Միջոցառումներ
Ժամանակակից մարդը ժամանակ չի գտնում սեռական կյանքի համար. «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները» խորագրով կոնֆերանսը
«Չկա ավելի ցանկալի նպատակ, քան երիտասարդ սերնդի առողջ դաստիարակությունը, հատկապես, երբ խոսքն այնպիսի կարևոր երևույթի մասին է, ինչպիսին սեռական կյանքն ու առողջությունն է»,- այս խոսքերով ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը բացված համարեց «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպել էին Սեքսոլոգների հայկական ասոցիացիան և Մխ. Հերացու անցան Երևանի պետական բժշկական համալսարանը:
Սեռական խանգարումների, Հայաստանում սեռական առողջության իրավիճակի մասին զորւցեցինք Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Էդուարդի Հակոբյանի հետ:
– Պարոն Հակոբյան, ի՞նչ նպատակ ունի այս կոնֆերանսը: Փորձենք բացել փակագծերը, թե ի՞նչ լսեցին ներկա բժիշկները, ովքե՞ր էին կոնֆերանսի բանախոսները և որքանո՞վ էր ընտրված թեման արդիական մեր երկրում:
– Կոնֆերանսը նվիրված էր սեռական խանգարումների ախտորոշման և բուժման խնդիրներին: Այս թեման երբեք չի կորցնում իր արդիականությունը: Կոնֆերանսին շրջանակներում որոշել և ընդգրկել ենք նաև համաշխարհային փորձը: Այսօրվա հանդիպման համար Հայաստան են ժամանել մեր հայրենակից պրոֆեսոր Պիեր Ասալյանը, ով կխոսի խնդրի մասին` հիմնվելով ամերիկյան, կանադական փորձի վրա, և Բորիս Վորնիկը, ով կներկայացնի, թե ինչպես է խնդիրն ընկալվում ԱՊՀ տարածաշրջանում, ինչ մոտեցումներ և ինչ նորություններ կան: Բուժման և ախտորոշման այն մեթոդները, մոտեցումները, որ նրանք ցուցաբերում են` ելնելով իրենց վարքային, հոգեթերապևտիկ, հոգեբուժական առանձնահատկություններից, ավելի քիչ կիրառելի են մեր հանրապետությունում և մեր դասական բժշկության մեջ: Այս կոնֆերանսը հնարավորություն կտա համեմատել միևնույն խնդրի տարբեր մոտեցումները, կազմել օգտակար միացություն, որը պետք է ավելի արդյունավետ ու ապահով գործի:
– Ի՞նչ վիճակում է սեռական առողջությունը Հայաստանում:
– Սեռական խանգարումները ո՛չ միայն առողջապահական, այլև հասարակական խնդիր են: Ինչ վերաբերում է բուժման մոտեցումներին, մենք աշխարհից ետ չենք մնում: Նմանատիպ կոնֆերանսներով, սեմինարներով, տարբեր հավաքներով մշտապես փորձում ենք բարձր պահել տեղեկացվածության մակարդակը: Սեքսոլոգիան բժշկության այն ուղղություններից է, որը կտրուկ քայլերով է առաջ ընթանում: Մենք հաջողությամբ յուրացնում ենք բուժման, ախտորոշման նոր մեթոդները, սակայն դրան զուգահեռ չենք մոռանում նաև ավանդական տարբերակի մասին:
– Մասնավորապես, ի՞նչ նվաճումներ են եղել և կան զարգացման ճանապարհին:
– Կանանց սեռականության խնդիրներն են արդիականացվել մեր բժշկագիտության մեջ: Նախկինում այս խնդիրներն անտեսվում էին ո՛չ միայն հասարակության, այլ նաև բժիշկների կողմից: Խոսքը ոչ թե վերարտադրողական, այլ սեքսուալ առողջության մասին է: Այժմ մենք խնդիրներ ենք տեսնում այնտեղ, որտեղ նախկինում չէինք ուզում տեսնել:
– Սեռական ո՞ր խնդիրներն են տարածված Հայաստանում:
– Մենք ներկայացրերցինք սեռական խանգարումների այն փուլը, որը նախորդում է վերարտադրողականության գործընթացին, խոսեցինք սեռական խանգարումների ֆունկցիոնալ բնույթի մասին` կապված սեռական գրգռման, սեռական հաճույքի, սեռական ակտի հետ: Ամենատարածված սեռական խանգարումները, եթե բոլորին մատչելի լեզվով բացատրեմ, տղամարդկանց մոտ սեռական թուլությունն է, և սեռական անտարբերությունը` կանանց մոտ:
Սեռական ֆունկցիայի խանգարումների մեծամասնությունը պայմանավորված է հոգեկան ոլորտի ախտահարումներով: Լինում են նաև տեղական ֆիզիոլոգիական գործընթացներ, որոնք կարող են առաջանալ թերսնուցումից կամ հորմոնալ տարբեր հիվանդություններից: Սեռական վարքի ոչ ճիշտ դրսևորումները հաճախ են դառնում սեռական ցանկության նվազման պատճառ: Սեռական վարքի վրա ազդեցություն կարող է ունենալ յուրաքանչյուր գործոն` սկսած տարածաշրջանից, էթնիկ խմբից մինչև սոցիալական կարգավիճակ և զարգացվածության մակարդակ:
Գիտաժողովի հատուկ հյուրերն ու բանախոսներն էին ուկրաինացի բժիշկ, բ.գ.դ. պրոֆեսոր Բորիս Վորնիկը և ազգությամբ հայ, պրոֆեսոր Պիեր Ասալյանը, ով Հայաստան է ժամանել Կանադայից:
Բորիս Վորնիկ
– Սեռական կյանքի կարևորության մասին, կարծում եմ, գիտակցել են բոլոր ժամանակներում: Սակայն մեր օրերում սեռական խանգարումները, սեռական ոչ լիարժեք կյանքը շատ հաճախ է դառնում քննարկումների թեմա: Ի՞նչն է փոխվել տարիների ընթացքում, և ի՞նչ առանձնահատկություններ կան ժամանակակից աշխարհում` կապված սեռական առողջության հետ:
– Սեռական խանգարումները հրատապ են եղել բոլոր դարերում, բոլոր ազգերի համար: Սա խնդիր է, որը չի ծերանում և չի անհետանում: Վերջին ժամանակներս, երբ մեր կյանքում աննկարագրելի շատացել են սթրեսային իրավիճակները, տարբեր խանգարումները, սոցիալ-տնտեսական անցումային շրջանները, մենք բավականին հեռացել ենք առողջ սեռական կյանքից: Ժամանակակից մարդը ժամանակ չի գտնում սեռական կյանքի համար, սակայն նշեմ, որ չի կարող կյանքի որակը բարձր լինել, եթե մարդն ունի սեռական որևէ խանգարում: Սեռական ցանկության պակասը, զույգի հետ աններդաշնակ հարաբերությունները, անպտղությունը խնդիրներ են, որոնք էապես գցում են կյանքի որակը: Այս բոլոր խնդիրները պետք է քննարկվեն, իսկ մարդիկ շատ հաճախ չգիտեն, թե ում և ինչպես դիմել օգնության: Բժիշկները պետք է այնքան ճիշտ, նրբանկատ և քաղաքավարի մոտենան հարցին, որ հիվանդները կարողանան խոսել հուզող թեմայի շուրջ:
– Կա՞ն սեռական խանգարումներ, որ բնորոշ են սոցիալական որևէ խմբի, կամ՝ կան տարածաշրջաններ, որտեղ ավելի շատ են հանդիպում սեռական խանգարումները:
– Եթե Հայաստանում է անցկացվում կոնֆերանսը, դա բնավ չի նշանակում, թե Հայաստանում իրավիճակը` կապված սեքսուալ խանգարումների հետ, ավելի ծանր է, քան մյուս երկրներում: Միայն ԱՊՀ տարածքում չէ, այլ ամբողջ աշխարհում սեքսուալ խանգարումները համարվում են գերխնդիր զույգերի համար:
– Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման:
– Ես խոսելու եմ ամբուլատոր պայմաններում հիվանդին օգնություն տրամադրելու հնարավորության մասին: Բոլորիս էլ հայտնի է, թե ինչ սուղ ժամանակամիջոցում պետք է բժիշկը խորհրդատվություն անցկացնի հիվանդի հետ, հետազոտի կամ բուժում նշանակի: Թեման վերաբերվում է, թե ինչպես բժշիկը կարողանա նախապես կանխորոշել այն անհրաժեշտ ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է հիվանդից կարևորագույն տեղեկատվությունը ստանալու և հիմնական խնդիրը պարզելու, ճիշտ հետազոտություն և ժամանակին բուժում իրականացնելու համար: Սա շատ կարևոր է: Երկրորդ ներկայացված թեման վերաբերում է սեռական և վերարտադրողական խանգարումների ժամանակ փսիխոֆարմակոթերապիային: Սեռական խանգարումները կարելի է բուժել երկու եղանակով` դեղորայքային և հոգեթերապիայի միջոցով: Ես խոսելու եմ կոմբինացված բուժման մասին` մասնավորեցնելով հատկապես դեղորայքային բուժումը:
Կոնֆերանսի հատուկ հյուրն էր նաև պրոֆեսոր Պիեր Ասալյանը: Իր զեկույցի մասին նա համառոտ ներկայացրեց մեզ հետ զրույցում:
– Ողջունում եմ, պրոֆեսոր, ուրախ ենք, որ այժմ Հայաստանում եք:
– Շատ շնորհակալ եմ: Հայաստանն իմ երկրորդ տունն է:
– Ձեր այցի հիմնական նպատակի` կոնֆերանսի մասին խոսենք: Սեռական խանգարումներ. ինչքանո՞վ է այս թեման հրատապ ամբողջ աշխարհում:
– Ես շատ կարևորում եմ նմանատիպ կոնֆերանսների անցկացումը Հայաստանում, քանի որ ամբողջ աշխարհում դրանք շարունական բնույթ են կրում և պարտադիր են, որովհետև սեռական առողջությունը տեսնում են առողջ հասարակության հիմքերում: Ուրախ եմ, որ այստեղ ևս կարևորում են թեման
– Ի՞նչ թեմա եք ներկայացրել այսօր:
– Երեք թեմա եմ ներկայացրել հայ բժիշկներին: Շատ կարևոր է իմանալ, թե ինչ ազդեցություն ունի դեպրեսիան սեռական վարքի, սեքսուալ առողջության վրա: Դեպրեսիա-սեռական առողջություն փոխհարաբերությունը ներկայացնել եմ իմ զեկույցում: Խոսել եմ նաև էրեկցիայի խանգարման մասին, որն այսօր ամենահրատապ խնդիրներից է ամբողջ աշխարհում:
– Սեռական խանգարումների բուժման ի՞նչ նոր մեթոդներ են կիրառվում աշխարհում:
– Վերջին տարիներին շատ նոր բացահայտումներ գրանցեցինք այս ոլորտում: Այժմ կարողանում ենք շատ ավելի լավ արդյունքների հասնել, որովհետև համալիր բուժմանն ենք ապավինել: Խոսել եմ հոգեթերապիայի, սեքս-թերապիայի և դեղորայքային թերապիայի մասին: Մենք գիտակցում ենք, որ մեր պացիենտների սեքսուալ խնդիրները կարող են ազդել նրանց թե՛ փոխհարաբերություների, թե՛ կյանքի հանդեպ տրամադրվածության վրա: Ուստի` սեռական խանգարումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր պետք է անհապաղ լուծում ստանա: Հաջորդ թեման անդրոպաուզան է, տղամարդկանց մոտ տեստեստերոնի մակարդակի իջեցումը, որն ազդում է տղամարդու առողջության վրա: Այսինքն` այս խնդիրը ևս բժիշկների ուշադրության կենտրոնում է: Առանձնահատուկ կարևորության թեմա է նաև կանանց մոտ սեռական ցանկության պակասը: Մենք քննարկեցինք հարցն այն տեսանկյունից, թե ինչպես է ցածր սեռականությունն ազդում զույգի փոխհարաբերության վրա և ինչպե՞ս կարելի է օգնել զույգին՝ հաղթահարելու ճգնաժամը:
– Որո՞նք են սեռական խնդիրների առաջացման հիմնական պատճառները:
– Ինչպես արդեն նշեցի, կարևորագույն գործոններից է դեպրեսիան: Այն հսկայական ազդեցություն է թողնում սեռական կյանքի և սեքսուալ առողջության վրա: Սեռական կյանքի որակի վրա ազդում են նաև սեռական կրթվածության մակարդակը, միջանձնային տարբեր խնդիրները, նախկինում սեռական վատ փորձի առկայությունը:
– Եթե խոսենք տարածաշրջանային առանձնահատկությունների մասին, ի՞նչն է մեզ բնորոշ, ո՞ր պատճառներն են ավելի հաճախ հանգեցնում սեքսուալ խնդիրների առաջացմանը:
– Հայաստանում ավելի ակնհայտ է ծնողների ազդեցությունը երիտասարդների վրա: Հայ մայրերը շատ խիստ են և սիրում են վերահսկել իրենց երեխաների կյանքը: Դա հետագայում ևս սեռական խնդիրների պատճառ է դառնում: Այս 3 օրերի ընթացքում, ինչ ես Հայաստանում եմ, հասցրել եմ շփվել մի քանի հիվանդների հետ: Ինձ թվում է` կարևորագույն խնդիր է այն, որ Հայաստանում երիտասարդները սեռական փորձ չունեն, իսկ նրանք, ովքեր ունեն, դատապարտվում են հասարակության կողմից: Տղամարդիկ համեմատաբար ավելի ակտիվ են, նախքան ամուսնությունը նրանք բավականին սեռական փորձ են կուտակում, ինչը գրեթե բացառվում է կանանց դեպքում: Ես ուղղություն ցույց չեմ տալիս, ես խորհուրդ չեմ տալիս անտեսել ազգային արժեքները, ընտանեկան ավանդույթները, միայն թե տեղեկացնում եմ, որ սեռական խանգարումներ կարող են առաջանալ հենց այդպիսի վարքի դրսևորման դեպքում:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն