Միջոցառումներ
«Medical Consilium» բժիշկների ակումբի նոր նախագիծը՝ «Այց դեպի հեռավոր գյուղեր»
«Medical Consilium» բժիշկների ակումբի կողմից «Այց դեպի հեռավոր գյուղեր» բարեգործական նախագծի շրջանակներում մի խումբ բժիշկներ սույն թվականի սեպտեմբերի 8-ին այցելեցին Շիրակի մարզի Փանիկ գյուղ:'
Ակումբի նպատակն էր նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ մատուցել տեղի գյուղական ազգաբնակչությանը: Այցին նախորդել էին մեծածավալ հասարակական իրազեկման աշխատանքներ. պատրաստվել և բաժանվել էին թռուցիկներ, բուկլետներ, փակցվել էին պաստառներ, կազմակերպվել էին հանդիպումներ բուժհաստատության ղեկավարության, սպասարկող բուժանձնակազմի հետ:
Նախագծի շրջանակներում թվով 11 նեղ մասնագետների կողմից մատուցվեցին բժշկական խորհրդատվություն ծառայություններ, իրականացվեցին համապատասխան գործիքային հետազոտություններ (ուլտրաձայնային հետազոտման, էլեկտրասրտագրության, գաստրոսկոպիայի, ամբուլատոր վիրաբուժության):
Մինչ բժիշկների ժամանումը բուժհաստատությունում արդեն հավաքվել էին բժշկական օգնության կարիք ունեցողների հոծ զանգված: Նրանցից յուրքանչյուրը ստացավ իր պահանջին համապատասխան բուժօգնություն, որոշ դեպքերում էլ՝ մինչև 6 նեղ մասնագետի խորհրդատվություն, ինչպես նաև համապատասխան գործիքային հետազոտություններ:
Ընդհանուր առմամբ թվով 185 քաղաքացու մատուցվել է 287 նեղ մասնագիտացված խորհրդատվություն և գործիքային հետազոտություն, այդ թվում՝
Ամբուլատոր վիրահատական միջամտություն - 3
Գաստրոսկոպիա - 4
ՈՒՁՀ հետազոտություն - 49
Նյարդաբանի խորհրդատվություն - 43
Վիրաբույժի խորհրդատվություն - 25
Սրտաբանի խորհրդատվություն - 37
Մանկաբույժի խորհրդատվություն - 17
Գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն - 12
ՔԿԱՕ բժշկի ի խորհրդատվություն - 30
Օրթոպեդի խորհրդատվություն - 14
Էնդոկրինոլոգի խորհրդատվություն - 30
Գինեկոլոգի խորհրդատվություն - 26
Ի սկզբանե կանխատեսվում էր, որ ծառայություններից կօգտվեն միայն Փանիկի ԱԿ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ազգաբնակչությունը, սակայն բժշկական ծառայության աշխարհագրությունը ընդլայնվեց՝ ընդգրկելով թվով 9 գյուղական համայնքներ և Արթիկ քաղաքը:
Նախաձեռնությունը ողջունեց և անձամբ ներկա գտնվեց առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն, ով իր պատրաստակամությունը հայտնեց հետագայում ևս աջակցել նախագծին:
Նախագծին միացավ նաև «Շնչող Պատեր» բարեգործական ակցիայի թիմը և նկարազարդեց Փանիկ գյուղի բուժկենտրոնի պատերը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն