Միջոցառումներ
Կայացավ «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը
Դեկտեմբերի 10-ին Առողջապահության ազգային ինստիտուտում «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո կայացավ «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Գիտաժողովի նպատակն էր Հայաստանում պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ, GMP) համակարգի հաստատումը և տեղական դեղերի կիրառման քարոզչությունը: Համաժողովը կարևորվեց առողջապահության ոլորտում նշանակալի իրադարձության կայացմամբ: «Առանձնակի հպարտությամբ եմ ողջունում «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով գիտաբժշկական համաժողովի մասնակիցներին, քանզի այսօր միասին առողջապահության ոլորտում լուրջ ձեռքբերում ենք արձանագրում»,- այս մասին իր ելույթում նշեց ՀՀ ԱՆ Դերենիկ Դումանյանը:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող «ԼԻԿՎՈՐ» դեղագործական ընկերությունը ստացավ պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր: «Դեղերի որակի ապահովման համակարգի կարևորագույն այս բաղադրիչն արտադրանքի նկատմամբ միջազգայնորեն հաստատված չափորոշիչներով մշտական հսկողության երաշխիք է: Սա երկարատև, համակողմանի ու համակարգված աշխատանքի արդյունք է»,- հայտարարեց նախարարը: Դեղերի արտադրությունը աշխարհի բոլոր երկրներում իրականացվում է պատշաճ արտադրական գործունեւթյան պահանջներին համապատասխան: Այսօր այդ ուղղությամբ հաստատուն քայլերով առաջ են ընթանում նաև ԱՊՀ երկրները: Հայաստանում առաջին քայլն արդեն արված է:
Բժիշկ-դեղաբան, «Մարդու առողջությունը» հիմնադրամի հիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ զրուցեցինք համաժողովի նպատակի և կարևորության մասին:
– Պարոն Պետրոսյան, այսօր 10-րդ հոբելյանական համաժողովն է: Ինչո՞վ է այն առանձնանում, առհասարակ ի՞նչ նպատակ ունի «Մարդու առողջությունը» համաժողովը:
– Կայացավ «Մարդու առողջությունը» ազգային գիտաբժշկական հերթական համաժողովը: Այս անգամ համաժողովն ընթացավ «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո: Խորագիրը պատահական չէ ընտրված, քանի որ առաջին անգամ հայ արտադրության դեղագործական ընկերությունը ստացել է GMP հավաստագիր: Հավաստագիրը ոչ թե մենք ենք շնորհել, այլ ընկերությունը երկար ճանապարհ է անցել, արտասահմանից եկել են բազմաթիվ փորձագետներ, դեղագետներ, բազմաթիվ անգամ ուսումնասիրել են դեղարտադրությունը: ՊԱԳ հավաստագիր ստանում են այն դեպքում, երբ դեղարտադրությունը չունի ոչ մի թերություն, ամեն ինչ ներկայացված է պատշաճության բարձր մակարդակովի վրա:
– Առհասարակ հայկական դեղաշուկայի կարգավորման նորմերը համապատասխանո՞ւմ են միջազգային չափանիշներին:
– Իհարկե ո՛չ: Մակարդակները շատ տարբեր են: Մենք ունենք դեղարտադրող ընկերություններ, որոնց գործունեությունը թերևս ճիշտ կլիներ որոշ ժամանակով կասեցնել, որովհետև նրանք վստահություն չեն ներշնչում: Ճիշտ է, չի բացառվում նաև, որ այն, ինչ արտադրում են, վնասակար, թունավոր և անորակ չէ, բայց մենք չունենք ոչ մի երաշխիք նշված որակների համար: GMP համակարգն է, որ կարող է երաշխավորել դեղորայքի անվտանգությունը և որակը:
Մեր հաջորդ զրուցակիցը Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն է:
– Պարոն Զաքարյան, ի՞նչ վիճակում է հայկական դեղարտադրությունը, ի՞նչ անելիքներ կան ոլորտում:
– Այսօր դեղագործության համար պատմական օր է. վերջապես երկար տարիների քրտնաջան աշխատանքից հետո հասանք այն արդյունքին, որ առաջին անգամ հայկական դեղարտադրող ընկերությունը` «Լիկվորը», ստացավ GMP պատշաճ արտադրական գործունեության հավաստագիրը: Սա դեռ սկիզբն է, հայկական դեղագործության առաջին քայլերն են: Բոլոր տեղական դեղագործական կազմակերպություններն արդեն ունեն ժամանակացույց, ըստ որի մինչև 2015 թվականի վերջը բոլոր դեղագործական ընկերությունները պետք է ուենան GMP հավաստագրեր: Ի դեպ, հայկական դեղագործական ընկերություններից մեկը ևս հայտ է ներկայացրել` ստանալու GMP հավաստագիր:
– Բացի արտադրությունից, էլ ինչի՞ն է կանաչ լույս տալիս այս GMP հավաստագիրը:
– Մեր տեղական դեղարտադրության 50%-ն արտահանվում է ԱՊՀ երկրներ: Ինչո՞ւ հենց ԱՊՀ երկրներ: Որովհետև այս երկրներում, ինչպես Հայաստանում, չեն պահանջում GMP հավաստագիր: Այժմ, երբ այս համակարգը մուտք է գործում հայկական դեղաշուկա, մենք հնարավորություն կուենանք ազատորեն արտահանել մեր դեղարտադրությունը աշխարհի բոլոր երկրներ: Այսինքն` այս համակարգը կանաչ լույս է տալիս հայկական դեղարտադրության արտահանմանը, հետևաբար նպաստում է երկրի տնտեսությանը: 2-րդ կարևոր հանգամանքն այն է, որ աշխարհի դեղագործական քարտեզի վրա հայկական բրենդը կգտնի իր տեղը: Դեղամիջոցը այն արտադրատեսակն է, որով մենք կարող ենք մրցունակ լինել եվրոպական երկրների հետ:
– Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի ընկերությունը, որպեսզի ստանա GMP հավաստագիր:
– Դա չափանիշների համապատասխանեցման մի ամբողջական գործընթաց է: Բոլորս լավ գիտենք, որ վերջին տարիներին ամեն ինչ չափորոշվում է, այդ թվում` նաև արդյունաբերությունը: Դա միայն որակի հավաստագիր չէ: Այն երկրների առողջապահական տեսչությունները, որտեղ արտահանվում է դեղարտադրությունը, գիտեն, որ տվյալ արտադրությունն արդեն ստուգվել է իր երկրի մասնագետի կողմից և համապատասխանում է միջազգային չափանիշներին:
– Որքանո՞վ է սպառողը վստահում տեղական դեղարտադրողին: Ինչպիսի՞ն է իրավիճակն այս ոլորտում:
– Չէի ասի, թե լավ է: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, հստակ գիտակցում ենք խնդիրը: Իսկ խնդիրը գալիս է խորհրդային ժամանակների մենթալիտետից: Այսքան տարիների ընթացքում դեռ չի արձանագրվել որևէ դեպք, երբ ինչ-որ մեկը թունավորվի կամ մահանա տեղական դեղամիջոցից: Մենք արդեն ապացուցել ենք, որ մեր տեղական արտադրանքը որակական առումով չի զիջում արտասահմանյան կամզակերպությունների արտադրանքին: Մենք չենք հոգնում կրկնել` տեղական դեղարտադրողը ձեր կողքին է:
Կոնֆերանսին իրենց զեկուցումներով հանդես եկան դեղագործական մի շարք ընկերություններ: Մեծ էր «Աստելլաս» ֆարմա ճապոնական դեղագործական ընկերության դերը: Այն ո՛չ միայն նպաստեց կոնֆերանսի կայացմանը, այլև բժիշկներին ուղղված սատելիտային զեկույց ներկայացրեց: Զեկույցի մանրամասների մասին զրուցեցինք ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանի հետ:
– «Մարդու առողջություն» համաժողովը բազմապրոֆիլ է, այն ընդգրկում է առողջության հետ կապված յուրաքանչյուր թեմա, քննարկվում են տարբեր առողջապահական խնդիրներ, բժշկական ձեռքբերումներ, արդյունավետ բուժման մեթոդներ և այլն: Համաժողովի առաջին մասը նվիրված է Հայաստանում առաջին դեղագործական ընկերությանը, որը ստացավ GMP հավաստագիր: Համաժողովի 2-րդ մասը նվիրված է առողջապահական տարբեր հարցերի քննարկմանը: Հենց այդ մասում «Աստելլաս»-ը ներկայացրեց սատելիտային սիմպոզիում: Մեր լավագույն բժիշկները ներկայացրեցին անմիզապահության, միզուղիների հետ կապված ամենատարբեր խնդիրներ, դրանց հանդեպ ժամանակակից մոտեցումներն ու բուժման մեթոդները, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի խանգարումների և դրանց բուժման եղանակների մասին:
– Ընկերության ո՞ր դեղամիջոցները ներկայացվեցին զեկույցում:
– Ներկայացվեցին «Ցեֆորալը», «Ուրովակսոմը» և «Դե-նոլը»: «Ցեֆորալը» և «Ուրովակսոմը» ուրոլոգիայում լայնորեն կիրառվող դեղամիջոցներ են, որոնք նախատեսված են միզարձակության հետ կապված խնդիրների բուժման համար: «Դե-նոլը» կիրառվում է աղեստամոքսային տրակտի ամենատարբեր խնդիրների բուժման գործընթացում և շատ վաղուց բժիշկների առօրյա նշանակումներում իր տեղն ունի:
Համաժողովին մասնակցում էր նաև Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերությունը, որի տարածքային կառավարիչ Արմենուհի Առուստամյանը մեզ հետ զրույցում խոսեց ընկերության մասնակցության մասին:
– Ինչո՞վ է պայմանավորված Բեռլին/Խեմի ընկերության մասնակցությունը կոնֆերանսին, ո՞րն է համագործակցության եզրը:
– «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովի հովանավորներից ենք: Մեր ընկերությունն ունի այս տարվա ընթացքում գրանցված 3 նոր դեղամիջոցներ՝ հակահիստամինային դեղամիջոց, ՄԻԳ մանկական միջոցը և սրտաբանության ոլորտում կիրառվող Ռանոլազինը, որն, առհասարակ նորույթ է հայկական դեղաշուկայում:
– Բացենք փակգծերը՝ ո՞րն է դեղամիջոցի առանձնահատկությունը:
– Այն ցուցված է քրոնիկ ստենոկարդիայով հիվանդներին, որոնց բուժման գործընթացում շուկայում առկա ավանդական դեղամիջոցները` նիտրատները, այլևս արդյունավետ չեն: Ռանոլազինը նորույթ է, անգամ խումբը դեռ հստակ որոշված չէ, քանի որ մինչև այժմ պարզ չէ ազդեցության մեխանիզմը, չնայած լայնամասշտաբ հետազոտություններ են անցկացվել, ըստ որի ապացուցվել է ստենոկարդիայով հիվանդների կյանքի որակի վրա այս դեղամիջոցի ծանրակշիռ ազդեցությունը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն