Միջոցառումներ
Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը
Հայաստանում են Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) ներկայացուցիչները, ովքեր Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հետ այս օրերին Երևանում անցկացնում են առաջին համատեղ գիտաժողովը:
Գիտաժողովը նվիրված է կրծքագեղձի, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի, լեյկեմիայի բուժման նորագույն մեթոդների ներդրմանը բժշկության մեջ:
Մեդ-Պրակտիկը զրուցեց գիտաժողովը հյուրընկալած Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ:
– Ի՞նչն է առիթ հանդիսացել նման խոշոր կոնֆերանսի կազմակերպման համար:
– Մենք ուզում ենք միավորել հետազոտողների, պրակտիկ բժիշկների, առողջապահության աշխատակիցների ուժերը, ընթացքի մեջ դնել ներքին ինտեգրացիան: Մյուս խնդիրն արտաքին ինտեգրացիայի կազմակերպումն է, այսինքն՝ ինտեգրացիա արտասահմանյան կառույցների հետ: Դա կարևորագույն հարց է ուռուցքաբանության մեջ: Այս հանդիպումից ակնկալում ենք շարունակական համագործակցություն: Արտասահմանից շատ հեղինակավոր մասնագետներ են մասնակցում կոնֆերանսին: Բազմազան են նրանց մասնագիտական հետաքրքրությունները՝ ինչպես հիվանդությունների վաղ ախտորոշումն ու կանխարգելումը, այնպես էլ պացիենտների շարունակական հետազոտությունը և բուժումը:
– Ի՞նչ կտան կոնֆերանսի շրջանակում նախատեսված հանդիպումները բժիշկներին:
– Քննարկվում են ո՛չ միայն կոնկրետ բուժական մեթոդներ, այլև այնպիսի հարցեր, ինչպիսիք են վաղ ախտորոշումը, կանխարգելումը: Մենք կունենանք փորձի փոխանակում, գիտական նվաճումների գնահատում, ու դրանց ներդրում նաև Հայաստանում…
– Նման հանդիպումները լավ հնարավորություն են նաև համեմատություններ անելու... ինչքանո՞վ ենք մենք համաքայլ աշխարհին ուռուցքաբանության ոլորտում:
– Մենք ունենք լավ կենտրոններ, ամբիոններ, լուրջ ավանդույթներ ուռուցքաբանության ոլորտում: Ես համոզված եմ՝ մեր մասնագետներն էլ ծանրակշիռ ասելիք ունեն հյուրերին, և դա ևս համագործակցության հիմք կդառնա:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆ. Հայրապետ Գալստյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում անդրադարձավ ոլորտի մի քանի կարևոր խնդիրների:
– Ի՞նչ բացեր, թերացումներ եք նկատում ոլորտում, ի՞նչն անհրաժեշտ կհամարեիք փոխել:
– Մեր հասարակությունում լուրջ խնդիր է հատկապես այն, որ մարդիկ ժամանակին չեն հետազոտվում, բժշկի չեմ դիմում, գալիս են՝ դանակը ոսկորին հասած: Հիվանդությունը բարձիթողիի մատնելը լուրջ խնդիր է: Ինչքան էլ այդ մասին խոսում ենք զանգվածային լրատվամիջոցներով, արդյունք առանձնապես չենք ստանում: Մարդիկ չեն գիտակցում, որ որքան խորանում է հիվանդությունը, այնքան վիրահատության ծավալն է մեծանում՝ ընդհուպ ամբողջ օրգանի հեռացումը: Երկրորդը նորագույն սարքավորումների հարցն է: Դրանց անհրաժեշտությունը շատ է զգացվում, որոնք սակայն թանկ արժեն: Սա, իհարկե, խնդիր է ամբողջ աշխարհում:
– Դուք խոսեցիք պալիատիվ ծառայության ներդրման մասին. ի՞նչ է այն:
Կան հիվանդներ, ովքեր հարազատներ չունեն, կամ՝ ունեն, բայց չեն կարողանում ապահովել նրանց խնամքը տանը: Այս ծառայությունը հնարավորություն կտա ոչ տնային պայմաններում ապահովելու և պահպանելու հիվանդի կյանքի որակը: Խոսքը և՛ դեղորայքային, և՛ ոչ դեղորայքային խնամքի մասին է: Մենք նախատեսում ենք տասը մահճակալանոց ծառայություն՝ վճարովի հիմունքներով: Իհարկե՛, տասը մահճակալը քիչ է, բայց սա առաջին փորձն է Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է զարգացնել պալիատիվ ծառայությունը:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք կոնֆերանսից:
– Շատ դրական, արդյունավետ միջոցառում է: Միայն դասախոսություններ չեն, այլ փորձի, կարծիքների փոխանակում: Նպատակը մեկն է՝ բուժման որակի արդյունավետության, հիվանդների կյանքի որակի բարձրացում:
Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., դոց. Սամվել Դանիելյանը մեզ հետ զրույցում ևս մեծապես կարևորեց այս կոնֆերանսի կազմակերպումը:
– Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միությունն ուռուցքաբանության ոլորտում մեծագույն կազմակերպություններից է աշխարհում, որը, կարելի է ասել, տենդենցների օրենսդիրն է: Նրա Հայաստանում ներկայությունը մեզ համար մեծ պատիվ է:
– Ի՞նչ շարունակություն է նախատեսվում այս կոնֆերանսով սկսված համագործակցությանը:
– Սա ուսուցողական բնույթի կոնֆերանս է, որի արդյունքում, հուսով եմ, կձևավորվի համագործակցություն: Նրանք մեզանից պետք է ունենան նույն տպավորությունը, ինչ մենք՝ իրենցից: Պիտի փորձենք:
– Ինչպիսի՞ն է հայ մասնագետների տրամադրվածությունը:
-Շատ լավ: Ներկա են մեծաքանակ մասնագետներ: Ուրախ եմ, որ մեր բժիշկները գիտակցում են՝ ուսուցումն անվերջ է. այն չի ավարտվում ուսանողական սեղանով:
Երևանում ընթացող կոնֆերանսից իր տպավորությունների, ակնկալիքների մասին Մեդ-Պրակտիկի հետ զրույցում պատմեց նաև Հնդկաստանից ժամանած հայտնի ուռուցքաբան Դինեշ Փենդհարկարը:
– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա այս կոնֆերանսը մասնակիցներին:
– Կարծում եմ՝ մասնակիցներին կփոխանցի առաջին հերթին այն գաղափարըը, որ նրանք պետք է միասնական լինեն իրենց աշխատանքում: Երբ բոլոր մասնագետները համագործակցեն, մեր արդյունքները, միանշանակ, շատ ավելի լավը կլինեն:
– Որո՞նք են հետագա պլանները:
– Կոնֆերանսը կազմակերպված է Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության կողմից, որի անդամ են ուռուցքաբաններ ամբողջ աշխարհից: Մենք փորձում ենք բժիշկներին հասցնել ամենավերջին տվյալները, ոլորտի նորությունները: Մասնագետները պետք է տեղյակ լինեն, թե ինչ ուղղությամբ են շարժվում տենդենցները:
– Ինքներդ առաջին անգա՞մ եք Հայաստանում, ի՞նչ տպավորություններ ունեք:
– Այո՛, առաջին: Շատ ուրախ եմ տեսնել, թե ինչ բարձր մակարդակ է այստեղ: Ես համոզված եմ, որ նման մասնագետներով Հայաստանը կարող է շատ առաջ գնալ: Իսկապես լավ հիմք կա:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն