Միջոցառումներ
Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության սեմինարը
Հոկտեմբերի 5-ին «Victoria Consulting» դեղագործական ընկերության նախաձեռնությամբ Դիլիջան Ռեզորթ հյուրանոցում տեղի ունեցավ սեմինար-քննարկում` նվիրված գինեկոլոգիական խնդիրներին, դրանց բուժման նոր, արդյունավետ մեթոդներին:
«Victoria Consulting» ընկերության մասին զրուցեցինք ընկերության տնօրեն Բագրատ Լալայանի հետ:
– Պարոն Լալայան, համառոտ ներկայացրեք, խնդրե′մ, Ձեր ընկերության ստեղծման պատմությունից, զարգացման ուղին, և ի՞նչ հեռանկարներ կան:
– Մեր ընկերությունը` «Victoria Consulting»-ը, արդեն մեկ տարեկան է: Այսօրվա միջոցառումը վկայում է, որ մեր ընկերությունը, չնայած նորաստեղծ լինելուն, այնուամենայնիվ, ինտենսիվորեն զարգանում է: Իհարկե, մեծ ռիսկ էր Հայաստանում նոր դեղագործական ընկերություն հիմնելու գաղափարը, քանի որ շուկայում արդեն ունենք բավականին կայացած, խոշոր դեղագործական ընկերություններ: Սակայն, եթե կա լավ թիմ, հիանալի համախոհներ, պատրաստակամություն և պրոֆեսիոնալիզմ, ապա ինչո՞ւ՝ ոչ: Եվ այսպես. մեր մեկ տարվա գործունեության արդյունքում մենք ներկայացնում ենք արդեն յոթ հանրաճանաչ ընկերություններ, այդ թվում` իսրայելական «Dexcel pharma», գերմանական «Dr.Wolz», մոլդովական «Pharmaprim» ընկերությունները և այլն: Այսպիսով, մենք հնարավորություն ենք ստեղծում՝ Հայաստանում ներկայացնելու ընկերությունների այլընտրանքային դեղամիջոցներ, որոնք մինչև «Victoria Consulting»-ի հետ համագործակցությունը Հայաստանում չեն գործել: Սա բացառիկ հնարավորություն է՝ ձեռք բերելու որակյալ, մատչելի և անհրաժեշտ դեղամիջոցներ:
– Որպես նոր կազմավորված ընկերություն` ձեր կարևոր առանձնահատկությունը կամ առավելությունը շուկայում գործող ընկերությունների հանդեպ:
– Մեր գլխավոր առավելությունը մասնագետներին փաթեթային առաջարկներ ներկայացնելն է: Եթե որևէ դեղագործական ընկերություն գինեկոլոգին, սրտաբանին կամ մեկ այլ բժշկին առաջարկում է միայն տվյալ ընկերության այդ ոլորտին նախատեսված դեղամիջոցներ, ապա «Victoria Consulting»-ն առաջարկում է միաժամանակ մի քանի ընկերությունների դեղամիջոցներ: Այսպիսով. մենք փաթեթային առաջարկներ ենք կազմում, որտեղ մի քանի ընկերությունների արտադրած դեղամիջոցներն են` կոնկրետ որևէ ուղղության համար, լինի դա գինեկոլոգիա, սրտաբանություն, նյարդաբանություն, թե մեկ այլ ոլորտ, դրանով իսկ խնայում բժշկի ժամանակը, հիվանդի գումարը: Այս տեսանկյունից սա նորամուծություն է հայաստանյան դեղաշուկայում:
– Բժշկության բնագավառում ո՞ր ուղղություններն են հատուկ շեշտադրումներ ստացել ձեր գործունեության ընթացքում:
– Բրենդինգի տեսանկյունից, այո, մենք փորձում ենք մեր ընկերության անունը կապել այս կամ այն ուղղության, բնագավառի հետ: Այդ ուղղվածություններից են «Victoria գինեկոլոգիա»-ն, «Victoria սրտաբանություն»-ը, այժմ փորձում ենք ակտիվ գործունեություն իրականացնել ուռուցքաբանության ոլորտում: Մենք գտնում ենք, որ այսօր բիոտեխնոլոգիական դեղամիջոցների դարաշրջան է, և մեր գերակայությունը հենց բիոտեխնոլոգիական միջոցների հետ աշխատանքն է: Լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստանում լինեն ժամանակակից, կենսաբանական միջոցներ, ընդ որում՝ ավելի մատչելի և որակյալ:
– Գինեկոլոգիայի ոլորտում ի՞նչ փոփոխություններ եք նկատում:
– Եթե կանայք նախկինում ուշադրություն չէին դարձնում շատ հիվանդությունների, ախտանիշների վրա, այսօր շատերը կանխարգելիչ բուժզննում են անցնում գինեկոլոգի մոտ: Սա ընդհանուր մակարդակի, տեղեկացվածության բարձրացում է, ինչը շատ ողջունելի է:
– Որպես կանանց առողջությամբ մտահոգ ընկերության ներկայացուցիչ, ի՞նչ խորհուրդ կտաք կանանց:
– Հավատացե′ք և վստահե′ք բժիշկներին: Կանխարգելիչ այցելությունները բժշկին շատ կարևոր են: Հետևե′ք ձեր առողջությանը և ժամանակին դիմեք բժշկի օգնությանը:
Մեր զրուցակիցն է Մալաթիա բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Իննա Պերսոյանը:
– Ձեր մասնագիտական տեսանկյունից ինչքանո՞վ է հրատապ այսօր քննարկվող թեման:
– Առաջնահերթ խնդիրը, որով կանայք դիմում են գինեկոլոգներին`բորբոքային հիվանդություններն են` որովայնի ստորին հատվածի ցավերի և հեշտոցային արտադրության ամենից հաճախ լսվող գանգատներով: Այսօրվա թեման և բուժման միջոցները հրատապ են այնքանով, որքանով հրատապ է ինքը՝ խնդիրը: Մասնավորապես, ներկայացված գինեկոլոգիական մոմիկներն այսօր համարվում են գինեկոլոգների նախընտրելի բուժական միջոցներից: Կարևոր փաստ է, որ «Victoria Consulting» ընկերության դեղաբազան շատ լայն է, և կարողանում է ներառել այն բոլոր հիվանդությունների բուժման սպեկտրը, որ կարող են ի հայտ գալ կնոջ օրգանիզմում: Հետաքրքիր էր լսել մոմիկի տեսքով ներկայացված սպազմոլիտիկ դեղամիջոցների մասին, որը գործնականում չունի իր նախադեպը թե՛ արդյունավետությամբ, թե՛ հարմարավետությամբ, թե՛ մատչելիությամբ: Յուրօրինակ են «Դոկտոր Վոլց» ընկերության բացառապես բնական միջոցները, ինչն առաջնային կարևորություն ունի: Ուշագրավ էր քրոնիկական հոգնածության դեմ միջոցը, խնդիր, որը հատկապես մեր օրերում ծայրահեղ հրատապ է: Իմ ուշադրությանն արժանացավ կլիմաքսի մասին զեկույցը, քանի որ «Հայաստանի հակատարիքային բժշկական ասոցիացիայի» նախագահն եմ: Մեր կարգախոսն է «երկարակեցություն և կյանքի որակ», իսկ այս ընկերության դեղամիջոցներն ապահովում են հենց կյանքի բարձր որակը:
– Ելնելով տարիների Ձեր մասնագիտական փորձից, կանանց տեղեկացվածությանը, բժշկին դիմելու մշակույթին վերաբերող՝ նկատու՞մ եք փոփոխություն:
– Հիմա կանայք շատ ավելի մտահոգ են իրենց առողջությամբ: Եթե նախկինում բժշկին դիմում էին միայն հիվանդության բացահայտ ախտանիշներ նկատելու դեպքում, այժմ այցելում են կանխարգելիչ նպատակներով: Ողջունելի է ապահովագրական ընկերությունների գործունեությունն այս բնագավառում, քանի որ դրանց շնորհիվ շատ կանայք պարբերաբար հաճախում են բժշկի, կանխարգելիչ բուժզննումներ անցնում: Հաջորդ դրական գործոնը համացանցի միջոցով տեղեկատվության հասանելի լինելն է: Մենք ընդհանուր խմբեր ենք ստեղծում սոցցանցերում, որոնց միջոցով կանայք կարող են փոխանակվել փորձով, հարցեր հղել միմյանց, բժշկին: Այդպիսի մի հաջողված խումբ արդեն կա, կոչվում է «Մեր մեջ ասած», որտեղ միայն կանայք են և քննարկվում են բազմաբնույթ հարցեր, ինչպես առողջապահական, այնպես էլ հասարակական, հոգեբանական և այլն:
– Ի՞նչ խորհուրդ, կոչ ունեք` ուղղված կնոջը:
– Տարվա մեջ նվազագույնը մեկ անգամ այցելե′ք գինեկոլոգին: Բժիշկների հարցում ևս ընտրությունը մեծ է, և յուրաքանչյուր կին կարող է բուժզննում, կոնսուլտացիա անցնել իր նախընտրելի մասնագետի մոտ: Հետևե′ք ձեր առողջությանը:
Սեմինարի մասնակից, թիվ 16 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Արփինե Սողոյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց գինեկոլոգիական արդի հրատապ խնդիրների և դրանց առաջացրած բարդությունների մասին:
– Բորբոքական բնույթի հիվանդություններն ի՞նչ տեղ են գրավում ընդհանուր գինեկոլոգիական պրակտիկայում:
– Առհասարակ գինեկոլոգիական խնդիրների 60-70%-ը բաժին է ընկնում բորբոքային հիվանդություններին, այդ թվում նաև՝ սեռավարակներին:
– Ո՞ր ախտաբանությունը կառանձնացնեք որպես ամենահրատապ:
– Բակտերիալ վագինոզ: Այս հիվանդությունն առանձնանում է իրեն բնորոշ սուր սկզբով ու ընթացքով: Բնորոշ գանգատներն են՝ քորը, այրոցը, անհարմարավետության զգացումը: Վարակիչ հիվանդության զարգացման արդեն 3-րդ օրը սուր կլինիկական նշաններ են ի հայտ գալիս: Միայն ժամանակին և ճիշտ բուժման համադրությամբ կարելի է հասնել ցանկալի արդյունքի:
– Որքանո՞վ է վտանգավոր չբուժվելը, ի՞նչ մոտակա և հեռահար բարդություններով է հղի:
– Հեռահար բարդություները բավականին լուրջ են: Բուժվելու կամ ոչ լիարժեք բուժում ստանալու արդյունքում բորբոքային ընթացքն ավելի է խորանում՝ բարձրանալով և ախտահարելով սեռական օրգանների «վերին հարկերը»: Կարող է առաջացնել արգանդի վզիկի, պարանոցի, արգանդի բորբոքային հիվանդություններ, ինչու չէ՝ նաև ողերի, փոքր կոնքի հետ կապված բարդություններ:
– Ինչպիսի՞ բուժում է նախընտրելի այս դեպքերում:
– Արդեն նշեցի բորբոքային գործընթացները չկառավարելու հետևանքով ինչ բարդություններ կարող են առաջանալ, ուստի հարկավոր է համալիր բուժում ստանալ: Պետք է ազդել և՛ մանրէի վրա, և՛ խթանել օրգանիզմի իմուն համակարգի աշխատանքը: Այս դեպքերում հակաբորբոքային, հակասնկային, վիտամինային համակցված բուժումն անհրաժեշտություն է:
– Որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք www.med-practic.com կայքի կին ընթերցողներին:
– Խորհուրդ կտայի ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ: Վերարտադրողական տարիքի կանայք պետք է շատ ավելի ուշադիր լինեն իրենց առողջությանը, քանի որ այն ունի նաև սոցիալական նշանակություն: Կարևորագույն պահանջս, հորդորս, խնդրանքս` ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք:
Մեր հաջորդ զրուցակիցն է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Շատվերյանը:
– Բորբոքական բնույթի հիվանդություններն ի՞նչ տեղ են զբաղեցնում ընդհանուր գինեկոլոգիական խնդիրների շարքում:
– Թերևս առաջին տեղում բորբոքային հիվանդություններն են, որոնք առաջիկայում ավելի լայն տարածվածություն ձեռք բերելու միտում ունեն` կապված կյանքի ռիթմի, էկոլոգիայի, սեռավարակների տարածվածության, միգրացիոն գործընթացների հետ:
– Նմանատիպ միջոցառումները, սեմինարները որքանո՞վ են արդյունավետ և որքանո՞վ են կարողանում ազդել գինեկոլոգի պրակտիկայի վրա:
– Այսպիսի միջոցառումներն ուսուցողական և ճանաչողական մեծ նշանակություն ունեն: Նախ՝ դրանք կարևոր են բուժման նոր մեթոդներին ծանոթանալու տեսանկյունից, տեղեկանում են շուկայում առկա նորություններին, նոր դեղամիջոցներին: Կարևոր նշանակություն ունի նաև փորձի փոխանակումը:
– Որպես գինեկոլոգ, ի՞նչ խորհուրդ կտաք կանանց:
– Միշտ հիշե′լ` լավագույն բուժումը կանխարգելումն է: Ավելի հաճախ այցելե′ք գինեկոլոգներին՝ տարվա մեջ առնվազն 2 անգամ, որպեսզի հնարավոր լինի խուսափել լուրջ առողջական խնդիրներից:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն