Միջոցառումներ
Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները. Արմեն Չարչյան
Մայիսի 22-25-ը Երևանում ընթանում է վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը: Համագումարի շրջանակներում վնասվածքաբանության և օրթպեդիայի խնդիրների մասին զրուցեցինք Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ:
– Պարոն Չարչյան, ի՞նչ կարևորութուն ունեն այսպիսի համագումարները նախևառաջ ոլորտի զարգացման ու մասնագիտացված բժիշկների համար:
– Նմանատիպ համագումարները խիստ անհրաժեշտ են: Յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ մենք հավաքվում ենք` ամփոփելու մեր ձեռքբերումները, հնարավոր բաղթողումները և առաջիկա 4 տարիների անելիքները: Ելնելով ստեղծված իրադրությունից` առաջարկում ենք զարգացման հեռանկարներն ու ուղիները:
– Արդեն 6-րդ համագումարն է: Եթե խոսենք պատմությունից և համեմատենք նախորդ համագումարների հետ, ապա ի՞նչ առաջընթաց կամ ի՞նչ տարբերություններ կան:
– 15 տարի առաջ նմանատիպ համագումարների նպատակը տեղեկատվությամբ կիսվելն էր: Ներկայումս կա համացանց, որտեղ կարող ենք ցանկացած մասնագետի ցանկացած եզրակացություն և ցանկացած տեղեկատվություն ձեռք բերել: Սակայն դա «սառը» տեղեկատվություն է: Մենք կարդում ենք, բայց լիարժեք չենք հասկանում, թե ինչ է թաքնված տողատակերում, ինչ դժվարությունների միջով է անցել հեղինակը նախքան այդ եզրակացություններին գալը: Համագումարի ժամանակ տեղեկատվությունը ստանում ենք շատ հաճախ հենց աղբյուրից, քննարկում, լսում մյուսների կարծիքն այդ խնդրի շուրջ, տեսնում նրանց փորձը նման իրադրություններում: Եվ այս հանդիպումներում, կլոր սեղանների քննարկումներում են ծնվում նոր գաղափարներ, որոնք պետք է կյանքի կոչել:
– Որո՞նք են հրատապ խնդիրներն այս ոլորտում:
– Չէի ասի, որ շատ հրատապ խնդիրներ կան: Հրատապ էին խնդիրները երկրաշարժից հետո, պատերազմի ժամանակ: Կա պլանավորված զարգացման անհրաժեշտություն:
– Իսկ ի՞նչն է խոչընդոտում վնասվածքաբանության, օրթոպեդիայի զարգացմանը մեր երկրում:
– Ցանկացած ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են ֆինանսներ: Այս ոլորտը ևս ներդրումների կարիք ունի: Երկրորդ խնդիրը մասնագիտական որակավորման բացակայությունն է: Առողջապահության նախարարությունը վերջին տարիների ընթացքում բժիշկների, ինչպես նաև հիվանդանոցների որակավորման, լիցենզավորման հարցում այնքան էլ ակտիվ չի աշխատում: Խոչընդոտ է նաև մասնագիտական արձանագրությունների բացակայությունը, ինչը պետք է օգներ բժշկին արագ կողմնորոշվելու այս կամ այն բարդ իրադրությունում: Խոչընդոտը նաև բժշկի իրավական պաշտպանվածության բացակայությունն է:
– Վերջինիս մասին անընդհատ նշվում է: Ո՞րն է այստեղ խնդիրը:
– Մենք գիտենք, որ յուրաքանչյուր հիվանդ կարող է ընտրել բժշկին: Շատ լավ, իսկ բժիշկն ունի՞ այդ իրավունքը: Գոյություն ունի բժշկական ինտուիցիա հասկացություն: Ես ինտուիտիվ կարող եմ զգալ, որ այդ մարդու հետ չեմ կարող աշխատել կամ աշխատելիս չեմ ստանալու այն արդյունքը, որը պետք է ստացվի: Ես դա չեմ կարողանա հիմնավորել, և, բնականաբար, դառնում եմ անպաշտպան: Ես իրավունք չունեմ հրաժարվելու հիվանդից: Բարձրակարգ վիրաբույժ լինելու համար անհրաժեշտ է տքնաջան աշխատանք և մասնագիտական երկար ճանապարհ: Այդ ամենը տևում է մոտավորապես 30 տարի: Բայց այդքանից հետո էլ մենք ապահովագրված չենք ո՛չ սխալներից, ո՛չ բացթողումներից: Բավական է բժշկի մեկ բացթողում, և այլևս ոչ-ոք հաշվի չի առնի, թե քանի կյանք է փրկել տվյալ բժիշկը: Նրան հեշտությամբ կարող են զրկել որակավորումից:
– Պարոն Չարչյան, մեր մասնագետների մրցունակության մասին անընդհատ շեշտվում է, բայց ոլորտի ամենանկատելի խնդիրը մնում է տեխնիկական հագեցվածությունը: Կարողանո՞ւմ ենք մենք լավ մասնագետների շնորհիվ ինչ-որ տեղ բալանսի բերել տեխնիկական անհամապատասխանությունը: Եվ ի՞նչ խնդիրներ ունեն այսօր մեր մասնագետները:
– Այո, կարողանում ենք բալանսի բերել՝ շնորհիվ մասնագետի իմպրովիզացիոն մտածելակերպի, իրավիճակից դուրս գալու ունակության, բայց դա ապագայի զարգացման ուղին չէ: Մեր մասնագետները չունեն վերապատրաստման, բայց ունեն որակավորման խնդիր: Չէ՞ որ Արտաշատում կամ, օրինակ, Գորիսում աշխատող բժիշկները նույն որակավորումը չունեն, ինչ որ Օրթոպեդիայի կենտրոնում աշխատող բժիշկը: Նրանք պետք է մասնագիտական իրավունք չունենան կատարելու մասնագիտական որոշակի միջամտություններ, որոնք ամենաբարդն են համարվում: Այսօրվա վնասվածքաբանության, օրթոպեդիայի մասնագիտական հիմնական ծանրաբեռնվածությունը իրենց ուսերին կրում են ընդհանուր մասնագետների 15-20%-ը: Ինչքան էլ այդ 15%-ը լավը լինեն, պետք է ձգտել, որպեսզի մյուս մասն էլ լավը լինի` անկախ նրանից, թե որտեղ կամ ինչ պայմաններում է աշխատում:
– Խոսեցինք խնդիրներից, իսկ ի՞նչ ձեռքբերումներ կամ ի՞նչ առաջընթաց ենք ունեցել այս տարիներին վնասվածքաբանության, օրթպեդիայի ոլորտում:
– Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մասնագիտական առումով մենք հավասար ենք միջին արևմտյան և միջին ամերիկյան մակարդակին: Մեր ծառայությունները, եթե չասեմ հավասար, ապա գոնե չեն զիջում արևմտաեվրոպական երկրներում տրվող ծառայությունների մակարդակին: Ձեռքբերում է նաև այն, որ մենք հաջողությամբ ներդնում ենք այն բոլոր նորություններն ու գիտական ձեռքբերումները, որոնք առաջարկվում են արտասահմանում: Վերջին քսանամյակում լավագույն օրինակներից են արհեստական հոդերի տեղադրումը, պրոթեզավորումը, մինի ինվազիվ վիրահատությունները, ընդ որում, ոչ միայն ծնկահոդի, այլև կոնքազդրային հոդի, ուսահոդի: Այն, ինչը 15 տարի առաջ մեզ համար երազ էր թվում, այսօր իրականություն է: Կարևոր ձեռքբերումներից մեկը կոտրվածքների դեպքում վիրահատական այնպիսի տեխնիկայի կիրառումն է, որը թույլ է տալիս վիրահատության հաջորդ օրը կամ գոնե հաջորդ շաբաթվա ընթացքում հիվանդին ոտքի կանգնեցնել:
– Պարոն Չարչյան, մեզ մոտ վնասվածքաբանությունը, օրթոպեդիան զարգացած են ավելի շատ գիտությա՞ն, թե՞ պրակտիկայի ուղղությամբ:
– Վերջին տասնամյակներում գիտությունը փոխեց իր վեկտորները: Եթե մինչև հիմա գիտությունը պետականորեն ֆինանսավորվող ճյուղ էր, հիմա գիտության պատվիրատուները խոշոր կազմակերպություններն են: Խոսքն այստեղ կիրառական գիտության մասին է: Բնականաբար, ֆունդամենտալ գիտությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պետության մենաշնորհն է: Ֆունդամենտալն այն գիտությունն է, երբ, օրինակ, բջջի մանրաթել են հայտնաբերում: Ֆունդամենտալ գիտության մեջ արդյունքը մենք տեսնում ենք շատ տարիներ հետո կամ, առհասարակ, նյութական արդյունք՝ որպես այդպիսին, չենք տեսնում: Մեզ մոտ զարգացած է կիրառական գիտությունը: Հայաստանում կա բավականաչափ զարգացած գիտություն, բայց այն հիմնականում իրավիճակային գիտություն է, գիտություն, որը զարգանում է ստեղծված իրավիճակը լուծելու համար: Եթե կոնկրետ պատասխանեմ Ձեր հարցին` ապա վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան մեր երկրում ավելի շատ զարգացած են պրակտիկ առումով:
Համագումարին ներկա դեղագործական ընկերություններից զրուցեցինք «Շտադա» գերմանական դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության բժշկական ներկայացուցիչ Լիլիթ Տոնոյանի հետ:
– Ո՞րն է «Շտադա» ընկերության և վնասվածքաբան-օրթոպեդների համագործակցության եզրը:
– Մեծ ուրախությամբ հովանավորում ենք այս մասշտաբային իրադարձությունը` վնասվածքաբան- օրթոպեդների VI միջազգային համագումարը: Վնասվածքաբաններն արդեն երկար ժամանակ է համագործակցում են մեր ընկերության հետ` լայնորեն նշանակելով «Խոնդրոկսիդ» դեղամիջոցը օստեոարթրոզի և օստեոխոնդրոզի բուժման նպատակով:
– Ի՞նչ նորություն է ներկայացնում «Շտադան» այս ոլորտում:
Այս տարի մենք ներկայացնում ենք նոր դեղամիջոց` «Տրանեկսամ», որն ուղղված է վիրահատություններից առաջ և հետո հնարավոր արյունահոսության կանխարգելմանն ու նվազեցմանը: Չնայած ժամանակակից բժշկության տեխնոլոգիաների զարգացմանը, էքստրեմալ վիրաբուժության մեջ արյունահոսությունը շարունակում է մնալ մահվան ելքով դեպքերի մեծամասնության պատճառ: Տևական արյունահոսությամբ պացիենտների 1/3-ը դիմում է՝ արդեն ունենալով հեմոստատիկ խանգարումներ, ինչի պատճառով նշանակալիորեն մեծանում է բարդությունների և մահվան ելքերի հավանականությունը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն