Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

Կայացավ «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

Մայիսի 15-ին Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը: Սիմպոզիումի ընթացքում զեկույցներով ելույթ ունեցան ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ ԳԱԱ կանխարգելիչ բժշկության ԴՊՀ ՊԳՀԿ գլխավոր մասնագետ Ռաֆայել Օգանովը, ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆ. Ա.Ի. Եվդակիմովի անվ. ՄՊԲԱՀ թերապիայի, կլինիկական ֆարմակոլոգիայի և շտապ բժշկական օգնության ամբիոնի վարիչ Արկադի Վերտկինը, Ա.Լ. Մյասնիկովի անվ. Կլինիկական Սրտաբանության ԳՀԻ «Զարկերակային գերճնշման» բաժանմունքի առաջատար գիտաշխատող Միչկա Վիկտորիա Բորիսովնան: 


Ներկայացվող զեկույցների մասին զրուցեցինք ՌԴ Սրտաբանների ասոցիացիայի պատվավոր նախագահ Ռաֆայել Օգանովի հետ:


ՌԴ Սրտաբանների ասոցիացիայի պատվավոր նախագահ Ռաֆայել Օգանով–   Պարոն Օգանով, ո՞րն էր Ձեր զեկույցի թեման և որքանո՞վ է այն արդիական ու կարևոր:


–   Հիմնական շեշտադրումը կանխարգելիչ սրտաբանության հիմունքներն են: Աշխարհում ընդհանուր մահացությունների մեջ առյուծի բաժինն ընկնում է սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան ելքերին: Այս թեման մշտապես արդիական է, այն չի կարող կորցնել իր կարևորությունը: Հուսով եմ, որ այս  փոքրիկ ժամանակահատվածում կարողացանք փորձի փոխանակում ապահովել, ինչը շատ կարևոր է:


–   Որո՞նք են վերջին տարիներին սրտաբանության ոլորտի ամենաակնառու ձեռքբերումները:


–   Օ˜, դրանք շատ են. նորագույն տեխնիկան, նոր սերնդի սարքավորումները, մարդկային ռեսուրսը և ամեն ինչ ուղղված է սրտաբանության ոլորտում ևս մեկ քայլ առաջ  գնալու նպատակին: Ձեռքբերում է, որ կարողանում ենք թեկուզ չնչին տոկոսով նվազեցնել մահացությունների թիվը:

 

Կայացավ «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում Կայացավ «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում Կայացավ «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

Կայացավ «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

 


–   Խնդիրներ այնուամենայնիվ մնում են, որո՞նք են դրանք:


–   Խնդիրները շատ են: Առաջին խնդիրը ռիսկի գործոններն են` ծխելը, խմելը, ոչ ճիշտ սնվելը, պասիվ ապրելակերպը, քաշի ավելցուկը և այլն: Ամբողջ աշխարհում պայքարում են այս երևույթների դեմ, բայց դրանք շարունակում են մնալ կարևոր խնդիրների շարքում: Առհասարակ առողջության պահպանումը հիմնված է երեք կետերի վրա: Առաջին և ամենամեծ հենակետն`առողջ ապրելակերպն է, երկրորդը` կանխարգելումը, հետո միայն` բժշկությունը: Յուրաքանչյուր հիվանդություն կարող է կանխարգելվել և չհասնել նրան, երբ  արդեն բուժումն անխուսափելի է:


Մեր հաջորդ զրուցակիցը  ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆ. Ա.Ի. Եվդակիմովի անվ. ՄՊԲԱՀ թերապիայի, կլինիկական ֆարմակոլոգիայի և շտապ բժշկական օգնության ամբիոնի վարիչ Արկադի Վերտկինն է:


ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆ. Ա.Ի. Եվդակիմովի անվ. ՄՊԲԱՀ թերապիայի, կլինիկական ֆարմակոլոգիայի և շտապ բժշկական օգնության ամբիոնի վարիչ Արկադի Վերտկին–   Ի՞նչ խնդիրներ շոշափվեցին Ձեր զեկույցում:


–   Հիմնախնդիրը մեր հիվանդների ոչ լավ, ոչ դյուրին կյանքն է: Եթե արտասահմանում կա զարկերակային բարձր ճնշում, և դրանով սահմանափակվում է ամեն ինչ, ապա մեր (ՌԴ) և ձեր (ՀՀ) հիվանդների դեպքում մենք ունենք դիաբետ և մի շարք այլ հիվանդություններ` միասին վերցված: Մեր հիվանդները խմում են, ծխում են ու գեր են, նրանք դիմում են բժշկին արդեն 5-6 հիվանդության առկայության դեպքում միայն: Այս դեպքում շատ դժվար է գտնել համապատասխան դեղամիջոց: Հիմնական թեմայի շրջանակում ներկայացվեց Միլդրոնատ դեղամիջոցը, որը մի հարվածով կարող է ազդել ամենատարբեր հիվանդությունների վրա, շնորհիվ իր ինքնատիպ առանձնահատկության, այն է` կարգավորել մետաբոլիկ գործընթացները:


–   Ի՞նչ նվաճումներ կան ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում:


–   Անհերքելի նվաճում է կարդիովիրաբուժության զարգացումը: Առանց այս ճյուղի անհնարին կլիներ մի շարք սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը: Հայաստանում կարդիովիրաբուժությունը սկսեց զարգանալ դեռևս պրոֆեսոր Միքայելյանի գործունեության տարիներին, իսկ հիմա այն գնալով ավելի է հզորանում` իր թիկունքում ունենալով արտասահմանյան գործընկերների փորձը:

 

«Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում ՌԴ Սրտաբանների ասոցիացիայի պատվավոր նախագահ Ռաֆայել Օգանով Ա.Լ. Մյասնիկովի անվ. Կլինիկական Սրտաբանության ԳՀԻ «Զարկերակային գերճնշման» բաժանմունքի առաջատար գիտաշխատող Միչկա Վիկտորիա Բորիսովնա, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, ՀՀ գլխավոր սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյան


–   Պարոն Օգանովն իր հարցազրույցում առանձնացրեց երեք կետեր, որոնց վրա հիմնված է առողջությունը: Խնդրեմ, Ձեր տեսակետը։


–   Առողջ սիրտ ունենալու առաջին հենակետն, անշուշտ, մտածված ու ճիշտ ապրելակերպն է: Պետք է իմանալ, թե ինչ է ռիսկի գործոնը, պարզապես խոսելու փոխարեն պետք է պայքարել, պետք է վերացնել ծխելը, ալկոհոլի օգտագործումը, ճարպակալման գործոնները: 2-րդ հենակետը մեր կյանքւմ բժշկի գոյությունն է. ո˝չ մի հարևան, բարեկամ չի˝ կարող լինել մեր բժիշկը: Պետք է տարեկան ամենաքիչը մեկ անգամ այցելել բժշկին և իմանալ սեփական առողջության մասին բազմաթիվ մանրամասներ: Երրորդ հենակետը կարդիովիրաբուժությունն է: Ահա սիրտն առողջ պահպանելու երեք հենակետերը:


Մեր հաջորդ զրուցակիցը «Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աշոտ Սարգսյանն է, ում հետ խոսեցինք ընկերության խնդիրների, գործառույթների, ինչպես նաև  սիմպոզիումի հիմնական նպատակների մասին:


«Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աշոտ Սարգսյան–   Ներկայացրեք, խնդրեմ, «Գրինդեքս» դեղագործական ընկերությունը:


–   «Գրինդեքս»-ը առաջատար դեղագործական ընկերությունն է Մերձբալթյան երկրներում: Բացի պատրաստի դեղամիջոցներից ընկերությունը արտադրում է նաև դեղորայքի ակտիվ սուբստանցիաներ, որոնք արտահանվում են  եվրոպական մի շարք երկրներ` Շվեդիա, Գերմանիա, Հունգարիա և ԱՄՆ: «Գրինդեքս» ընկերությունը մասնագիտացված է հակաուռուցքային, սիրտ-անոթային և կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող դեղամիջոցների արտադրությամբ: 


–   Կարո՞ղ եք նշել ընկերության նշանավոր ձեռքբերումներից:


–   Վերջերս «Գրինդեքս»-ը ստացավ FDA (Միացյալ Նահանգների պարենի և դեղագործության վերահսկողության դաշնային հանձնաժողով) ամերիկյան խստագույն դեղագործական գործակալություններից  թույլտվություն` արտահանելու իր դեղանյութերը ԱՄՆ:


Ձեռքբերում է Հայաստանում ներկայացուցչության հիմնադրումը։ Նախապես ուսումնասիրելով մեր երկրի առանձնահատկություները և փորձելով կազմակերպել անթերի աշխատանք` գրեթե մեկ տարի է, ինչ ընկերության ներկայացուցչությունը պաշտոնապես գործունեություն է ծավալում Հայաստանում։

 

ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆ. Ա.Ի. Եվդակիմովի անվ. ՄՊԲԱՀ թերապիայի, կլինիկական ֆարմակոլոգիայի և շտապ բժշկական օգնության ամբիոնի վարիչ Արկադի Վերտկին Ա.Լ. Մյասնիկովի անվ. Կլինիկական Սրտաբանության ԳՀԻ «Զարկերակային գերճնշման» բաժանմունքի առաջատար գիտաշխատող Միչկա Վիկտորիա Բորիսովնա «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում


–   Ո՞րն է այսօրվա սիմպոզիումի հիմնական թեման:


–   Սիմպոզիումը նվիրված էր մետաբոլիկ գործառույթները կարգավորող դեղամիջոցներին: Սա նոր ուղղություն է բժշկության ասպարեզում: Զեկույցներում բանախոսներն անդրադարձան «Գրինդեքս» ընկերության Միլդրոնատ օրիգինալ դեղամիջոցին, սրտանոթային հիվանդությունների բուժման գործընթացում նրա կիրառման առանձահատկություններին: Ի դեպ նշեմ, առհասարակ, մետաբոլիզմը կարգավորող դեղամիջոցների շարքը մեծ չէ:


–   Ի՞նչ կտա բժիշկներին այս սիմպոզիումը:


–   Փորձի փոխանակումն է հիմնական նպատակը:  Արտասահմանյան մեր գործընկերների հետ շփումը վստահություն կապահովի բժիշկներին իրենց ամենօրյա աշխատանքային գործընթացում նորարարությունների կիրառմանը, նաև պրակտիկ մոտեցում ներկայացված դեղամիջոցները օգտագործելիս։ Հատկապես ուշադրության արժանացավ Միլդրոնատ դեղամիջոցի կիրառումը բժշկի պրակտիկ աշխատանքում:

 

«Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները հյուրերի հետ

«Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները հյուրերի հետ


Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ