության այն խումբն են, ովքեր ամենից շատ են տառապում սրտային հիվանդություններից, հիշողության և մտավոր թուլությունից: Շատ կարևոր է բժիշկներին բացատրելը, որ սրանք ոչ թե առանձին գործընթացներ են, այլ շաղկապված են միմյանց: Ես փորձեցի հնարավորինս մատչելի բժշկին կներկայացնել իմ փորձն այս ասպարեզում, հիվանդությունների կապն ու փոխազդեցությունը միմյանց, կարծում եմ բժշկի համար պարզ դարձավ այն ամբողջ շղթան, թե ինչպիսին պետք է լինի բուժման պրակտիկան:
– Հոդային համախտանիշ: դիֆերենցիալ ախտորոշումից` բուժում. ինչու՞մն է խնդրի հրատապությունը։:
– Երբեմն ասում են. «Մենք վաղուց արդեն չենք անհանգստանում հիվանդին տեսնելիս: Դե ևս մեկ հիվանդ…» Իմ ոչ փոքր աշխատանքային պրակտիկայի ընթացքում հասկացել եմ հակառակը:
Հոդային համախտանիշը, հոդի հիվանդությունն ամեն անգամ նոր քննություն է բժշկի համար: Եթե տեսնում եմ ուռած, կարմիր հոդ, ինձ համար քննություն է այն բանի համար, որ նման ախտանիշների առկայությամբ կարելի է մատնանշել մոտ 200 հիվանդություն: Բժիշկը պետք է ճիշտ կողմնորոշվի: Պետք է գիտակցել բոլոր հնարավոր տարբերակները` ինչի հետ կարող ենք գործ ունենալ: Բժիշկներից շատերը գիտեն, որ կարմրած հոդի ետևում կարող է լինել նույնիսկ հաստ աղիքի ուռուցք: Խոսեցինք նաև մեզ մոտ շատ տարածված մի երևույթի մասին, երբ Մալախով ազգանունով հայտնի մեկը խորհուրդ է տալիս իր այցելուներին կաղամբի թերթը թաթախել մեզի մեջ և դրանով փաթաթել հոդը: Բայց չէ՞ որ այդ կաղամբի տերևը չի գտնի դրա ետևում թաքնված խնդիրը, այն իրականում ոչ մի լուծում չի տա:
– Իսկ առհասարակ բուժելի՞ են հոդային բոլոր հիվանդությունները:
– Ոչ։ Կան հոդաբորբեր (արթրիտներ), որոնք հիանալի բուժվում են, բայց կան նաև այնպիսինները, որոնք, ցավոք, դասվում են մահացու հիվանդությունների շարքը:
– Ախտորոշիչ փունջ հետդաշտանադադարային շրջանի պացիենտի մոտ. կմանրամասնե՞ք:
– Մեր այցելուների մեծամասնությունը կանայք են, իսկ տոկոսային առումով այդ կանանց 70%-ը 55-ն անց են: Կնոջ կյանքում սա շատ մի բարդ փուլ է, որը կոչվում է հետդաշտանադադարային: Այս փուլում կնոջ մոտ նվազում է կանացի սեռական հորմոնների մակարդակը: Քանի որ կինն ամբողջ կյանքն ապրում է որոշակի հորմոնալ կարգավիճակում, և այդ հորմոնալ կարգավիճակը պահպանում է նրան հիվանդություններից, բազմաթիվ տհաճ երևույթներից, ապա այդ հորմոնների աստիճանաբար պակասելը ռիսկային գործոն է, և բերում է տարբեր հիվանդությունների զարգանալուն, հաճախակի հիվանդանալուն:
– Ի՞նչ կտա կոնֆերանսը պրակտիկ բժշկին:
– Ամենակարևորն է, որ մեր հիվանդներն արդյունավետ և արագ բուժում ստանան: Դրա համար առաջին հերթին բժիշկը պետք է շատ ստույգ պատկերացում ունենա այն մասին, թե ինչ հիվանդության հետ գործ ունի և ինչ կտրուկ քայլեր են հարկավոր: Այս կոնֆերանսը մեծապես կնպաստի բուժման որակի լավացմանը:
Զրուցեցինք նաև կոնֆերանսի կազմակերպիչ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:
– Ո՞րն է կոնֆերանսի նպատակը, ի՞նչ է ներկայացվելու այսօր:
– Այսօր Մենք բացառիկ հնարավորություն ունեցանք լսելու բժշկության բնագավառում Ռուսաստանի ամենաառաջատար մասնագետներից մեկին` Իլյա Եգորովին: Նա ներկայացրեց 3 թեմա, որի ընթացքում պատմեց դեղամիջոցների համալիր նշանակման մասին ամենատարբեր հիվնդությունների, մեծամասամբ երկարատև հիվանդույթունների դեպքում, որի համար նախատեսված համալիր միջոցների մեջ մտնում են նաև «Գեդեոն Ռիխտեր» ընկերության դեղամիջոցները:
– Հատկապես ո՞ր դեղամիջոցների մասին խոսվեց:
– «Գեդեոն Ռիխտեր» ընկերության «Էկվատոր» և «Կավինտոն» դեղամիջոցների մասին, որոնք հիշատակվեցին կարդիոցերեբրալ համախտանիշի մասին դասախոսության մեջ: Իսկ ինչո՞ւ երկու կրակի միջև, որովհետև հիվանդը չգիտի, թե որ բժշկին դիմել այս ախտաբանության դեպքում: Սա և՛ սրտաբանական, և՛ նյարդաբանական խնդիր է: Դասախոսության երրորդ թեման շատ հետաքրքիր, ակտուալ թեմա էր, որտեղ խոսվեց նաև «Օստալոն» դեղամիջոցի կիրառման մասին:
– Ի՞նչ եք ակնկալում կոնֆերանսից:
– Շատ ուրախ ենք, որ պարոն Իլյա Եգորովը համաձայնեց մասնակցել մեր կազմակերպած սեմինարին: Այն մեկ անգամ ևս հնարավորություն տվեց սևեռել բժշկի ուշադրությունը շոշափվող թեմաներին, օգնել պրակտիկ բժշկին արագ ու ստույգ կողմնորոշվել ախտորոշման և բուժման գործընթացում, արդյունավետ լուծումներ գտնել:
Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» դասախոսությունը Գյումրիում
|
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն