Միջոցառումներ
Կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը
Հայկական ուրոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 1999թ. պրոֆեսոր Իվան Աղաջանյանի և իր համախոհների ջանքերով: Յուրաքանչյուր տարի ասոցիացիայի վեհաժողովը Հայաստանում դառնում է խոշոր ուրոլոգիական իրադարձություն:
Այս տարի թվով 15-րդ վեհաժողովը կազմակերպվեց սեպտեմբերի 27-ին և 28-ին, որին մասնակցում էին շուրջ 150 բժիշկ: Վեհաժողովը նպատակ ունի նախագծել այն ուղղությունները, որոնցով պետք է զարգանա ուրոլոգիան մեր հանրապետությունում՝ որոշել գերակայությունները, կատարել շեշտադրումներ: 2013թ. ժողովի համանախագահներն էին Շենգավիթ բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկիայի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Վարուժան Շահսուվարյանը:
Բժիշկ Վարուժան Շահսուվարյանի հետ խոսեցինք ամենամյա վեհաժողովների նպատակների և 2013թ. համաժողովի առանձնահատկությունների մասին:
– Պարոն Շահսուվարյան, ի՞նչ նպատակ են հետապնդում ասոցիացիայի ամենամյա համաժողովները:
– Այսօր Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ հերթական համաժողովն է, որը նվիրված է Յուրի Զոհրաբյանի 75-ամյակին («Նյու Մեդ» ուրո-գինեկոլոգիական բժշկական կենտրոնի ուրոլոգ, պրոֆեսոր Յուրի Զոհրաբյանը Հայաստանում ուրոլոգիայի հիմնադիրներից է,- Ն.Ղ.): Տարեկան համաժողովներն իմի են բերում նախորդ տարիների աշխատանքը, և պլանավորվում առաջիկա անելիքները:
– Ինչո՞վ է առանձնանալու այս համաժողովը:
– Այս տարվա համաժողովի առանձնահատկությունն այն է, որ օնկոլոգիային վերաբերող շատ լուրջ հարցեր ներկայացվեցին ռոբոտային տեխնիկայով և լապարասկոպիայի միջոցով: Եվրոպայում և ԱՄն-ում լայն տարածում են գտել և արդեն իսկ պրակտիկ նշանակություն ունեն այս միջոցները: Եվրոպայից հրավիրվել է պրոֆեսոր Ջենս-Ուի Շտոլցենբուրգը, ով մեծ ներդրում ունի լապարասկոպիկ ուրոլոգիայի զարգացման գործում: Համաժողովի ընթացքում հեռուստաբժշկության միջոցով մենք ունեցանք նաև ուղիղ կապ ամերիկացի պրոֆեսոր բժիշկ Գիլի հետ: Ուղիղ կապով պրոֆեսոր Գիլը ներկայացրեց իրենց կլինիկան, ԱՄՆ-ում ռոբոտային տեխնիկայով կատարած վերջին աշխատանքները:
– Այս տարվա համաժողովը տարբերվում է նաև իր գործնական բնույթով: Բացի տեսական զեկույցներից, անցկացվեցին գործնական աշխատանքներ, կլոր սեղաններ, տեսագրվող վիրահատությունների դիտումներ և քննարկումներ: Այս ամենն ի՞նչ կտա ներկա գտնվող բժշկին:
– Այս ամենը կնպաստի, որ մոտ ապագայում լապարասկոպիկ վիրաբուժության մեջ մեր ձեռքբերումներին ավելացնենք նաև մեր գործընկերների փորձը:
– Ամփոփելով 2013-ին ուրոլոգիայի բնագավառում գրանցած մեր հաջողությունները` կառանձնացնե՞ք, ըստ Ձեզ, գլխավոր ձեռքբերումները:
– 2013թ. նոր կապեր հաստատեցինք եվրոպացի և ամերիկացի մեր գործընկերների հետ, նաև նոր պայմանավորվածություններ ու նախագծեր: Եղավ հրավեր, որ մեր մասնագետները մեկնեն վերապատրաստվելու, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որի համաձայն պետք է կենդանի վիրաբուժություն կազմակերպել նաև Հայաստանում: Կարծում եմ մենք դա կկարողանանք իրականացնել արդեն հաջորդ տարի:
Համաժողովին հանդիպեցինք նաև ասոցիացիայի գործընկեր և վեհաժողովի գլխավոր հովանավոր «Աստելլաս» դեղագործական ընկերութան հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Միքայել Թովմասյանին:
– Միքայել, օգտվելով առիթից` ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ գործունեություն է ծավալում «Աստելլաս»-ը ուրոլոգիայի բնագավառում:
– «ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ՅՈՒՐՈՓ» դեղագործական ընկերությունը ո´չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում համարվում է ուրոլոգիայի ոլորտում ամենաառաջատար դեղագործական ընկերությունը: Միայն Հայաստանում` ուրոլոգիական տարբեր հիվանդությունների բուժմանը նախատեսված, կա գրանցված 10 դեղամիջոց : Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում տեղի ունեցող գլխավոր ուրոլոգիական իրադարձություններին «Աստելլաս»-ը միշտ ունենում է իր մասնակցությունը:
– Հատկապես ո՞ր խնդիրներն են ընկերության նշանակետում:
– Ե´վ բարորակ, և´ չարորակ ուռուցքները, միզուղիների բորբոքումները… Դեղամիջոցների բավականին վստահելի շարք է ներկայացնում «Աստելլաս»-ը:
– Ո՞ր դեղամիջոցներն են լայն տարածում և ընդունելություն գտել բժիշկների և հիվանդների շրջանում:
– Ամենալայն տարածում ստացած դեղամիջոցն Օմնիկն է, որը կիրառվում է շագանակագեղձի բարորակ ուռուցքների դեպքում: Այն հեշտացնում է հիվանդների միզարձակությունը, օգնում բարելավվել կյանքի որակը: Առհասարակ, մեր ընկերության բոլոր դեղամիջոցները նպաստում են հիվանդների կյանքի որակի լավացմանը: Ունենք դեղամիջոցներ, որոնք ուղղված են հիվանդությունների՝ այդ թվում նաև քրոնիկական հիվանդությունների, հետագա սրացումների կանխարգելմանը:
– Ո՞րն եք համարում հայկական ուրոլոգիայի ամենամեծ ձեռքբերումը:
– Ի տարբերություն բժշկության ոլորտում շատ այլ մասնագետների, Հայաստանի ուրոլոգները մշտապես առաջնորդվել և առաջնորդվում են եվրոպական չափանիշներով, ամբողջ աշխարհում ընդունված ձևաչափերով: Սա մեծ առավելություն է:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն