Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը. Հայաստանի սրտաբանների IX վեհաժողով

Կայացավ ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը. Հայաստանի սրտաբանների IX վեհաժողով

Մայիսի 15-ին ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ  Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակներում կազմակերպած ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը:


Ընկերության նպատակների, խնդիրների և սիմպոզիումի գլխավոր թեմայի մասին զրուցեցինք «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Լալայանի հետ:


–    Պարոն Լալայան, ի՞նչ գործառույթ է իրականացնում ընկերությունը Հայաստանի սրտաբանների 9-րդ վեհաժողովի շրջանակներում:  Ո՞րն է այսօրվա սիմպոզիումի գլխավոր նպատակը, թեման:


«Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Լալայան–    «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերությունը` որպես նորաստեղծ ըկերություն (մենք դեռ չենք տոնել մեր ընկերության առաջին տարեդարձը), հպարտ է, որ Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի հովանավորներից էր: Սա մեր առաջին սատելիտային սիմպոզիումն էր: ՄԵր զեկուցման նպատակն էր բժիշկներին ներկայացնել ընկերությունը, կառուցվածքը, այն նպատակները, որ դրել ենք մեր առջև: Խոսեցինք մեր գործընկերներ դեղագործական կազմակերպությունների մասին, որոնց կողմից արտադրվող սրտաբանության բնագավառում կիրառվող դեղորայքը Հայաստանում ներկայացնում է «Վիկտորիա քոնսալթինգ»-ը: Այսօր Հայաստանում կան սրտային հիվանդությունների բուժման գործընթացում կիրառվող մեծ թվով դեղորայքներ, բայց, ինչպես գիտենք,  մահացությունների թիվը սրտանոթային համակարգի հիվանդություններից շարունակում է աճել: Հուսով ենք և ձգտում ենք այս բնագավառում մեր ներդրումն ունենալ` ներկայացված դեղամիջոցներով օգնել մասնագետներին` բուժման արդյունավետության և մահացությունը նվազեցնելու մեջ։ 


–    Ո՞րն է ընկերության նպատակը, գերակա խնդիրները: 


–    Քանի որ Հայաստանում դեղորայքային շուկան մեծ չէ, շատ ընկերություններ չունեն իրենց ներկայացուցչությունները Հայաստանում, ուստի մենք նպատակ ենք դրել մեր առջև` հասնել նրան, որ Հայաստանում լինեն մեծ թվով ինովացիոն, բայց նաև մեծ պահանջարկ ունեցող սրտաբանական դեղորայք: Այսօր հատկապես մեր ուշադրությունը սևեռել ենք մեր գործընկերներից իսրայելական «Dexcel Pharma» ընկերւթյան արտադրանքին, որը ներկայացնում է մոտ 10 սրտանոթային առաջնային օղակի դեղորայք: Շատ կարևոր գործոն է ընկերության արտադրանքի բարձր որակը, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, իսկ մատչելի գինը պարզապես զարմացնելու է բժիշկներին: Մեր ընկերության գլխավոր նպատակներից մեկը միաժամանակ և՛ որակյալ, և՛ մատչելի դեղորայք ներկայացնելն է:

 

Կայացավ ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը. Հայաստանի սրտաբանների IX վեհաժողով Կայացավ ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը. Հայաստանի սրտաբանների IX վեհաժողով «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Լալայան

Կայացավ ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը. Հայաստանի սրտաբանների IX վեհաժողով

 


–    Ինչո՞վ է առանձնանում «Վիկտորիա քոնսալթինգ»  ընկերությունը շուկայում գործող մի շարք դեղագործական ընկերություններից, ներկայացուցչություններից:


–    Մենք մեզ անվանում ենք գերներկայացուցչություն, եթե կարելի է այդպես ասել: Շուկայում գործող ընկերությունները ներկայացնում են կոնկրետ տվյալ ընկերության դեղամիջոցները և պաշտպանում տվյալ ընկերության շահերը։ Մենք, լինելով մեկ կազմակերպություն, աշխատում ենք բազմաթիվ արտադրող ընկերությունների հետ։ Այսպես. այսօր համագործակցում և ներկայացնում ենք մոտ 10 դեղագործական ընկերություն, որն էլ պատճառ է անվանելու մեզ գերներկայացուցչություն` ահա մեր հիմնական առանձնահատկությունը: Արդյունքում` օգնում ենք դեղարտադրող ընկերություններին մուտք գործել հայկական շուկա և ծավալել ակտիվ գործունեություն այն դեպքում, երբ դեռ իրենք պատրաստ չեն առանձին ներկայացուցչություններ ունենալ Հայաստանում: Մեր նորաստեղծ ընկերության մյուս կարևոր առանձնահատությունը. մեր թիմի կողմից  ողջունվում է յուրաքանչյուր աշխատակցի  ստեղծագործ մտքի թռիչքը, նոր գաղափարները, նախագծերը, որոնք էլ դառնում են ընկերության հաջողության գրավականը:


–    Ի՞նչ դեղամիջոցներ ներկայացվեցին մասնագետներին։


–    Զեկույցներով հանդես եկան սիմպոզիումի նախագահ, ԵՊԲՀ պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը և բ.գ.դ. Արամ Չիլինգարյանը: Պրոֆեսոր Սիսակյանը ներկայացրեց Վիկտորիա Քոնսալթինգի գործընկեր «Dexcel Pharma» -ի արտադրած Նիկորանդիլ (Nikorandil) դեղամիջոցը, որն այսօր իր բուժական ազդեցության մեխանիզմով միակն է Հայաստանում, և որ ապացուցել է սրտանոթային պատահարներից մահացության ցուցանիշի նվազումը սրտի կայուն  իշեմիկ հիվանդությունների ժամանակ: Սրտաբան Չիլինգարյանն այսօր ներկայացրեց «Dexcel Pharma»-ի դեղամիջոցները սրտաբանության ոլորտում:


ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ գիտահետազոտական ինստիտուտի սրտաբան, բ.գ.դ.  Արամ ՉիլինգարյանՆերկայացվող զեկույցների մանրամասների մասին զրուցեցինք ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ գիտահետազոտական ինստիտուտի սրտաբան, բ.գ.դ.  Արամ Չիլինգարյանի հետ:


–    Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի գլխավոր թեման և դրա կարևորությունը:


–    Խոսեցի «Dexcel Pharma» դեղագործական ընկերության դեղամիջոցների մասին: Ինձ բախտ է վիճակվել լինել այս ընկերությունում և տեսնել մի կարևոր փաստ. արտադրական գործընթացում գրեթե բացառված է մարդկային գործոնը, մատների վրա կարելի է հաշվել արտադրամասի աշխատողներին:  Տեսնելով արտադրանքի ողջ գործընթացը` կարող եմ բարձրաձայնել. սրանք դեղամիջոցներ են, որոնք համապատասխանում են եվրոպական ամենաբարձր և խստապահանջ  չափանիշներին:


–    Ինչո՞վ են առանձնանում դեղորայքային շուկայում:


–    Առաջին հերթին` որակով.Մոնոսորբ SR կողմնակի ազդեցությունը մինիմալի է հասցված, այն կարելի է նշանակել օրվա մեջ մեկ անգամ, կախվածություն դեղամիջոցից չի առաջանում, բուժական ազդեցությունը գործում է 40 րոպեի ընթացքում, ի տարբերություն ոլորտի այլ դեղամիջոցների, որոնց ազդեցություը 4 ժամվա ընթացքում է միայն զգալի լինում:


Ուզում եմ առանձնացնել խոլեսթերինի քանակն արդյունավետ նվազեցնող ատորվաստատին Dexcel դեղամիջոցը, որը նույնպես արտադրվում է «Dexcel Pharma» դեղագործական ընկերության կողմից։ Այն այսօրվա դրությամբ ամենատարածված դեղամիջոցն է, և քաջ հայտնի է սրտաբանության ոլորտում: 

 

Կայացավ ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը. Կայացավ ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը Կայացավ ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը


–    Ի՞նչ գործոնների վրա է հիմնված սրտի առողջությունը:


–    Առաջին հերթին` առողջ ապրելակերպի, որին հետևելու դեպքում հնարավոր է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների քանակն անհամեմատելիորեն մեծ թվերով:  Երկրորդը սրտաբանությունն է` որպես գիտություն, որը կարող է կանխարգելել սրտանոթային հիվանդությունների առաջացումը: Առհասարակ,  սրտային հիվանդացության հարցում մարդիկ հիմնականում տուժում են վատ, անառողջ ապրելակերպից, գումարի բավարար քանակության առկայության բացակայությունից: Մարդիկ նախընտրում են չձեռնարկել ոչինչ հանուն առողջ կենսակերպի, առողջությունը վնասելուց և հիվանդության հայտնաբերումից հետո են միայն պատրաստ բուժում ստանալու նպատակով հսկայական գումարներ ծախսել։ Եվ երրորդը. ինվազիվ սրտաբանությունը, որն այսօր ամենահզորն է: Այն իսկապես ախտանշորեն թեթևացնում է իրավիճակը, սակայն շատ դեպքերում մահացության թվի կրճատման չի բերում: Բոլոր դեպքերում լավ է կանխարգելել, քան բուժել:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ