Միջոցառումներ
Ալերգիաներն ու զարկերակային գերճնշումը գլուխ են բարձրացրել. «Գեդեոն Ռիխտեր»-ի թեմատիկ սեմինարը՝ նվիրված սեզոնի հրատապ խնդիրներին
Գեդեոն Ռիխտեր ընկերությունը սեմինարների շարք է մեկնարկում, որի նպատակը ո՛չ միայն Երևանի, այլև մարզերի բժիշկներին առողջապահական ամենատարբեր խնդիրների վարման և բուժման առանձնահատկությւններին ծանոթացնելն է:
Գյումրիում տեղի ունեցած սեմինարը երկու ուղղվածություն ուներ՝ զարկերակային գերճնշում և ալերգիա: Հատկապես տվյալ սեզոնին գլուխ բարձրացնող այս խնդիրները կարիք ունեն ճիշտ մեկնաբանման: Սեմինարի ընթացքում զեկույցներ կարդացին Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը և Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանը:
Սեմինարի կազմակերպչական առանձնահատկությունները մեզ հետ զրույցում ներկայացրեց «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Բլուրցյանը:
– Լուսինե, «Գեդեոն Ռիխտերը», հավատարիմ մնալով իր ավանդույթներին, այս անգամ ևս ահազանգում է ալերգիայի և զարկերակային գերճնշման «պայմանական» սեզոնի մասին: Միայն թե սեմինարի ձևաչափը կարծես փոխվել է...
– Այո, այն ավելի մասշտաբային է դարձել: Նպատակ ունենք բժիշկների շատ մեծ շրջանակ ներգրավել, որպեսզի տեղեկատվական հոսքից դուրս չմնան նաև մարզերի բժիշկները: Մեր գերխնդիրը ոչ թե ևս մեկ անգամ մեր դեղամիջոցների մասին հիշեցնելն է, այլ բժիշկների պրակտիկ գործունեությանը նպաստող սեմինարների կազմակերպումը, նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Իսկ սեմինարի ընթացքում ոչ թե նշվում են դեղերի անունները, այլ՝ դեղամիջոցների խմբերը: Զեկույցները սովորաբար ներկայացվում են ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Հիվանդությունը քննարկում և համատեղ վերլուծության ենք ենթարկում բոլոր տեսանկյուններից՝ հաշվի առնելով հիվանդության ավանդական և նորագույն ընկալումները: Սեմինարների ընթացքում ներկայացվում են նաև քննարկվող հիվանդության շուրջ ամերիկյան, անգլիական ուղեցույցները, ինչն ուղղորդում է բժշկին իր աշխատանքային պրակտիկայում:
– Ի̉նչ դեր են զբաղեցնում սրտաբանությունը և ալերգոլոգիան «Գեդեոն Ռիխտերի» գործունեության մեջ:
– Շատ մեծ է Գեդեոն Ռիխտեր ընկերության կարդիոփաթեթը: Մեկ հիվանդության ժամանակ կարող են առաջարկվել տարբեր դեղեր և բժիշկը կարող է հանգիստ նշանակել դրանք միասին: Ալերգոլոգիայի փաթեթը վերջերս է ստեղծվել, ավելի ստույգ՝ այն միքսված փաթեթ է, այստեղ կան նաև իմունիտետի պահպանմանն ու բարձրացմանը նպաստող և հակաասթմատիկ դեղեր:
Զարկերակային գերճնշման խնդիրների մասին զրուցեցինք սրտաբան Հովհաննես Կժդրյանի հետ:
– Մենք մեկ այլ հարցազրույցում շոշափել ենք թեմային հարող խնդիրների, գործող ուղեցույցների մասին, չենք անդրադարձել մի թեմայի՝ մեզ մոտ գերճնշման դրսևորման առանձնահատկությունները, հաշվի առնելով ծովի մակարդակից ամենատարբեր մակարդակների վրա գտնվելը՝ լեռնային վայրերում և հարթավայրերում:
– Միանշանակ բարձր լեռնային տեղանքը զարկերակային գերճնշման համար նպաստավոր գործոն է: Սակայն ասել, որ դա պայման է մեկ այլ բուժման մեթոդ կիրառելու, սխալ է: Ապացուցողական տվյալներն ընդգրկում են տարբեր երկրներ` լեռնային, հարթավայրային և այլն: Ուղեցույցները ստեղծվել են` հաշվի առնելով տարբեր երկրների տարածաշրջանային առանձնահատկություներ:
– Ի՞նչ խորհուրդ կտաք գերճնշում ունեցող հիվանդներին, ովքեր բարձրադիր վայրերից տեղափոխվում են ցածրադիր և հակառակը:
– Բարձրադիրից ցածրադիր, թե հակառակը` միևնույն է, խնդիրը մեկն է` զարկերակային գերճնշում: Պարզապես անհրաժեշտ է միշտ հսկողության տակ պահել ճնշումը, կառավարել այն: Ճնշումը կարող են չափել և՛ պոլիկլինիկայում, և՛ հիվանդանոցում, սակայն հիվանդը պետք է այդ հնարավորությունն ունենա միշտ և ամենուր: Դրա համար խորհուրդ կտամ կիրառել ճնշման չափման կիսաավտոմատ սարքերը, որոնց կիրառումը շատ պրակտիկ է և նպատակահարմար: Ճնշման անընդհատ հսկողությունը կնպաստի, որպեսզի հիվանդները ճիշտ ժամանակին դիմեն բժշկին` անգամ յուրաքանչյուր մեծ տատանման դեպքում: Ամենապրակտիկ խորհուրդը , որ կարող եմ տալ. տանը պահեք ճնշման չափիչ սարքն ու անընդհատ կապի մեջ եղեք ձեր բժշկի հետ:
Մեր հաջորդ զրուցակիցը սեմինարի բանախոս մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն է:
– Որո̉նք են ալերգիկ բնույթի հիվանդությունների դրսևորման առանձնահատկությունները Հայաստանում:
– Եթե սեզոնային ալերգիաների մասին խոսենք, վերջերս մի հետազոտություն է կատարվել, որտեղ պարզվել է, թե որոնք են Հայաստանում ամենատարածվածները և արդյունքները համեմատվել են եվրոպական 14 երկրների հետ: Հիմնական տարբերությունն այն է, որ մեզ մոտ ավելի տարածված է խոտերի հանդեպ ալերգիաները, ի տարբերություն եվրոպայի, որտեղ սեզոնային ալերգիաներից տարածված է ձմեռային ծառերի նկատմամբ ալերգիաները: Հայաստանում դրանք շատ քիչ են, գրեթե չկան: Ծառերից մեզ մոտ տարածված է սոճու հանդեպ ալերգիան:
– Ո̉ր ալերգիաներն են ավելի հաճախ հանդիպում և որո̉նք են առավել վտանգավոր:
– Հիմնականում սեզոնային ռինիտներն են, գլուխ է բարձրացնում ասթման: Վիրուսային հիվանդություններն այս շրջանում ուղեկցվում են եղնջացանով: Վտանգավոր ալերգիկ ռեակցիաները անաֆիլակսիաներն են, որոնք սովորաբար առաջանում են միջատների խայթոցներից և կարող են վատ ելքով ավարտվել: Այս տեսակի ալերգիկ ռեակցիաների տարածվածությունը հետզհետե մեծանում է: Իհարկե, ընդհանուր ալերգիկ ռեակցիաների մեջ նրանք քիչ են հանդիպում, բայց քանի որ մահվան ցուցանիշը բարձր է, կարևորվում է հատուկ ինքնաներարկիչների առկայությունը: Ներկայումս մենք այդ հնարավորությունը չունենք, քանի որ դրանք դեռևս չեն ներկրվում: Այս ալերգիկ ռեակցիան դրսևորվում է 15-30 րոպեի ընթացքում: Միջատի խայթելուց անմիջապես հետո, երբ ի հայտ է գալիս ալերգիկ ռեակցիա, անհրաժեշտ է կատարել համապատասխան ներարկումը, որպեսզի հաջողվի փրկել հիվանդի կյանքը: Այնպես որ՝ ինքնաներարկիչն այս մարդկանց համար կենսական նշանակություն ունի:
– Վերջին ժամանակներս շատ է խոսվում սննդային ալերգիաների մասին..
– Իրականում սննդային ալերգիաների դերը գերագնահատվում է: Սննդային ալերգիաներն ավելի հաճախ առաջանում են վաղ մանկական տարիքում՝ մինչև 3 տարեկանը, իսկ ալերգենները հիմնականում կովի կաթը, հավի ձուն և ցորենի ալյուրն են: Ճիշտ է, սննդային ալերգիաների ավելի լայն տարածման միտում կա, սակայն դրան հաճախ նպաստում ենք ինքներս: Նպաստող գործոններից են անհարկի սննդակարգերը: Օրինակ, Անգլիայում սովորաբար երեխաներին ընկուզեղեն չեն տալիս մինչև որոշակի տարիք: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ դա սննդային ալերգիայի առաջացմանը նպաստող գործոն է դարձել: Բարեբախտաբար, մանկական տարիքում դրսևորված սննդային ալերգիաները բարորակ ընթացք են ունենում և 70% դեպքերում հնարավոր է լինում հաղթահարել դրանք: Եթե ալերգիան չի հաղթահարվում, նշանակվում է հատուկ սննդակարգ: Ի դեպ, ալերգիայի առկայությունը չի ճշգրտվում արյան հետազոտության արդյունքում, այն հնարավոր է հաստատել միայն պրովոկացիոն թեստի միջոցով: Ուզում եմ ծնողներին հորդորել ավելի հետևողական լինել բժիշկների նշանակումներին, որովհետև հաճախ ծնողի համար ոչ կարևոր թվացող մի մանրուքը կարող է կենսական նշանակություն ունենալ երեխայի համար: Խուսափեք անհարկի սննդակարգերից, հարևանների, ծանոթների խորհրդով երեխայի սննդակարգը մի փոխեք:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն