Միջոցառումներ
Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը
Օգոստոսի 29-31-ը Երևանում անց է կացվում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) (www.wpanet.org) «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը (www.apnet.am/wpa2013):
Գիտական ծրագրում ընդգրկված են 8 պլենար դասախոսություն, 27 սիմպոզիում, ընդհանուր առմամբ` 120-ից ավել զեկույց: Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը: Նախարարը կարևորեց այն փաստը, որ Երևանը դարձել է հոգեկան առողջության մայրաքաղաք, քանի որ այստեղ են հավաքվել ոլորտի առաջատար մասնագետները` համաշխարհային մաշտաբով: Գիտաժողովի ծրագրում ներառված են հոգեկան առողջության ոլորտի բազմաբնույթ հարցեր, այդ թվում` զեկուցումներ Հայոց ցեղասպանության, երկրաշարժի, երկարատև հետևանքների, միջնադարյան շրջանի հոգեթերապիայի հայկական մոտեցումների վերաբերյալ:
Գիտաժողովի հիմնական նպատակների, Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրների մասին լրագրողներին պարզաբանումներ տվեց ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:
– Պարոն Դումանյան հոգեկան առողջության տեսանկյունից ի՞նչ վիճակում է գտնվում մեր երկիրը և ինչո՞վ է տարբերվում մեր ցուցանիշը մյուս երկրներից:
– Հոգեկան առողջությանը վերաբերող մեր ցուցանիշը շատ չի տարբերվում այլ երկրների ցուցանիշներից: Պարզապես պետք է արձանագրել, որ այս ոլորտում մենք դեռ շատ խնդիրներ ունենք, ինչպես գիտական, կազմակերպչական, կառուցվածքային, այնպես էլ պայմանների բարելավման տեսանկյունից:
– Ի՞նչ անելիքներ կան առաջիկայում:
– Ոչ վաղ անցյալում կոլեգիայի նիստում այս հարցը մանրամասն քննարկել ենք, միջոցառումների ցանկ ենք ստեղծել,այդ թվում` հոգեկան առողջության բարելավման հայեցակարգը, որը շուտով կներկայացնենք կառավարության հաստատմանը:
– Ի՞նչ կարևորություն ունի այսօրվա գիտաժողովը:
– Առաջին հերթին այն կարևոր է մեզ համար, որովհետև Երևանում են հավաքվել այս ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր գիտնականները, միջազգային կազմակերպությունների, ինստիտուտների ղեկավարները: Մենք կտեսնենք, թե աշխարհը հոգեկան առողջության պահպանման հարցում ինչ ուղղությամբ է զարգանում: Շուրջ 220 հայտնի գիտնականներ են հյուրընկալվել, ում հետ այս մի քանի օրերի ընթացքում պետք է շատ ինտենսիվ աշխատենք: Գիտաժողովի կարևոր նպատակներից է «Երևանյան հռչակագրի» ստորագրումը:
– Դուք նշեցիք, որ այս ոլորտը լի է խնդիրներով: Առանձնացրեք, խնդրեմ, մի քանիսը:
– Խնդիրները բազմակողմանի են: Առաջինը, որ կուզենայի նշել, կադրային խնդիրն է: Այսօր փաստ է, որ մեր երիտասարդները խուսափում են դառնալ հոգեբույժ: Ամբողջ Հանրապետությունում մենք ունենք շուրջ 150 հոգեբույժ, բայց կարիք ունենք կրկնապատիկի: Երկրորդ խնդիրը վերաբերում է շենքային պայմաններին: Այսօր մեր հոգեբուժական ծառայությունները ոչ բարվոք վիճակի շենքերում են տեղակայված: Այս խնդիրը առաջիկա տարիներին մեր լուծելի խնդիրների շարքում է: Հաջորդը ֆինանսավորման խնդիրն է: Այստեղ մոտ ժամանակներս բարեփոխումներ կլինեն: Նախկինում ֆինանսավորումը կատարվել է ըստ բուժված դեպքի, իսկ այժմ ցանկանում ենք հոգեբուժական ծառայությունը դնել ընդհանուր պահպանման ծախսերի հոդվածում: Խնդիր է նաև ոլորտում գիտական աշխատանքների ոչ բավարար քանակն ու մակարդակը:
– Պարոն Դումանյան, հաճախ է ասվում, որ մեր հոգեբուժարանները գերծանրաբեռնված են, հիվանդների համար բավարար տեղ չի հատկացվում: Իսկապե՞ս այդպես է:
– Ոչ, այդպիսի խնդիր չկա: Նույնիսկ ունենք եղած մահճակալներն ավելի արդյունավետ օգտագործելու հարց:
Գիտաժողովի հայաստանյան կազմակերպիչներից է Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ)։ ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը պատասխանեց մեր ուղղած հարցերին:
– Պարոն Սողոյան, կմանրամասնե՞ք գիտաժողովի անցկացման կարգի և բնույթի մասին:
– Այսօր Երևանում մեկնարկում է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը: Մասնակիցներ են ժամանել ավելի քան 30 երկրներից: Ի թիվս աշխարհահռչակ այլ գիտնականների Երևանում են նաև ՀամՀԱ Գործադիր կոմիտեն, նախագահ Պեդրո Ռուիզը, Հոգեսոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Դինամիկ հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Նիկոլայ Նեզնանովը, Ընտանեկան բժիշկների համաշխարհային կամակերպության նախագահ Մայքլ Քիդը:
– Մեր երկրում հատկապես ո՞ր գործոններն են խթանում հոգեկան առողջության խնդիրների, հոգեկան խանգարումների առաջացմանը:
– Կան որոշակի հոգեկանխանգարումներ, որոնք առաջանում են անկախ երկրից, աշխարհագրությունից, սոցիալ-տնտեսական վիճակից: Կան հոգեկան խանգարումներ, որոնք պայմանավորված են տվյալ իրավիճակով: Օրինակ, երկարատև սթրեսները անհետևանք չեն անցնում: Ցեղասպանությունը, երկրաշարժերը չեն կարող անհետևանք անցնել մարդու հոգեկան աշխարհում:
– Եթե համեմատենք մեր երկրում հոգեկան խանգարումների տարածվածության ցուցանիշը այլ երկրների հետ, ապա…
– Ապա կտեսնեք, որ Ռուսաստանի կամ Արևմտյան երկրների համեմատ մեզ մոտ հոգեկան խանգարումների տարածվածության ցուցանիշը նույնիսկ ցածր է: Սա վկայում է ոչ թե այն մասին, որ մեր հանրապետությունում քիչ են դեպքերը, այլ դիմելիությունն է ավելի քիչ: Մենք հաշվառում ենք բոլոր այն հիվանդներին, ովքեր դիմում են բժշկի: Համաշխարհային առողջապահական կամզակերպության տվյալներով` յուրաքանչյուր 4 անձից մեկը իր կյանքի ընթացքում ունենում է հոգեկան խանգարման որևէ խնդիր:
– Նշեք, խնդրեմ, հոգեկան առողջության բնագավառում վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումներից:
– ՀՀ ԱՆ հրամանով մենք պատրաստել ենք հոգեկան առողջության բարելավման ռամզավարություն, որը 2014-2019 թվականների համար կոնկրետ գործողություններ է նախատեսում: Ունենալով նաև մեր միջազգային գործընկերների աջակցությունը` մենք հուսով ենք, որ առաջիկա տարներին հոգեկան առողջության ոլորտում արմատական փոփոխություններ տեղի կունենան:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն