Միջոցառումներ
Երևանում սեպտեմբերի 25-26-ը կայացավ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված 2-րդ միջազգային գիտաժողովը` համախմբելով ոլորտի՝ հայաստանաբնակ և արտասահմանից ժամանած մասնագետներին
Գիտաժողովի կազմակերպիչներն էին «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համատեղ:
Կոնֆերանսի բացման խոսքում կարևորելով ընտանեկան բժշկի մասնագիտությունը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը ներկայացրեց Հայաստանում նրա անցած ուղին, ձեռքբերումները: Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նա անդրադարձավ նաև համապատասխան մասնագետների կրթության, վերապատրաստումների խնդիրներին:
– Ինձ համար անձամբ շատ կարևոր է այս ոլորտը, թեման: Տասնչորս տարի եղել եմ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ: Գիտաժողովի կազմակերպիչն է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպությունը: Ինչո՞ւ «ակադեմիական». որովհետև այն նշանակում է «ուսումնական»- «գիտական»- «կրթական»- «հետազոտական», դա է այս մասնագիտւթյան զարգացման ուղղությունը: 1999 թվականին ընդունվեց ընտանեկան բժշկի մասնագիտությունը, հաստատվեց՝ որպես առաջնային օղակում գործող այլընտրանքային մասնագիտություն:
Մենք հիմա փորձում ենք շեշտադրում կատարել կրթական բաղադրիչի վրա: Փոխվում է առհասարակ բարձրագույն բժշկական կրթության կոնցեպցիան, այն դառնում է առավել միտված դեպի կանխարգելիչ բժշկությունը, ընդ որում՝ կանխարգելում երկու փուլում, մեկը՝ հիվանդության զարգացման, մյուսը՝ հիվանդության բարդության զարգացման:
– Ունե՞նք հաջողված նախատիպ, մոդել:
– Այո՛, իհարկե՛: Նախ՝ մենք ունենք այս տասնչորս տարիների կուտակված փորձը, նաև՝ մեր հրավիրած դասախոսների: Հատկապես Անգլիայում և Շվեդիայում ունենք այս ոլորտում շատ հաջողված հայրենակիցներ: Մենք նրանցից շատ բան ունենք սովորելու: Պետք է հաշվի առնել, որ սա դեռ անցումային շրջան է առողջապահության առաջնային օղակում:
– Բարեփոխո՞ւմ է ընտանեկան բժշկությունը:
– Նախևառաջ ձևափոխում է, իսկ թե որքանով է բարեփոխում, պարզ կդառնա արդյունքներից: Ես իմ ելույթում նույնպես նշեցի, որ մարդն աշխարհ է գալիս իր գենով՝ ժառանգած ծնողներից, որտեղ կան նաև ախտածիններ, և ապրած կյանքը կա՛մ ակտիվացնում է դրանք, կա՛մ՝ մարում է: Այս խնդրում պետք է օգնի ընտանեկան բժիշկը, որը կանխարգելում է առաջ եկող խնդիրները: Շատ հետաքրքիր, միաժամանակ, հավակնոտ խնդիր է:
– Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը:
– Առողջապահության և կրթական-հետազոտական ոլորտների ռեֆորմների համակցումն ու ինտեգրացիան է այդ լուծումը: Ես դրա կողմնակիցն եմ. ամեն բան փոխկապակցված է:
– Ի՞նչ շարունակություն եք տեսնում այսօրվա քննարկումներին:
– Հոկտեմբերի 25-ին մեր համալսարանում լինելու է ևս մեկ գիտաժողով՝ նվիրված ուսումնական, կրթական գործընթացի ռեֆորմին և քննական համակարգին, որում արտացոլվելու է այն ամենը, ինչն այսօր քննարկում ենք: Պետք է ներդրվի խնդրի հիման վրա կազմակերպած ուսուցում, փաստերի վրա հիմնված բժշկություն: Դասավանդումը նույնպես գիտություն է. դասախոսը պետք է լինի հետազոտող հենց ուսումնական գործընթացում:
«Ընտանեկան բժշկության ակադեմիական միություն» հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց, որ գիտաժողովը հաջողված փորձ է՝ համախմբելու հայ բժիշկներին ողջ աշխարհից և քննարկելու ընտանեկան բժշկության խնդիրները:
– Մեր գիտաժողովն ունի մի առանձնահատկություն. հյուրերն իրենց զեկույցները ներկայացնում են հայերենով: Օրինակ՝ անցած տարի Բրիտանիայից մի մասնակից, որն ընդամենը մեկ-երկու բառ գիտեր հայերեն, մեկ տարվա ընթացքում հայերենի առցանց դասերի միջոցով յուրացրել է լեզուն, և այս տարի հայերեն զեկույց է ներկայացնում: Հայերեն ելույթները, ինձ թվում է, գեղեցիկ նախաձեռնություն է: Նաև, մեր խորհրդանիշն է Արարատ լեռը, որը ևս հայության միասնության խորհուրդն ունի:
– Ընտանեկան բժշկությունը մեզ մոտ ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունի:
– Կարևորն է մարդիկ իրենց փորձով համոզվեն, որ դա լավ, գործող տարբերակ է, ծանոթանան եվրոպական փորձին: Կարծում եմ՝ մեր մարզերում ընտանեկան բժշկությունը զարգացել է, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ այնտեղ նեղ մասնագետները քիչ են: Մենք ներդնում ենք բոլոր ջանքերը՝ ապացուցելու ոլորտի արդյունավետությունը: Օրինակ՝ Եվրոպայում առողջական խնդիրների մոտավորապես 80%-ը լուծվում է առաջնային օղակում՝ ընտանեկան բժշկի միջամտությամբ:
– Ի՞նչ հիմնական թեմաներ են քննարկվում գիտաժողովում:
– Ընտրած թեմաները հետաքրքիր են մասնագետի համար, օրինակ՝ քրոնիկ հոգնածության համախտանիշը, խնդիր, որին շատ բժիշկներ ուշադրություն չեն դարձնում, այսօր շատ տարածված է: Նույն կերպ՝ դեպրեսիան. շատերը բժշկին դիմում են գլխացավի, սրտանոթային, աղեստամոքսային համակարգի և այլ գանգատներով, բայց իրականում գործ ունենք դեպրեսիայի հետ: Մեր ջանքերով ստեղծվում է մի մասնագիտական միջավայր, որն օգնում է գտնել շատ հարցերի պատասխաններ:
Նման գիտաժողովների դերն իրենց մասնագիտական աճի գործում մեծապես գնահատում են նաև մասնակից բժիշկները:
8-րդ պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Անահիտ Զարգարյան.
– Շատ կարևոր են նման միջոցառումները, քանի որ ունեցած և ստացած գիտելիքներն առավել պրակտիկ են դառնում: Մեզ համար շատ կարևոր է արտերկրի փորձը, որով կիսվում են ժամանած մասնագետները: Բժշկությունը փոփոխություններով առաջ շարժվող գիտություն է, պետք է միշտ տեղյակ լինել նորություններին, իսկ գիտաժողովները մեծապես նպաստում են դրան: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին:
Կոնֆերանսի համացանցային տեղեկատվության հովանավորն է Շտադա գերմանական դեղագործական ընկերությունը, որն այժմ իր մեջ է ներառել Նիժֆարմ և Հեմոֆարմ ընկերությունները: Ընկերության մասնակցությունն այս կոնֆերանսին նպատակ ունի ներկայացնել արտադրվող դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են բուժման և առողջության պահպանման համար:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն