Միջոցառումներ
Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում
«Լյարդաբանությունը բժշկության ամենակարևոր և ամենաարագ զարգացող ճյուղն է»,- այս խոսքերով սկսեց լրագրողների հետ զրույցը լյարդաբանական ֆորումի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում ընթանում էր լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանից շուրջ 400 լյարդաբաններ անդրադարձան լյարդաբանության հետ կապված բոլոր խնդիրներին: Առանձնակի շեշտադրում ստացան վիրուսային հեպատիտները, դրանց կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդները:
Գիտաժողովը վարում էր աշխարհահռչակ լյարդաբան, Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Ռոբերտ Գիշը, ով 20 տարուց ավել է, ինչ զբաղվում է լյարդաբանական խնդիրներով:
Մեզ հետ զրույցում Ռոբերտ Գիշն իր ուրախությունն արտահայտեց առ այն, որ կրկին հնարավորություն է ստացել այցելել Հայաստան և այստեղ քննարկել լյարդաբանության կարևորագույն խնդիրները, մասնավորապես` հեպատիտները:
– Այսօրվա խնդիրները հիմնականում առնչվում են հեպատիտ B-ին և C-ին: Մենք կքննարկենք այս խնդիրների արդիականությունը, մասնավորապես. ինչպես կանխարգելել դրանց տարածումը և ինչպես խուսափել հետագա բարդություններից:
– Ինչպիսի՞ն է իրավիճակն ԱՄՆ-ում` կապված հեպատիտների հետ:
– Քանի որ հեպատիտ C-ն տարածվում է բժշկական միջամտության ուղիներով կամ սեռական ճանապարհով, վերջին 4 ամսվա ընթացքում ԱՄՆ-ում կազմակերպվում են մեծամասշտաբ քարոզարշավներ, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն հիվանդության մասին, իմանան, թե ինչպես կարելի է խուսափել վարակից: Իսկ հեպատիտ B-ի դեմ, որը տարածվում է հիմնականում արյան փոխներարկման ճանապարհով կամ մայր-երեխա կապով, մեր աշխատանքները հիմնականում ուղղված են երեխաների շրջանում պատվաստումների իրականացման հնարավորինս մեծամասշտաբ ընդգրկմանը: Ներկայումս ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել այն մասին, որ 1995-ից մինչև այսօր ծնված բոլոր անձիք անվճար անցնեն հեպատիտ C-ի ախտորոշմանը վերաբերող թեստը:
– Տիրապետո՞ւմ եք որևէ վիճակագրական տեղեկատվության ԱՄՆ-ում հեպատիտ B-ով կամ C-ով վարակվածության վերաբերյալ:
– ԱՄՆ-ի բնակչությունն ունի հեպատիտ C-ի 5 միլիոն և B-ի 2 միլիոն վարակակիրներ:
– Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում ` Ձեր գնահատմամբ:
– Հայաստանի բնակչության 2%-ը հիվանդ է հեպատիտ B-ով, իսկ 6%-ը` C-ով: Պետք է կազմակերպել այնպիսի աշխատանքներ, որպեսզի առաջին հերթին կանխվի բժշկական միջամտությամբ վարակի փոխանցման հավանականությունը: Դրա համար պետք է ժամանակին վնասազերծել բժշկական պարագաները:
– Ինչպե՞ս եք գնահատում հայ լյարդաբանների աշխատանքը:
– Ուզում եմ նշել պրոֆեսոր Ղազինյանի անսպառ աշխատանքը Հայաստանի և Արցախի բնակչության համար: Մեր առաջիկա նպատակներից է` ընդգրկել Առողջապահության նախարարությանը, որպեսզի հետազոտություններ անցկացվեն այս հիվանդությունների շրջանակներում և նորից շեշտադրվի կանխարգելումը, մասնավորապես` պատվաստումները:
Լյարդաբանության միջազգային գիտաժողովի, լյարդաբանության ոլորտում արդի խնդիրների մասին զրուցեցինք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանի հետ:
– Ի՞նչ նպատակ է հետապնդում ֆորումը և ի՞նչ նորություններ ասվեցին այսօր:
– Աշխարհում այսօր կազմակերպվում են տարեկան 10-20 նմանատիպ կոնֆերանսներ: Նպատակը լյարդաբանության զարգացումն է, որովհետև լյարդաբանությունը բժշկության ամենակարևոր դաշտերից է, քանի որ իր մեջ ընդգրկում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են վարակիչ հեպատիտները, որոնց արդյունքում գրանցված մահացություններն այսօր տարեկան 1 միլիոնից ավել են: Արտասահմանում` մասնակցելով նմանատիպ կոնֆերանսների, նպատակ դրեցինք նման հնարավորություն տալ նաև հայ բժիշկներին և կազմակերպվեց այս գիտաժողովը, որին մասնակցեցին 11 բանախոս արտասահմանից և 10 -ը` Հայաստանից: Սա փորձի փոխանակում է, միջազգային համագործակցություն:
– Համեմատած այլ երկրներին ի՞նչ իրավիճակ է Հայաստանում` կապված հեպատիտների հետ:
– Կա ստույգ տեղեկատվություն, որ հեպատիտ C-ի և B-ի առումով Հայաստանը պատկանում է միջին տարածվածության գոտուն:
– Կարո՞ղ եք ստույգ վիճակագրություն ներկայացնել:
– Հայաստանի ազգաբնակչության 2-3 %-ն ունի քրոնիկ հեպատիտ B վիրուսակրություն և մոտավորապես 4%-ը` հեպատիտ C վիրուսակրություն:
– Ամբողջովի՞ն բուժվող հիվանդություն է հեպատիտ C-ն:
– Ներկայումս գոյություն ունեն միջազգային լուրջ ուղեցույցներ, որոնցով առաջնորդվում ենք։ Տարեցտարի ավելացնում է հեպատիտ C-ից բուժվածների թիվը: Դեռևս այն չի համարվում 100% բուժվող հիվանդություն, բայց եթե 10 տարի առաջ բուժման արդյունավետությունը գնահատվում էր 30%, այժմ այն դարձել է 70-80%:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն