Միջոցառումներ
2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում
Մայիսի 17-ին «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ փոխպատվաստված օրգանով մարդկանց հայկական առաջին սպորտային խաղերի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքերով հանդես եկան փոխպատվաստված օրգանով մարդկանց հայկական առաջին սպորտային խաղերի հյուրեր, Համաշխարհային տրանսպլանտ սպորտային խաղերի հիմնադիր և կոմիտեի նախագահ Մորիս Սլապակը, ՀՀ Ազգային Ժողովի Առողջապահության հանձնաժողողովի նախագահ, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, Հայաստանում փոխպատվաստման ծրագրի հիմնադիր՝ պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Աստելլաս Ֆարմա Յուրոպ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Հակոբյանը:
Փոխպատվաստված օրգանով մարդկանց սպորտային խաղերի պատմության և նպատակների մասին զրուցեցինք Համաշխարհային տրանսպլանտ սպորտային խաղերի հիմնադիր և կոմիտեի նախագահ Մորիս Սլապակի հետ:
– Ե՞րբ և ինչպե՞ս միտք հղացավ նման միջոցառումների կազմակերպումը։
– Առաջին դեպքը կապված է մի ոստիկանի հետ, ով դիալիզի պատճառով չէր կարողանում լիարժեք կյանքով ապրել: Նա եկավ ինձ մոտ, անկեղծորեն խոսեց իր խնդիրների մասին, պատմեց իր և ընկերուհու հարաբերություններից, որոնք աստիճանաբար խրխլվում էին` կապված սեռական անկարողության հետ: Ես որոշեցի օգնել նրան: Հեռուստատեսությամբ ելույթ ունեցա և հայտարարեցի, որ շտապ երիկամի փոխպատվաստման խնդիր կա: Ստացանք արձագանքներ ու անմիջապես գտանք անհրաժեշտ երիկամը: 3 ամիս անց տեսա նույն երիտասարդին. նա երջանիկ էր, ինձ ասաց. «Օ˜, բարեկամս, դու չես պատկերացնի, թե ինչ երջանիկ եմ ես: Ես խաղում եմ, աշխատում եմ, սեքսով եմ զբաղվում, և ինձ մոտ ամեն ինչ հիանալի է ստացվում»: Մեկ շաբաթ հետո համագումար եղավ և քննարկվեց այն հարցը, որ փոխպատվաստված օրգանով մարդկանց համար շատ կարևոր է որակյալ կյանք ու ակտիվ կենսակերպ ապահովել:
– Ե՞րբ տեղի ունեցան Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը:
– 1977թ. էր։ Երկու պրոֆեսորներ և այդ նույն երիտասարդը, ում կատավել էր փոխպատվաստում, վազում էին միասին, և վերջինս առաջ անցավ նրանցից: Այդ տարիներին մարդիկ կարծում էին, թե փոխպատվաստված օրգանով մարդը ոչինչ չի կարող անել, նրա կյանքն ավարտված է: Մենք ապացուցեցինք հակառակը: 1978թ. իրականացվեցին Փոխպատվաստված օրգանով մարդկանց սպորտային խաղերը: Առաջին խաղին մասնակցեց 99 մասնակից, իսկ հիմա մասնակիցների թիվն անցնում է 1000-ը:
– Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:
– Աշխարհն ունի մոտ 6 միլիարդ բնակչություն, որոնցից միայն 1.5 միլիարդը հնարավորություն ունի անհրաժեշտության դեպքում փոխպատվաստում ստանալ: Իմ ցանկությունն այն է, որ բոլոր ազգերում մարդկանց մեծամասնությունն ունենա այդ հնարավորությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ստանա համապատասխան փոխպատվաստում: Եվ դա դժվար չէ, քանի որ ծառայությունները հետզհետե ավելի ու ավելի մատչելի են դառնում:
– Նախադեպ սպորտային խաղեր ո՞ր երկրներում են անցկացվել, ի՞նչ արձագանքներ կան, և ի՞նչ արդյունավետություն է ցուցաբերել փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքում:
– Բոլոր երկրներում անցկացվել են փոխպատվաստված օրգանով մարդկանց սպորտային խաղեր բացի Ճապոնիայից: Հատուկ մարքեթինգային ընկերություն կա, որը հետազոտություն էր կատարել` ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքում: Բավականին լայնածավալ և խորը ուսումնասիրություն էր կատարվել, ինչի արդյունքում մենք հիանալի արդյունքների ականատես եղանք: Փոխպատվաստված օրգանով մարդկանց ավելի քան 30%-ը սկսել են առողջ և ակտիվ կենսակերպ վարել, լրջորեն զբաղվել սպորտով:
Միջոցառման նշանակության և կարևորության մասին զրուցեցինք Հայաստանում փոխպատվաստման ծրագրի հիմնադիր՝ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ:
– Եթե խոսենք փոխպատվաստման ծրագրի պատմությունից, ի՞նչ ճանապարհ է անցել Հայաստանը, ինչպիսի՞ զարգացում է ապրում։
– Նախ պետք է ասեմ, որ մինչև 1988 թվականը մենք չունեինք որևիցե հնարավորություն փրկել մարդկանց կյանքը, ովքեր տառապում էին երիկամային քրոնիկ կամ սուր անբավարարությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո միայն առաջացավ հեմոդիալիզի միջոցով մարդկանց կյանքը փրկելու, երկարացնելու հնարավորությունը։ Սակայն ինչ-որ բան դարձյալ կիսատ էր: Փրկելով մարդու կյանքը, միևնույն ժամանակ հասկացանք, որ խնդիր ունենք նրա կյանքի որակը բարելավվելու: 1991թ. առաջին անգամ կատարեցինք երիկամի փոխպատվաստում երեխայի մոտ, հետագայում իրականացվեց երիկամի փոխպատվաստում և´ երեխաների, և´ մեծահասակների մոտ: Առ այսօր Արաբկիր բժշկական համալիրն իրականացրել է 122 վիրահատություն:
– Պարոն Բաբլոյան, ի՞նչ նշանակություն ունի այսպիսի միջոցառումների իրականացումը և ո՞րն է նրա հիմնական, առանցքային նպատակը:
– Այսօրվա մեր միջոցառումը ցույց է տալիս, որ մենք հասանք ո´չ միայն մարդկանց կյանքեր փրկելուն, այլև պարգևում ենք լիարժեք, որակյալ կյանքի հնարավորություն։
2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում
|
– Ի՞նչ անելիքներ, ծրագրեր կան առաջիկայում:
– Արաբկիր բժշկական համալիրն այսօրվանից ձգտելու է նույն ծրագրերը ներդնել նաև այլ հիվանդանոցներում, սովորեցնել գործընկերներին` իրականացնելու փոխպատվաստման ծրագրեր: Եթե այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք իրականացնել 122 վիրահատություն, պետք է հասնել նրան, որ տարեկան կատարվեն 100-120 վիրահատություն: Մենք կփրկենք հարյուրավոր մարդկանց կյանքեր, հազարավոր մարդիկ կապրեն որակյալ կյանքով:
Մեր հաջորդ զրուցակիցը փոխպատվաստված օրգանով մարդկանց հայկական առաջին սպորտային խաղերի հովանավոր, ճապոնական Աստելլաս Ֆարմա Յուրոպ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Հակոբյանն է:
– Ո՞րն է համագործակցության կապող օղակը և հիմնական նպատակը:
– Համագործակցում ենք արդեն երկար տարիներ: Աստելլաս ֆարման` որպես միջազգային առաջատար կազմակերպություն փոխպատվաստման ոլորտում, արտադրում է այդ բնագավառում ամբողջ աշխարհում լայն կիրառություն ստացած դեղամիջոցներ: Ահա կապող օղակը։ Մեր ընկերությունը մեծ կարևորություն է տալիս այսպիսի միջոցառումներին, որովհետև նրանք ունեն շատ մեծ սոցիալական նշանակություն: Սպորտային խաղերին փոխպատվաստված օրգանով մարդկաց մասնակցությունն ամենավառ ապացույցն է, որ այսօրվա բժշկության և դեղագործության նվաճումները տալիս են հնարավորություն շատ ծանր վիճակում գտնվող հիվանդին վերադրաձնելու ստեղծագործելու և սպորտով զբաղվելու հնարավորությունը, վերականգնելու սոցիալապես ակտիվ կյանքը, : Ավելի լավ ապացույց դժվար է պատկերացնել: Մենք ունենք մոտ 100 փոխպատվաստված օրգանով մարդ, բայց կան դեռ հարյուրավորները, ովքեր դեռ առանց դիալիզ պարզապես ապրել չեն կարող։: Համագործակցության նպատակներից է նաև զարգացնել տրանսպլանտոլոգիայի ոլորտը:
– Ինչպիսի՞ն է Ձեր ընկերության լուման փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքում։
– Մի փոքր բարդ հարց է, քանի որ դժվար է կողմնորոշվել, թե որ չափանիշներով ներկայացնել ներդրված լուման: Ամենակարևորը համարում եմ փոխպատվաստումից հետո կիրառվող դեղամիջոցների արտադրությունը Աստելաս ֆարմայի կողմից: Խոսքը Պրոգրաֆ և Ադվագրաֆ դեղամիջոցների մասին է: Աստելասը` հստակ գիտակցելով իր առաքելությունն այս ոլորտում, չի սահմանափակվում միայն դեղաբանական ոլորտով, այլ աջակցում է մի շարք այսպիսի միջոցառումների և ծրագրերի:
– Ի՞նչ հետագա ծրագրեր ու անելիքներ ունի Ձեր ընկերությունն այս ասպարեզում:
– Մենք չենք պատրաստվում սահմանափակվել միայն այս միջոցառումով: Մենք անում ենք ամեն ինչ` օգտագրծելով մեր ողջ պոտենցիալը, որպեսզի փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքում մեծ ու դրական փոփոխություններ տեսնենք: Արդեն իսկ կան շատ գաղափարներ, ծրագրեր` կապված այս ոլորտի հետ: Մենք շարունակելու ենք աջակցել նախագծին մինչև միջազգային տրանսպալնտ խաղերում չտեսնենք հայկական դրոշը:
-
2013թ. մայիսի 17. Փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղերը Հայաստանում
-
Հայաստանում փոխպատվաստման ծրագրի հիմնադիր՝ պրոֆեսոր Արա Բաբլոյան
-
Համաշխարհային տրանսպլանտ սպորտային խաղերի հիմնադիր և կոմիտեի նախագահ Մորիս Սլապակ
-
Ճապոնական Աստելաս Ֆարմա Յուրոպ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Հակոբյան
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն