Միջոցառումներ
Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը
Հունիսի 14-ին Ծաղկաձորում կայացավ հայ գինեկոլոգների մեծամասշտաբ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին հարյուրից ավելի բժիշկներ` ինչպես Երևանի բուժհաստատություններից, այնպես էլ` մարզերից:
Միջոցառման նպատակի և կարևորության մասին զրուցեցինք «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Թորոսյանի հետ:
– Միջոցառման կարևորության մասին խոսենք, մեր հասարակության մեջ ինչքանո՞վ է կարևորվում կնոջ առողջությունը:
– Այս միջոցառումը նպատակ ունի հենց այդ գիտակցումը խթանելու: Բժշկության ոլորտը շատ արագ է զարգանում և որպեսզի ընդունակ լինենք կիրառելու այդ զարգացումները, պետք են նմանատիպ հավաքներ ու քննարկումներ: Միջոցառումը կլինի շարունակական՝ հետագայում ընդլայնելով և ներառելով ավելի շատ ոլորտներ, որը նաև կնպաստի բարձրացնելու բուժօգնության մակարդակը: Այսօր առավելապես կարևորում ենք ծննդօգնության և կանանց առողջության խնդիրները, ընդ որում, մեր մասնագիտական տեսադաշտում են նաև առօրյայում հանդիպող պարզագույն սխալների հետևանքներով առաջ եկող և երբեմն լուրջ հետևանքների հանգեցնող խնդիրները: Դա տեղեկացվածության ցածր մակարդակի արդյունք է: Պետք է սկսել կանխարգելիչ աշխատանքներից՝ առողջ սերունդ ունենալու…
– Ո՞ր խնդիրներն են ամենից շատ տարածված հայ կանանց շրջանում և որո՞նք են լուծում գտնում ձեր բժշակական կենտրոնում
– «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում գործում է կանանց խորհրդատվությունից մինչև գինեկոլոգիական ստացիոնար բաժանմունք և ծննդօգնության ծառայություն, այսինքն` կանանց առողջությունն ապահովող բժշկական ծառայությունների ամբողջական փաթեթ: Ինչն է վատ. կին թե տղամարդ՝ դիմում են միայն ծայրահեղ վիճակների դեպքում: Ըստ մեր դիտարկումների՝ միոմաներով պացիենտների քանակը անհարմարորեն շատ է, որոնք ճիշտ ու ժամանակին կանխարգելման դեպքում կարող էին չլինել: Ինչու՞ անհարմարորեն. միոման հասնում է մի քանի շաբաթական հղիության չափերի և կինը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում: Սա գերխնդիր է և պետք է լուծումներ գտնել:
Մեր հաջորդ զրուցակիցը ԵՊԲՀ վիրաբուժության 2-րդ ամբիոնի վարիչ «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Հայրապետ Բարսեղյանն է:
– Ինչքանո՞վ եք կարևորում այսպիսի միջոցառումների, քննարկումների կազմակերպումը:
– Սա յուրահատուկ օգնություն է մանկաբարձ-գինեկոլոգներին՝ իրենց պրակտիկ աշխատանքում: Մենք քննարկում ենք այնպիսի խնդիրներ, որոնք հանդիպում ենք առօրյա աշխատանքում: Ընդհանուր քննարկումների միջոցով կարողանում ենք գտնել բանալիներ: Հուսով եմ` հետագայում սեմինարների թեման կընդլայնվի, կսկսենք քննարկել արդեն վիրաբուժական, նյարդաբանական և այլ ոլորտների խնդիրներ:
– Կապված կնոջ առողջության հետ` ո՞ր վիրահատություններն են ավելի հաճախակի:
-1-ին տեղում, միանշանակ, արգանդի հետ կապված վիրահատություններն են: Մենք բարձրակարգ մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ ենք մատուցում: Նոր տեխնոլոգիաների կիառությունը թույլ է տալիս բուժական աշխատանքը կազմակերպել շատ ավելի արդյունավետ և արագ: Մեր հիմնական խնդիրը մարդկանց՝ իրենց առողջության նկատմամբ ուշադիր և հետևողական լինելու պակասն է, որը բերում է բարձիթողության, ինչը դժվարացնում է պայքարը հիվանդության դեմ:
Հաջորդ զրուցակիցը ԵՊԲՀ վիրաբուժության 2-րդ ամբիոնի դոցենտ, «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի վիրաբույժ Արմեն Վարժապետյանն է:
– Պարոն Վարժապետյան, Դուք ներկայացրեցիք թութքի և դրա հետ կապված բարդությունների մասին զեկույց, մանրամասնեք, խնդրե՛մ, որոնք են հղիների մոտ թութքի առաջացման պատճառները:
– Առաջին հերթին՝ մեծացած արգանդի ճնշումը ուղիղ աղիքի անոթային համակարգին: Ակտիվության նվազումը թութքի առաջացման համար նույնպես նպաստող պայման է, իսկ հղիները նախընտրում են քիչ շարժվել: Շատ կարևոր է հետևողական լինել, օրինակ, քրոնիկ փորկապությունների դեպքում, որը թութքի առաջացմանը նպաստող ամենատարածված գործոններից է, անմպայման դիմել բժշկի: Սննդակարգը ևս շատ կարևոր է: Պետք է խուսափել կոշտ, թթու, կծու սննդամթերքից, չորամրգերից, ռացիոնում ներառել կեղև ունեցող, բուսական ծագման սննդամթերք, որն ինքնին խթանում է աղիների աշխատանքը: Ծննդաբերության ժամանակ պտղի գլուխը ևս ճնշում է ուղիղ աղուն ու նպաստում թութքի առաջացմանը: Նույնիսկ առանձին հասկացություն կա` հետծննդյան թութք, որն ապագայում կարող է առաջ բերել տարբեր բարդություններ` արյունահոսություն, բորբոքում, օղակում և այլն: 10-ից 8-ի դեպքում հետծննդյան թութքն ունենում է հետագա բարդություններ: Ծննդաբերությունից հետո պետք է դիմել բժշկի, որպեսզի նա որոշի, թե որ փուլում է գտնվում խնդիրը, ինչ վտանգներ կան և այլն: Շատերը նախընտրում են բուժվել տնային պայմաններում` ավանդական միջոցներով, բայց վտանգներից խուսափելու համար պետք է անպայման քայլեր ձեռնարկել բժշկի խորհրդատվությամբ:
– Հղիության ընթացքում ինչքանո՞վ է վտանգավոր թութքը կնոջ և պտղի համար:
– Պտղի հետ կապված ոչ մի վտանգ չկա, եթե, իհարկե, անմիջապես մորն առնչվող խնդիրներ չի առաջացնում: 1-ին վտանգը` ըստ հաճախականության, թութքի է՛լ ավելի արտահայտված լինելն է՝ հղի արյունահոսության վտանգով:
– Կա՞ն հղիության, այսպես կոչված, ռիսկային շրջաններ, երբ ավելի հավանական է թութքի առաջացումը:
– Խնդիրն առաջանում է հիմնականում հղիության 2-րդ եռամսյակում: 1-ին աստիճանի թութքը բուժելու համար պետք է գինեկոլոգի պարզ խորհուրդներին հետևել, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որոնք արդեն թվարկեցի` հիգիենա, սննդակարգ և այլն: 2-րդ աստիճանի թութքի դեպքում, երբ արդեն կան գանգատներ, անհրաժեշտ է հետևողական բուժում իրականացնել, այսինքն, կանխարգելիչ միջոցառումներին գումարվում են բուժական միջոցները: Սովորաբար թութքի բուժման համար կիրառվող դեղորայքը վտանգավոր է հղիների համար, նախընտրելի չեն նաև հորմոն պարունակող դեղերը: Սակայն կան 3-րդ խմբի դեղեր, որոնց մեջ պետք է նշել հենց «Շտադա» դեղագործական ընկերության արտադրանքը, օրինակ, բուսական հիմքի վրա պատրաստված անվտանգ և արդյունավետ «Նատալսիդը»:
«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի վարիչ, բ.գ.թ. Աննա Պերսոյան
– Ձեր զեկույցը կլիմակտերիկ շրջանի մասին էր: 10-20 տարի առաջ ինչպիսի՞ն էր այդ շրջանի դրսևորումները կանանց մոտ և ինչպիսի՞ն է հիմա:
– Ներկայումս մեր կանայք շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքնին, իրենց առողջությանը, քան տարիներ առաջ: Նախկինում կնոջ միակ մտահոգությունն ընտանիքն էր, երեխաները և շատ քիչ տեղ էր հատկացվում սեփական խնդիրներին: Շատ ողջունելի է, որ կանայք սկսել են գնահատել իրենց. ուզում են ապրել երկար՝ ակտիվ կյանքով, բարձրացնել կյանքի որակը, պահպանել երիտասարդությունը և այլն: Այդ իսկ պատճառով շատ կանայք սկսեցին հետաքրքրվել փոխարինող հորմոնալ թերապիայով՝ ի նպաստ թվարկածի: Հորմոնալ թերապիան գոյություն ունի արդեն 70 տարի, իսկ ավելի վաղ Չինաստանում էր կիրառվում, սակայն ոչ դեղի տեսքով: 1940-ականներին ստեղծվեցին հորմոնալ դեղեր և այնքան լայն տարածում ստացան, որ յուրաքանչյուր կնոջ պայուսակում այսօր կարելի է գտնել նմանատիպ միջոց:
– Դաշտանադադարային շրջանի հետևանքները...
– «Կլիմաքս» եգիպտերեն նշանակում է աստիճան, այսինքն, կինը հայտվում է կյանքի մի որոշակի աստիճանում՝ փուլում: Իրականում տեղի է ունենում ձվարանների աշխատանքի անկում, և սկսվում է ավելի քիչ քանակի էսթրոգեններ արտադրվել: Դրա հետ կապված` առաջ են գալիս անհարմարավետություններ` կապված քրտնարտադրության, անքնության հետ և այլն. սրանք առաջնային գանգատներ են, որոնք հեշտությամբ կարող են անցնել, և պետք չէ վախենալ: Այլ բան է, երբ գլուխ են բարձրացնում սրտանոթային, ուռուցքային հիվանդությունները: Մտահոգիչ են նաև հետագա բարդությունները, որոնցից խուսափել օգնում են փոխարինող հորմոնալ թերապիայի միջոցները:
– Ի՞նչ կիրառություն ունի փոխարինող հորմոնալ թերապիան:
– Բնականաբար, փոխարինող հորմոն թերապիան ունի իր հակացուցումները: Որպեսզի չվնասենք կնոջը, պետք է ընտրել կանանց այն խումբը, ով կարող է դա կիրառել, ընդ որում, այդ ընթացքում կինը պետք է ամիսը գոնե մեկ անգամ այցելի բժշկին, և նման հսկողության պայմաններում փոխարինող հորմոն թերապիան կարելի է կիրառել 5-10 տարի: Կանանց, ում մոտ այս կամ այն պատճառով հեռացրել են ձվարանները, ավելի քան մյուսներին, անհրաժեշտ են այս հորմոնալ միջոցները:
– Դուք նշեցիք, որ կլիմակտերիկ շրջանի սկիզբը սովորաբար 50 տարեկանն է: Կա՞ այս թվի փոփոխման տենդենց:
– Այո, այս թիվը գնալով երիտասարդանում է: Պատճառները տարբեր են: Նախ, կանայք սկսել են շատ ծխել, ինչը անմիջական ազդեցություն ունի դաշտանադադարային շրջանի վաղ արտահայտման վրա: Դրան նպաստում է նաև միջավայրը` ինչ ենք ուտում, շնչում, որտեղ ենք ապրում և այլն: Բնականոն դաշտանադադարի շրջանը սկսվում է 50-ից, վաղ դաշտանդադարը՝ 40-45 տարեկանից, կան նաև ռիսկային խմբում գտնվող կանայք, ում մոտ դաշտանադադարը սկսվում է մինչև 40 տարեկանը, ովքեր պետք է շատ ավելի հետևողական լինեն իրենց առողջության նկատմամբ:
Միջոցառման կազմակերպման գործում մեծ էր «Շտադա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության դերը: Այն մասին, թե ինչ է ներկայացնում «Շտադա» դեղագործական ընկերությունը գինեկոլոգիայի ասպարեզում, զրուցեցինք Հայաստանում «Շտադա» գերմանական դեղագործական ընկերության ներկայացուցիչ Անժելա Մելիքյանի հետ:
– Ի՞նչ տեղ է զբաղեցնում կնոջ առողջությունը ձեր ընկերության գործունեության մեջ:
– «Շտադա» դեղագործական ընկերության ռազմավարության մեջ կնոջ վերարտադրողական առողջությունն առաջատար դիրքերում է: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել հավաքվելու մեկ տեղում և քննարկելու բժշկության համար շատ հրատապ, ավելին, երբեմն ցավոտ հարցեր: Սա հնարավորություն է տալիս բոլորին անհանգստացնող խնդիրներին ընդհանուր լուծումներ գտնել: Հրավիրված են նաև մարզային բժիշկներ, ովքեր հաճախ հեռավորության պատճառով չեն կարողանում մասնակցել կոնֆերանսներին:
– Ո՞ր դեղերն էր ներկայացված այս գիտաժողովին:
– Այսօր ներկայացվեց «Շտադա» դեղագործական ընկերության «Նատալսիդ» դեղամիջոցը, որը թութքի բուժմանն է ուղղված: Դեղի առավելությունը հակացուցում չունենալն է: Հղիներն այն խոցելի խումբն են, ովքեր չեն կարող կիրառել ցանակացած միջոց, ուստի անհրաժեշտ է ընտրել պտղի և կնոջ համար ամենաանվտագը: Արդեն տևական ժամանակ է, ինչ կիրառության մեջ է «Նատալսիդ»-ը, և, թերևս, իր անվտանգության բարձր աստիճանն ու արդյունավետությունն է, որ այդքան լայն կիրառություն ու սպառում ունի:
– Ի՞նչ նորություններ ունի «Շտադա» դեղագործական ընկերությունը գինեկոլոգիայի ոլորտում:
– Վերջերս մենք նոր դեղեր ներկայացրեցինք` «Գինեպրեստոն», որը հրատապ հակաբեղմնավորիչ մեթոդ է հիանալի անվտանգության ռեզերվով և արդյունավետությամբ, հեշտոցային մոմիկ «Ֆեմիլեքսը», որը տեղային գինեկոլոգիական բուժումների ժամանակ օգնում է վերականգնել միկրոֆլորան և նորմալ թթվահիմնային միջավայրը: Մյուս նորությունը վերաբերում է ո՛չ միայն գինեկոլոգիային, այլ նաև մի շարք այն բժշկական ասպարեզներին, երբ հնարավոր է գործ ունենալ արյունահոսությունների հետ: Խոսքը վերաբերում է «Տրանեկսամ» դեղին. Այն պարունակում է տրանեկսամաթթու, հեմոստատիկ միջոց է, կարող է նշանակվել անգամ հղիներին և կրծքով կերակրող մայրերին: «Տրանեկսամ»-ը նպաստում է արյունահոսության դադարեցմանը, կրճատում է բուժման և վերականգնման ժամանակահատվածները, երբեմն նաև արյան գործոնների ներարկման հաճախականությունը: Համոզված եմ, որ մեր նոր դեղամիջոցները, ինչպես նաև շուկայում արդեն վաղուց իրենց տեղը գրաված արդեն հայտնի դեղերը կշարունակեն նպաստել առողջության վերականգնման և պահպանման գործին:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն