Միջոցառումներ
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊԲՀ` ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով
1994թ. մայիսի 19-ի ՀՀ կառավարության թիվ 232 որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության հիման վրա ստեղծվեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը:
Ֆակուլտետի 20-ամյակին ընդառաջ և Հայոց բանակի ստեղծման 22-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներումՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանն այցելեցին Երևանի պետական բժշկական համալսարան: Այցելության նպատակն արդեն ավանդույթ դարձած բուհի ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցության ամրապնդումն ու հետագա ծրագրերի մշակումն է:
Հանդիպման բացումն ազդարարեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Այսօր շատ կարևոր օր է, քանզի կարող ենք փաստել, որ մեր երկարատև համագործակցության արդյունքում ռազմաբժշկական ֆակուլտետը դարձել է ամենաապահովվածը՝ ուսումնական գործառույթի, ինչպես նաև գիտապրակտիկ գործընթացի զարգացման հեռանկարի տեսանկյունից»:
Բավականին օգտակար համագործակցություն համարելով` ռեկտորը շնորհակալական խոսք ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարությանը և նախարար Սեյրան Օհանյանին:
«Ռազմական բժշկությունը բարձր երևույթ է: Այն 2 մասից է բաղկացած` փրկել զինվորի և սպայի կյանքը ռազմի դաշտում և ապահովել զինվորների, սպաների և նրանց ընտանիքների առողջությունը խաղաղ պայմաններում: Աշխարհում մեծ թափ է առել բժշկագիտության մի նոր տեսակ, որը կոչվում է կազմակերպված կոլեկտիվների բժշկություն: Դժվար է պատկերացնել ավելի կազմակերպված երևույթ, քան մեր բանակը»,- այս խոսքերով էլ իր ողջույնի խոսքը եզրափակեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:
Պաշտպանության նախարարին և դահլիճում գտնվողներին իր խոսքն ուղղեց նաև ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավար բ.գ.դ, պրոֆեսոր Սամվել Գալստյանը: «Հունվարի 28-ին լրանում է մեր բանակի կազմավորման 22-րդ տարին, և բնական է, որ հենց ռազմաբժշկական ֆակուլտետի անձնակազմը մեծ ոգևորվածություն է ապրում այս առիթով: Ի դեպ, այս տարի մայիսի 19-ին կլրանա նաև ռազմաբժշկական ֆակուլտետի 20-ամյակը»:
Ֆակուլտետի դեկանը խոսեց նաև առաջիկա անելիքների և արդեն իսկ կատարված աշխատանքների մասին: Սամվել Գալստյանի խոսքով` ֆակուլտետի նպատակն է կրթել այնպիսի զինվորական բժիշկ, ով լինի գաղափարապես կայուն, հայրենիքին նվիրված, պատրաստ անձնազորհության և մասնագիտական գիտելիքներով քաղաքացիական առողջապահական համակարգում աշխատող բժշկին չզիջող: Դալիճում ներկա ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների բարձր ծափահարությունները փաստեցին ֆակուլտետի ղեկավարի խոսքերն ու ուսանողների պատրաստակամությունը` հետևողական լինել ֆակուլտետի նպատակներին և հնարավորինս մասնագիտանալ ռազմական բժշկության ասպարեզում:
Իր հերթին պաշտպանության նախարարը ողջունեց ռազմաբժշկական ֆակուլտետի ամբողջ անձնակազմին և ուսանողներին: Նախարարի համալսարան վերջին այցելությունից 2 տարի է անցել և այդ ժամանակամիջոցում համալսարանում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ շինարարական, թե՛ կրթական համակարգում: Նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով համալսարանն ակնհայտ առաջընթաց ունի, իսկ ֆակուլտետը զարգացման փուլում է: «Սա միակ համալսարանն է, որտեղ կա ռազմական բժշկության ֆակուլտետ: Սա մի ծառայություն է, որը կրկնակի երդում է տալիս` բժշկական և զինվորական: Ուստի պարտավորվածությունը կրկնակի է, պատասխանատվությունն էլ՝ չափազանց բարձր»:
Ռազմական բժիշկը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր զինվորի, մարտական գործչի առողջության, կյանքի համար: Եվ իրենց գործունեությունը նրանք ծավալում են ամենակրիտիկակական իրավիճակում` մարտական դաժան գործողություններին զուգահեռ: Ռազմական բժշկությունը մեր երկրի ընդհանուր առողջապահական համակարգի մաս է կազմում: Զինված ուժերի համակարգն ապահովում է երկրի խաղաղությունն ու բնակչության ապահովությունը: Զինվորական բժիշկներն իրականացնում են այս երկու գործառույթները միասին: «Շնորհակալություն եմ հայտնում այս լսարանում գտնվող բոլորին, պրոֆեսորադասախոսական կազմին, որոնց ջանքերի և հետևողական չարքաշ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ունենք բանիմաց բժիշկներ, լավ ուսանողներ: Մենք բոլորս էլ մեր ուսուցիչների աշխատանքի արդյունքն ենք և մշտապես գտնվում ենք նրանց ազդեցության ներքո: Մասնագիտական կարողություններն են , որ ապահովում են հասարակության մեջ հարգանքն ու դիրքը»,- իր ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտոնական ելույթներին հաջորդեց շքանշանների և պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ռեկտոր Միքայել Նարիմանյանն առաջին աստիճանի շքանշան հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` ռազմաբժշկական կրթության և գիտության կայացման ու զարգացման մեջ մեծ ավանդ ունենալու համար: Անակնկալի եկած նախարարն ասաց. «Շատ շնորհակալ եմ, անսպասելի էր: Այս շքանշանն ինձ պարտավորեցնում է խորությամբ ուսումնասիրել նաև բժշկի մասնագիտությունը (ծիծաղում է)»:
Տարբեր պատվոգրերով և շքանշաներով պարգևատրվեցին նաև համալսարանի աշխատակիցները թե՛ ադմինիստրատիվ, թե՛ կրթական գծով:
Միջոցառման վերջում ԵՊԲՀ-ն` ի դեմս ռեկտոր Միքայել Նարիմանյանի, Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեց պաշտպանության նախարարության հայրենիքի պաշտպան զինվորի արձանի խորհրդանշանով: «Բժիշկները միշտ մեր կողքին են, ամբողջ կյանքի ընթացքում հետևում են մեր առողջությանը: Օրինակ. իմ տան բժիշկը միշտ իմ կողքին է (կատակում է ): Ուզում եմ, որ բժշկական համալսարանի մոտ մեր զինվորը միշտ առկա լինի որպես պահապան և խաղաղության երաշխիք»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն