Միջոցառումներ
«Պահպանելով կարևորը՝ ստեղծել լավագույնը». «Ացինո»-ն Հայաստանում է
«Ացինո» (Acino) շվեյցարական դեղագործական ընկերության արտադրանքն արդեն հայաստանյան շուկայում է: Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելու համար հրավիրված ցերեկույթին ներկա էին բժիշկներ, դեղագետներ և Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանը:
«Ացինո»-ն հայ սպառողին ներկայացնում է նրա գործընկեր «Մեդիալ» դեղագործական ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն, դեղագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Բալասանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեղագործական այդ ընկերության մուտքը հայաստանյան շուկա նշանակում է որակյալ դեղորայքի ապահովում հայ սպառողին:
– Մենք հավաքվել ենք՝ նշելու մեզ համար նոր, բայց աշխարհում դեղագործական մեծ փորձ, ավանդույթներ ունեցող արտադրողի՝ «Ացինո»-ի ներկայացումը հայկական շուկայում:
– Ցանկացած երկրի գերագույն առաքելությունն իր ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ դա անհնար է պատկերացնել առանց անվտանգ և որակյալ դեղերի: Քանի որ հայկական շուկան այդքան էլ մեծ չէ, հաճախ եվրոպական երկրների համար այն ուշագրավ չէ: Բայց «Ացինո» ընկերությունը երկար հետազոտություններից հետո վերջապես որոշեց Հայաստանում ներկայացնել իր արտադրանքը: Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Հայաստանում դեղերի ոլորտի կարգավորման վարկանիշը Եվրոպայում շատ բարձր է: Բացի այդ, «Մեդիալ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, որը մինչ այդ արդեն ներմուծում էր շվեյցարական դեղեր, բավական մեծ հաջողություններ ունեցավ դեղերի գրագետ ներկայացման գործում: Հիմնվելով այս ամենի վրա՝ նրանք որոշեցին, այնուամենայնիվ, մտնել մեր շուկա:
– Ի՞նչ առանձնահատկություններ ունի «Ացինո»-ն:
– «Ացինո»-ն հիմնականում արտադրում է ջեներիկներ, այսինքն՝ արդեն հայտնի դեղերը՝ տեխնոլոգիական նոր զարգացմամբ: Նրա գլխավոր սկզբունքն է՝ «Պահպանելով կարևորը՝ ստեղծել լավագույնը»:
– Շվեյցարական ընկերության արտադրանքը մատչելի՞ է հայաստանցի սպառողի համար:
– «Ացինո»-ի դեղամիջոցները հիվանդին առաջարկվում են հասանելի գներով. մեր շուկայում նրանք կներկայացվեն միջին գնային սեգմենտում:
– Ի՞նչ արձագանքներ ունեք բժիշկներից:
– Մեր բժիշկները բուժման գործընթացում հատկապես կարևորում են դեղամիջոցների արդյունավետությունը, ուստի «Ացինո»-ի աարտադրանքի դեղատներում հայտնվելու փաստը չի կարող նրանց անտարբեր թողնել:
Այսօր այստեղ մեզ հետ են բժիշկներ, ովքեր դեղերի անվտանգ կիրառության ջատագովներ են և նրանց ճիշտ ու գրագետ գործունեության շնորհիվ է, որ դեղերի կիրառումը ծառայում է իր նպատակին:
– Հայաստանյան շուկան պատրա՞ստ է ընդունելու «Ացինո»-ին:
– Այո, կատարվել է մարքեթինգային ուսումնասիրություն: Ճիշտ է, շուկան բավականին հագեցած է, դեղերի քանակի, տեսականու պակաս հանրապետությունը չի զգում, բայց այլ հարց է որակը… Դրա պակասը զգում ենք: Ինչպես գիտեք, շվեյցարական ժամացույցներն ամենաճշգրիտն են, շվեյցարական բանկերն՝ ամենահուսալին: Ճշգրտություն, հուսալիություն. ահա այն սկզբունքները, որոնք կարևորվում են դեղերի արտադրությունում, այդ իսկ պատճառով շվեյցարական արտադրանքը միշտ էլ առանձնացել են իր որակով: Ես չեմ չափազանցնում. նրանք պահպանում են ավանդույթները և կատարելագործում որակը:
Շվեյցարական արտադրողի՝ հայաստանյան շուկայով հետաքրքրված լինելու, շահագրգռությունների մասին զրուցեցինք «Մեդիալ» դեղագործական ընկերության՝ ԱՊՀ երկրների փրոդակտ մենեջեր Արաքսյա Թոփչյանի հետ:
– Մեզ համար այս իրադարձությունը հատկանշական է հատկապես նրանով, որ Հայաստանն առաջին ԱՊՀ երկիրն է, որտեղ կգործի «Ացինո»-ն: «Ացինո»-ի արտադրության դեղորամիջոցներն առկա են աշխարի 130 երկրներում, և Հայաստանն ավելի շուտ, քանի այնպիսի մեծ շուկաները, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, «հյուրընկալելու» է «Ացինո»-ին՝ բարձրորակ՝ պրեմիում որակի այդ դեղարտադրողին:
– Ինչպիսի՞ն էր հայաստանյան շուկան ուսումնասիրելու գործընթացը:
– ԱՊՀ երկրներում որպես գործընկեր ընտրվեց «Մեդիալ»-ը, քանի որ նրա հետ համագործակցող այլ դեղարտադրող ընկերությունները կարճ ժամանակում մեծ հաջողություններ ունեցան ԱՊՀ տարացքում՝ հատկապես Հայաստանում: Գաղտնիքը նրանում է, որ մեր բժիշկներն իսկապես հետամուտ են հիվանդի առողջությանը և դեղերի ընտրության հարցում մեծ տեղ են տալիս դեղի որակին:
Մեզ հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար Վիկտոր Տեր-Գրիգորյանը պատմեց «Մեդիալ» դեղագործական ընկերության հետ համագործակցության իր փորձի մասին.
«Ես հավանում եմ նրանց մեղմ և որակյալ գործելակերպը: Իսկ այն դեղամիջոցները, որոնք նրանք ներկայացնում են մեր շուկայում, շատ լավն են, եվրոպական չափանիշներով: Երբ ասում են՝ դեղամիջոցը լավն է, բայց տեսնում եմ, որ այն արտադրված է երրորդ աշխարհի ինչ-որ երկրում, չեմ հավատում: Ես վախենում եմ նման դեղերից, իմ հիվանդներին խորհուրդ եմ տալիս հեռու մնալ դրանցից: Իսկ այս դեպքում մենք գործ ունենք Շվեյցարիայի պես երկրի արտադրանքի հետ»:
Նույն վստահությունը հայտնեց նաև ԱՐՄԵՆԻԱ հանրապետական բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիայի կենտրոնի ղեկավար Էդուարդ Թորոմանյանը:
«Մեդիալ» շվեյցարական դեղագործական ընկերության հետ ես ավելի քան տասը տարի համագործակցում եմ: Պետք է նշեմ, որ նրանց ներկայացրած դեղորայքը միշտ շատ բարձր որակի է և լայն կիրառում ունի բժշկության մեջ: Ես կարծում եմ, որ «Ացինո»-ի դեպքում ևս կտեսնենք շվեյցարական նույն՝ բարձր որակը: Այն ներկայացնում է «Մեդիալ»-ը, իսկ դա արդեն հավատ է ներշնչում»:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն