Միջոցառումներ
Կայացավ Անատոլի Զիլբերի եռօրյա գիտագործնական սեմինարը «Շնչառական բժշկություն և արդի բժշկական կրթության թերություններն ու առավելությունները» թեմայով
Հունիսի 18-20 Երևանում էր ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, Կարելիայի վաստակավոր բժիշկ, ՌԴ բարձրագույն կրթության վաստակավոր գործիչ, Հարվարդի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանների պրոֆեսոր, բ.գ.դ. Անատոլի Զիլբերը, ով հայ բժիշկների հետ անցկացրեց եռօրյա գիտագործնական սեմինար «Շնչառական բժշկության և ժամանակակից բժշկական կրթության առավելություններներն ու թերությունները» թեմայով:
Անատոլի Զիլբերը խոստովանեց, որ երեք օրերի ընթացքում հասցրել է շատ բան սովորել նաև հայ բժիշկներից և սեմինարները հաճախ վերածվել են ակտիվ քննարկումներով շփման:
Սեմինարների գլխավոր թեմաների, դրանց առանձնահատկությունների, ստացած տպավորությունների մասին զրուցեինք բժիշկ Անատոլի Զիլբերի հետ:
– Պարոն Զիլբեր, որո՞նք են այս սեմինարների ընթացքում ներկայացվող կարևորագույն թեմաները:
– Սեմինարները նվիրված են կրիտիկական վիճակների բժշկության արդի խնդիրներին: Բոլոր խնդիրները, բոլոր թեմաները քննարկվելու են բժշկության մեջ հումանիտար կրթության անհրաժեշտության տեսանկյունից: Ելնելով նրանից, որ բժիշկը հասարակական մասնագիտություն ունի, պարզապես անխուսափելի է մարդ-մարդ շփումը: Եթե շատ մասնագիտությունների դեպքում կարևորվում է մարդ-մեքենա, մարդ- բնություն և այլ շփումները, ապա այստեղ միանշանակ առաջնային դերն իր վրա ստանձնում է մարդ-մարդ հարաբերությունը: Այսպիսիշփում է պահանջում նաև ուսուցչի, դասախոսի աշխատանքը: Այսօր ես խոսելու եմ բժշկական կրթության թերությունների մասին և այն բժիշկների մասին, ովքեր եղել են գրադարանավարներ, գրադարանային գործի մասնագետներ: Այն, ինչ ներկայացնելու եմ, բավականին հազվադեպ աշխատություն է, գրեթե ոչ-ոք չի հետաքրքրվել նրանով, բայց այն չափազանց հետաքրքիր և ուսուցողական է:
– Ի՞նչ թերություններ կառանձնացնեք ժամանակակից բժշկական կրթության մեջ:
– Առաջնային թերություններից մի քանիսի մասին կարող եմ հակիրճ նշել: Մեր օրերում չափազանց մեծ կարևորություն է տրվում տեխնիկային: Իսկապես, բժշկության մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում տեխնիկան, բայց հիմնվել միայն տեխնիկայի վրա, աստվածացնել ինչ-որ արհեստական, մետաղական, անշունչ առարկաներ և դրանք վեր դասել սեփական գիտելիքներից, միանշանակ սխալ է: Այսօր բժշկության ոլորտ մտնում է մի սերունդ, որին, եթե զրկես անհրաժեշտ տեխնիկայից, նա կհրաժարվի այլևս որևէ օգնություն ցուցաբերել, նա պարզապես չի կարողանա դա անել առանց տեխնիկայի: Տեխնիկան բժշկին սովորեցնում է չմտածել, աշխատել մեքենայացված: Կարևորագույն խնդիր է նաև այն փաստը, որ բժիշկ-դասախոսները գիրքը, գրականությունը մատուցում են որպես դոգմա` անվիճարկելի, միանշանակ: Այս հանգամանքը ևս թուլացնում է բժշկի մտավոր աշխատանքը: Յուրաքանչյուր տեսություն պետք է ուսանողին մատուցվի այնպես, որ նա կարողանա իր կարծիքը, իր դիրքորոշումն արտահայտել դրա վերաբերյալ: Պետք է հնարավորություն տրվի բժշկին մտածելու, ստեղծագործելու: Պետք է խուսափել ստանդարտացումից: Այսօր կրթությունը տալիս է տեղեկատվություն, բայց ոչ դաստիարակություն:
– Ի՞նչ նկատի ունեք դաստիարակություն ասելով: Եվ ձեր նշած տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է գիտելիքներ եզրույթին, թե՞ առանձնահատուկ ցանկանում եք նշել, որ դրանք ոչ թե գիտելիքներ են, այլ տեղեկատվություն, ինչը օրինակ, մենք կարող ենք ստանալ նաև համացանցից:
– Դուք շատ ճիշտ եք հասկացել: Այսօր համացանցում մենք կարող ենք գտնել ամենատարբեր տեղեկատվություն, գտնել այն ամենը, ինչ տեսականորեն հնարավոր է մատուցել, բայց մենք չենք կարող համակարգչի միջոցով դաստիարակվել: Դասախոսն առաջին հերթին պետք է դաստիարակի բժիշկ-անհատին, հետո միայն բժիշկ-մասնագետին: Մենք չենք կարող համակարգչից օրինակ վերցնել, բայց դասախոսից` կարող ենք: Համակարգիչը մեզ չի սովորեցնի մտածել, այն չի զարգացնի մեր տրամաբանությունը, այն չի տա մեզ մարդ-մարդ շփման հմտություններ: Դասախոսը չոր տեղեկատվություն կրողը չէ, այն նաև ուսանողին փոխանցող որոշակի մշակույթի կրող է, նա գիտելիքների կրող է, իսկ գիտելիք ասվածը չի վերաբերում միայն թեորեմներին, տեսություններին: Գիտելիք է այն ամենը, ինչ նստվածք է թողնում մեզանում:
– Ո՞րն է այն ամենակարևոր հատկանիշը, գիտելիքը, որ ուսանող բժիշկը պետք է վերցնի իր ուսումնառության շրջանում նախքան բժշկության ասպարեզ մուտք գործելը:
– Դու կարող ես հիանալի մասնագետ լինել, անսխալ վիրահատություններ կատարել, հիանալի գիտական հոդվածներ տպագրել, ամենաբարձր կոչումներն ունենալ, բայց դու երբեք չես կարող բժիշկ և այն էլ` լավ բժիշկ համարվել, եթե չես կարողանում շփման մեջ մտնել հիվանդի հետ, իսկ բժշկի այս առանձնահատկությունը միաժամանակ ներառում է բազմաթիվ հմտություններ:
– Ի՞նչ կասեք շնչառական բժշկության մասին:
– Շնչառական անբավարարվածությունը գերակայող համախտանիշ է, հանդիպում է այնքան հաճախ, որ Երկիր մոլորակի բնակչության 5%-ն ունի թաքնված շնչառական անբավարարություն: Դրանով ոչ ոք չի զբաղվում, քանի որ չկա շնչառական անբավարարության ակնհայտ դրսևորում: Մենք ուշադրություն ենք դարձնում խնդրին այն ժամանակ, երբ արդեն անուղղելի է, երբ մեծածավալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թաքնված նշանները սկսում են հետզհետե ի հայտ գալ: Զարգացած երկրներում այսօր ընդունված չափանիշ է, որ զբաղվելով շնչառական անբավարարությամբ դեռևս գաղտնի մակարդակում, մենք զգալիորեն կբարձրացնենք բուժման արդյունավետությունը:
– Ի՞նչ կտա սեմինարը բժշկին:
– Կարծում եմ, որ այս օրերի ընթացքում խոսել եմ նոր երևույթների, նոր բացահայտումների, նոր տեսակետների մասին, որոնք հետաքրքրություն կառաջացնեն հայաստանյան բժիշկների շրջանում:
– Այս երեք օրերի ընթացքում ինչպիսի՞ արձագանքներ, կարծիքներ եք լսել սեմինարի մասնակիցներից:
– Շատ բժիշկներ սեմինարից հետո ինձ շնորհակալություն էին հայտնում, ասում, որ իրենց պրակտիկայում շատ բան կփոխվի իմ դասախոսություններից հետո: Եթե իսկապես այդպես է, ապա արդյունքն ինձ գոհացնում է:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն