Միջոցառումներ
Մայիսի 3-4-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց օրթոդոնտների միջազգային համագումարը
Մայիսի 3-4-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց օրթոդոնտների միջազգային համագումար, որի կազմակերպիչներն էին Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիան: Միջազգային համագումարին մեկ տասնյակից ավելի հայտնի օրթոդոնտներ Հայաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Հունգարիայից և Թուրքիայից ներկայացրեցին օրթոդոնտիայում զարգացման նորագույն մոտեցումները, իրենց փորձը բարդ ախտորոշվող և բուժվող ախտաբանությունների, ինչպես նաև ատամնաշարի և ծնոտների ձևախախտումների շտկման գործընթացում:
Միջազգային մասնագետները ներկայացրեցին նոր սերնդի օրթոդոնտիկ սարքեր, եռաչափ ռենտգեն սարքավորումներ: Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի փոխնախագահ Հայկ Սարգսյանի փոխանցմամբ՝ օրթոդոնտիան այժմ էսթետիկ ատամնաբուժության ամենապահանջված ուղղություններից է, որը զբաղվում է ատամների և ծնոտի ուղղումով՝ հիվանդի արտաքին տեսքի և առողջության բարելավման նպատակով: Օրթոդոնտիկ բուժման շնորհիվ լուծվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ատամների ոչ ճիշտ դասավորությունը, ոչ ճիշտ կծվածքը կամ քունքստործնոտային հոդի հետ կապված խնդիրները:
Հարցին, թե ինչու է առաջին անգամ նմանատիպ միջոցառում կազմակերպվում Հայաստանում, Հ. Սարգսյանը հետևյալն ասաց. «Նախ, մասնագիտությունն է ինքնին երիտասարդ: Այն որպես մասնագիտություն Հայաստանում ունի 6 տարվա պատմություն, իսկ օրթոդոնտների ասոցիացիան մեկ տարի է, ինչ գործում է: Մեկ տարվա ընթացքում նմանատիպ միջոցառում կազմակերպելն արդեն հաջողություն է»:
Խոսելով համագումարի մասին, Հ. Սարգսյանը նաև ասաց, որ, թեպետ հետաքրքրվածությունը համագումարի շուրջ մեծ է եղել երկու օրերի ընթացքում, սակայն, այնուամենայնիվ, կա խնդիր տեղացի մասնագետներին հավաքելու, հետաքրքրելու: «Մեզ մոտ դեռ չունեն ցանկություն լսելու այլ մասնագետի խոսքը, երկրից դուրս գալու: Ընդհանրապես երկրից շատ քիչ թվով մասնագետներ են դուրս գնում և մասնակցում նմանատիպ միջոցառումներին: Գուցե, դա ունի սոցիալական պատճառներ: Բժշկությունն այն ոլորտն է, որ պահանջում է մշտապես գիտելիքների թարմացում ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանելու համար: Հույսեր կան, որ այս համագումարը խթան կհանդիսանա տեղացի մասնագետների համար ՝ավելի ակտիվ լինելու», - եզրափակեց Հ. Սարգսյանը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն