Միջոցառումներ
Ուռուցքաբանությունը՝ ոչ ուռուցքաբանների համար. Հայ օգնության ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները
Հանրապետության տարբեր մարզերից ընտանեկան բժիշկներ Երևանում՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում, մասնակցեցին «Ուռուցքների վերահսկում» խորագրով սեմինարի:
Հայ օգնության ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի առողջապահական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանը «Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում ներկայացրեց, որ հանդիպումը նախատեսված է ոչ ուռուցքաբանների համար՝ նպատակ ունենալով նրանց փոխանցել անհրաժեշտ բազային գիտելիքներ: Թիրախում հատկապես մարզերի առաջնային օղակների բժիշկներն են:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրերի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանը սեմինարի բացման խոսքում բժիշկներին ներկայացրեց քաղցկեղով հիվանդացության վերաբերյալ տվյալները, համաձայն որոնց՝ Հայաստանում հիվանդները թիվը միջինում 38.000 է, և տարեկան աճում է մոտավորապես 4%-ով: «Դա նշանակում է, որ քաղցկեղը Հայաստանում, իրավամբ, խնդիր է, ընդ որում, ոչ այն պատճառով, որ չունենք լավ մասնագետներ, այլ կարևորված է շուտ հայտնաբերելը, ինչը բուժման ադյունավետության գլխավոր պայմաններից է: 2007թ. Հայաստանի կառավարությունը, ընդունելով իրավիճակի լրջությունը, որոշում կայացրեց. ստեղծել Հայաստանի ուռուցքաբանության գերազանցության նոր կենտրոն, օգնել պետական վարկով գնել անհրաժեշտ գործիքը՝ ցիկլոտրոնը: Վերջինիս օգնությամբ՝ արտադրելով համապատասխան իզոտոպներ և ներմուծելով մարդու օրգանիզմ, կարող ենք հայտնաբերել քաղցկեղի բջիջները մոլեկուլյար մակարդակում»,- նշեց Գ. Յաղջյանը: Նրա խոսքով. սա միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման գաղափար է՝ հետագա զարգացման միտումով: Հաջորդիվ. կենտրոնը կունենա ռադիացիոն ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքներ: «Ես՝ աշխատելով Ազգային մրցունակության հիմնադրամում որպես բժշկական ծրագրերի ղեկավար, կոորդինացնում եմ այս գործընթացը:
Սեմինարի նպատակներից է նաև բժիշկներին նորագույն մեթոդներին ծանոթացնելը, ուստի մենք տեղեկատվությամբ կիսվեցինք նրանց հետ, թե ներկայում ինչ է կատարվում Հայաստանում: Այսօր բժիշկներին ներկայացրեցի հենց Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը:»,- «Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում մանրամասնեց պարոն Յաղջյանը:
«Մեդ Պրակտիկ»-ը զրուցեց նաև ուռուցքաբանության տարբեր ոլորտները ներկայացնող բժիշկների հետ, ովքեր սեմինարի ժամանակ հանդես եկան դասախոսություններով:
Ներսես Քարամյան. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային մասնագետ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկագիտության ամբիոնի դոցենտ
Նման միջոցառումները ո՛չ միայն շատ օգտակար են, այլև՝ անհրաժեշտ: Յուրաքանչյուր բժիշկ զբաղվում է իր գործով, սակայն չկա համընդհանուր պատկերացում, թե ինչ է պետք անել ուռուցքների դեմ պայքարելու համար: Պետք է լինի մի ամբողջական ծրագիր, քայլերի հերթականություն և կրի համընդհանուր բնույթ: Կլինիկական աշխատանքը մեզ մոտ գրեթե անթերի է, քանի որ շատ լավ մասնագետներ ունենք բոլոր ոլորտներում, պարզապես խնդիրն այն է, որ դեռ չենք կարողանում գործողությունները համակցել մեկ ամողջականության մեջ: Նման հանդիպումները կօգնեն, որ նաև դա ստացվի:
Հրանտ Կարապետյան. Հայաստանի պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայության ղեկավար
Պալիատիվ է կոչվում այն օգնությունը, որը տրվում է ծանր, անբուժելի հիվանդությամբ տառապողներին՝ նպատակ ունենալով հնարավորինս բարձրացնել նրանց կյանքի որակը: Այսօրվա դասախոսությունն ընդհանուր ծանոթացում էր պալիատիվ օգնությանը, նրա ներդրման համար Հայաստանում կատարված աշխատանքին, առկա բացերին: Սկսած 2013 թվականից չորս պիլոտային խումբ աշխատեց, որոնցից երկուսը՝ մարզերում (Վանաձորում և Արարատում): Ծրագիրն իրականացվեց և ավարտվեց նախորդ ամիս: Հիմք ընդունելով կատարված արդյունավետ աշխատանքը՝ կառավարությունը կքննարկի հետագա ֆինանսավորում տրամադրելու հարցը: Կարծում եմ՝ սա օգտակար կլինի հատկապես մարզերի բժիշկներին, քանի որ հիվանդների քանակը ավելի քան շատ է՝ տարեկան մոտավորապես 100.000:
Դավիթ Զոհրաբյան. Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի ավագ լաբորանտ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիոթերապիայի կլինիկայի բժիշկ
Դասախոսությունը վերնագրված է «Քիմիաթերապիա. ի՞նչ է դա»: Քանի որ այստեղ հավաքված են ընտանեկան բժիշկները, առաջնային օղակի մասնագետները, մենք փորձում ենք քիմիաթերապիայի մասին բազային տեղեկատվություն փոխանցել, որպեսզի ճիշտ պատկերացում կազմեն, կարողանան ճիշտ ուղղորդել պացիենտին: Մեր հայ հասարակության մեջ կա այն կարծրատիպը, որ քիմիաթերապիան փորձ է դատապարտված կյանքը քիչ երկարաձգելու. սա չհիմնավորված բացասական վերաբերմունք է: Պետք է ճիշտ ներկայացնել, որպեսզի հաղթահարվի այդ կարծրատիպը:
Հարություն Մուրադյան. «Դիագնոստիկա» բժշկական միավորման համակարգչային տոմոգրաֆիայի բաժնի վարիչ
Այսօր ներկայացնելու եմ ոչ ավանդական և ոչ այնքան տարածված մեթոդ, որն առայժմ Հայաստանում չի կիրառվում, սակայն շուտով կներդրվի: Ես համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետ եմ, սակայն զուգահեռաբար ուսումնասիրել եմ նաև նոր համակցված մեթոդը: Շատ խնդիրներ, որոնք ուռուցքաբանության մեջ նախկինում համարվում էին անլուծելի, կստանան լուծում: Այդ մեթոդին և այլ հրատապ խնդիրներին նվիրված այսօրվա դասախոսությունն անհրաժեշտ է առաջին օղակի մասնագետներին, որպեսզի նրանք տեղեկացված լինեն՝ որ դեպքում, ինչպես, ում ուղղորդեն պացիենտին:
Ալբերտ Մարտիրոսյան. Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ
Այսօր իմ օրակարգում է՝ ծանոթացնել ապացուցողական բժշկության խնդիրներին, նպատակներին, Հայաստանում դրանց սկզբունքային կիրառությանը: Ճիշտ է, ես ընտրել եմ կրծքագեղձի սքրինինգի հետ կապված թեման, սակայն նպատակս առավելապես ուղղված է ապացուցողական բժշկության հիմունքներին ծանոթացմանը, որպեսզի մեր բժիշկները ևս շարժվեն միջազգային ճանաչում ունեցող չափորոշիչներով: Ապացուցողական բժշկության ասոցիացիան ընդամենը մեկ տարեկան է, ինչ գործում է և գլխավոր խնդիրը, որ տեսնում ենք, կրթվածության, տեղեկացվածության ցածր մակարդակն է:
Երվանդ Հակոբյան. արյունաբան, պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի աշխատակից
Իմ դասախոսության վերնագիրն է՝ «Երբ հիշել արյունաբանին»: Կներկայացվեն այն դեպքերը, որոնք պահանջում են արյունաբանին դիմելու արագ և ճիշտ կողմնորոշում: Դա մեծապես կօգնի շատ խնդիրների ժամանակին կանխարգելմանը: Կփորձենք վերացնել այս մասով գոյություն ունեցող թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ բացերը: Ինձ թվում է՝ նման միջոցառումները շատ օգտակար են. ինչպես ասում են՝ կաթիլ-կաթիլ քարն էլ է ծակվում:
«Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում սեմինարի մասնակից, Արարատի մարզում ընտանեկան բժիշկ Անժելա Հարությունյանը մեծապես կարևորեց նմանատիպ հանդիպումները.
Շարունակական կրթությունը շատ կարևոր է, կարևոր է նաև՝ նախաձեռնող լինելը, մշտապես տարբեր ծրագրերին մասնակցելը: Մենք նման հանդիպումներում նախ՝ ձեռք ենք բերում նոր գիտելիքներ, երկրորդը՝ ճանաչելով փորձառու մասնագետներին, այցելելով արդիականացված կլինիկաներ, պատկերացում ենք կազմում՝ ում և որտեղ ուղղորդել պացիենտին:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն