Միջոցառումներ
Դեկտեմբերի 20-ը կարևորվեց «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի ստեղծման 20-ամյակին և ՀՕՖ «Բժշկական շրջանավարտների միավորման» 10-ամյակին նվիրված տարեվերջյան ամփոփիչ հավաքույթով
Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Բժշկական շրջանավարտների միավորումը (ԲՇՄ) դեկտեմբերի 20-ին Թուֆենկյան հյուրանոցում նշեց իր ակտիվ գործունեության 10-ամյակը: Չնայած նրան, որ տարեվերջյան ամփոփիչ հավաքույթներն արդեն ավանդույթ են դարձել, սակայն այս անգամ հոբելյանական իրադարձություն էր:
Ավելի քան 50 առաջատար բժիշկների, ովքեր տարիներ շարունակ կամավոր են այս ծրագրում, երախտիքի խոսք ասվեց` անշահախնդիր և ազգօգուտ աշխատանքի համար: Միջոցառումը սկսվեց բավականին տպավորիչ տեսանյութով, որը թույլ տվեց ներկաներին տեղեկանալ ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միության նպատակն ու արդյունքները: Միության գործունեւթյունը գնահատվում է ո՛չ միայն տեղի մասնագետների, այլև արտասահմանյան մի շարք հեղինակավոր բժշկական կազմակերպությունների, առողջապահական ինստիտուտների կողմից:
ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միության մասին զրուցեցինք միության նախագահ Աննա Շիրինյանի հետ:
– Տիկին Շիրինյան, ի՞նչ է նշում այսօր ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միությունը:
– 2004թ. ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միությունը մասնակցեց մրցույթի և հաղթեց Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների կազմակերպման իրավունքը: Վերջինս արևելյան և կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և նախկին ԽՍՀՄ Երկրների բժիշկների մասնագիտական վերապատրաստման ամենածավալուն ուսուցողական ծրագիրն է։ Հայաստանը Զալցբուրգի բժշկական սեմինարներին մասնակցելու 17 տարվա փորձ ունի:
– Ովքե՞ր են կանգնած միության հիմքերում, ներկայացրեք, խնդրե՛մ, ստեղծման պատմությունից:
– Մեր միությունը կազմված էր մի խումբ բժիշկներից, ովքեր 1990-ական թվականներին վերապատրաստվել էին ԱՄՆ-ում: Վերադառնալով հայրենիք` հարուստ փորձ և բժշկական գիտելիքներ ձեռք բերած բժիշկները 2000թ. հիմնեցին ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միությունը (FARFAA), որն իր հերթին սկսեց ծավալել բարեսիրական տպավորիչ գործունեություն ՀՀ առողջապահության բնագավառում: «Հայ Օգնության Ֆոնդի բժշկական շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպության նպատակն է բարելավել համայանքային առողջապահական համակարգը և զարգացնել բժշկագիտությունը Հայաստանում:
– Ինչի՞ շուրջ է ծավալվում ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միության գործունեությունը, ի՞նչ արդյունքներ են գրանցվել:
– Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել միության նախաձեռնությամբ: Միությունը վերանորոգել է հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը: Մեր սեփական միջոցներով կարողացել ենք երեխաների համար դահլիճ ստեղծել, որը հնարավորություն է տվել կազմակերպելու ամենօրյա պարապմունքներ և մերսումներ: Միության ամենակարևոր ծրագիրը Ավստրո-ամերիկյան հիմնադրամի Բաց հասարակության ինստիտուտի հետ իրականացվող «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագիրն է: Եթե նախկինում մեր հիմնական նպատակը բժիշկներին վերապատրաստման ուղարկելն էր , ապա այժմ մենք ՀՕՖ-ի հետ համատեղ իրականացնում ենք «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագիրը, քանի որ մեր օրերում առողջապահական ամենաարդիական խնդիրներից է մարզային բժշկի վերապատրաստումը:
«Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի մասին զրուցեցինք Բելլա Գրիգորյանի հետ:
– Ամփոփելով այսօրվա միջոցառումը` որո՞նք են ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միության ձեռքբերումները, նվաճումները:
– «Այսօրվա հավաքույթը նվիրված է Հայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների միություն» ՀԿ «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի 10-ամյակին: Այս 10 տարիների ընթացքում մենք ունեցանք 800-ից ավելի մասնակից, 200-ից ավելի ստաժոր: Հայաստանում մենք կազմակերպել ենք 8 միջազգային սիմպոզիում: Ներկայումս մենք իրականացնում ենք մարզային բժիշկների վերապատրաստման աշխատանքներ:
– Երբեք բարձունքի ճանապարհը հարթ չի լինում: Ի՞նչը կարող է խոչընդոտել միության արդյունավետ գործունեությանը:
– Խոչընդոտները մշտապես կապված են մարդկանց մենթալիտետի հետ: Շատերը վախենում են դիմել ծրագրին` կարծելով, թե անիրական է, թե իրենք հնարավորություն չեն ունենա անցնելու մրցույթով, և որ չեն կարողանա հաղթահարել անգլերենի իմացությունը ստուգող քննությունը: Պետք է գիտակցել, որ մեր բժիշկները արտասահմանում բավականին մրցունակ են և պետք չէ թերարժեքությամբ լցվել:
– Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին:
– Ցանկացած բժիշկ, ով ավարտել է բարձրագույն բժշկական հաստատություն, ունի բժշկի մասնագիտական դիպլոմ (բուժական գործ) կարող է դիմել ծրագրին: Թեև կայքում գրված է, որ մասնակիցները կարիերային ամենահարմար միջին տարիքում են, այսինքն` 30-45 տարեկան, սակայն մենք ունենք շատ երիատասարդներ և 50-ն անց մասնագետներ, ովքեր նույնպես մասնակել են ծրագրին:
– Ինչպե՞ս դիմել՝ ծրագրին մասնակից դառնալու. ներկայացրեք, խնդրե՛մ, դիմումի կարգը:
– Այս ծրագիրը շատ բաց է: Դիմել կարող են բոլորը և ամենապարզ ճանապարհով` համացանցով: Հարկավոր է լրացնեն դիմումը, մասնակցել անգլերենի իմացությունը ստուգող քննությանը, որն անցկացնում է անկախ մասնագետն` ԱՄՆ-ից: Ստացված արդյունքները մենք ուղարկում ենք Ավստրիա և այնտեղ մասնագետներն ընտրում են նրանց, ովքեր կմասնակցեն Զալցբուրգի սեմինարներին:
– Որո՞նք են ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միության առաջիկա անելիքները:
– Ավելացնել մասնակիցների թիվը, Հայաստանում կազմակերպել մի քանի միջազգային սիմպոզիում: 2 սիմպոզիումի համար մենք արդեն հայտ ենք լրացրել, և հավանական է, որ դրանցից գոնե մեկը հավանության կարժանանա: Փորձելու ենք ավելի լայն համագործակցություն ծավալել Ավստրիայի բժշկական հաստատությունների հետ, որպեսզի ավելի շատ հայ բժիշկներ հնարավորություն ունենան այնտեղ վերապատրաստվելու:
Զրուցեցինք ԵՊԲՀ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գևորգ Յեղջյանի հետ:
– Պարոն Յեղջյան, տարեվերջյան հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել…
– Այո, այսօր ևս հավաքվել ենք՝ ամփոփելու նախորդ տարվա ձեռքբերումները, կատարված աշխատանքները, քննարկելու առաջիկա անելիքները և, իհարկե, հավաքվել ենք շնորհավորելու միմյանց, մեր ծրագրի ակտիվ մասնակիցներին, քանի որ այսօր լրանում է «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի 20-ամյակը: Թեև մենք ունենք շուրջ 800 մասնակիցներ, այսօր այս դահլիճում հավաքվել են նրանք, ովքեր կամավոր կերպով շարունակել են իրենց գիտելիքները փոխանցել իրենց գործընկերներին, ովքեր կազմակերպություններ, կլինիկաներ են ղեկավարում, բայց յուրաքանչյուր պահին պատրաստ են, եթե ԼՂՀ-ից որևէ բժիշկ բժշկական այս կամ այն գիտելիքի կարիք ունենա:
– Ինչո՞վ են այս ծրագրի առաջարկները տարբերվում ոլորտում գործող մյուս առաջարկներից:
– Ի տարբերություն մյուս վճարովի ծառայությունների, այս ծրագիրը ո՛չ միայն անվճար է, այլև ապահովում է կրթաթոշակ ու ժամանակավոր բնակարան: ՀՕՖ-ի դերակատարումը այս ծրագրում հենց ֆինանսական է՝ հովանավորում է ծրագրի մասնակիցներին և ապահովում անվճար կրթություն:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, որո՞նք են միության 2014 թվականի անելիքները:
– Մենք պատրաստվում ենք ուռուցքաբանության ասպարեզից միջազգային փորձագետներ հրավիրել Հայաստան, որովհետև այս ոլորտի խնդիրները մեր օրերում մնում են արդիական: Հայաստանում բժշկական կրթության որակի բարելավման նպատակով կհրավիրվեն նաև բժշկական կրթության մասնագետներ: Եթե արտասահմանյան սեմինարին կարող է մասնակցել 1-2 բժիշկ, ապա այս դեպքում մենք հրավիրում ենք մասնագետին, և մասնակցել կարողանում են շատերը:
– Ի՞նչ արդյունքներ գրանցեց միությունը 2013-ի ընթացքում:
– Մեզ համար հաջողություն է, որ 35 բժիշկ ԼՂՀ-ից և 40-ից ավելի մարզային բժիշկներ վերապատրաստվեցին Հայաստանում, իսկ 100-ից ավելի բժիշկներ մասնակցեցին Զալցբուրգի սեմինարներին: Միայն երեկ կայացան 3 սատելիտային սիմպոզիում, ինչի առիթով Հայաստան ենք հրավիրել Զալցբուրգյան առաջատար մասնագետների: Հաջորդ տարի բոլոր թվերը կավելանան:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն