Միջոցառումներ
Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների 10 տարին
Արտամարմնային բեղմնավորմամբ Հայաստանում ծնված առաջին երեխաները (եռյակ, մեկ տղա և երկու աղջիկ) արդեն 10 տարեկան են: Այս առիթով ՀՀ առողջապահության նախարարությունը և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը կազմակերպեցին գիտա-գործնական միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցեցին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Միջոցառման և Հայաստանում արտամարմնային բեղմնավորման մասին լրագրողների հարցերին պատասխանեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
– Պարոն Օկոև, ի՞նչ խորհուրդ ունի այս օրը:
– Տասը տարի առաջ ծնվեցին առաջին երեխաները, ովքեր լույս աշխարհ եկան արտամարմնային բեղմնավորման շնորհիվ: Բացի այդ, մեկ տարի առաջ՝ շնորհիվ Հայաստանի առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո գործող «Արագիլ» բարեգործական հիմնադրամի, լույս աշխարհ եկան ևս 3 փոքրիկներ՝ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով:
– Ի՞նչ գիտաժողով իրականացավ այս առիթով:
– Մենք միջազգային գիտաժողով ենք կազմակերպել, որտեղ իրենց զեկույցներով ներկայանալու են արտասահմանից հրավիրված մեր գործընկերները` Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և այլն: Նրանք կներկայացնեն իրենց փորձը արտամարմնային բեղմնավորման գործում և թե ինչ տեխնոլոգիաներ ու ինչ մասնագիտական հմտություններ են հիմնականում կիրառում:
– Ի՞նչ հաջողություններ ենք մենք արձանագրել այս ոլորտում:
– Հաջողություն է այն, որ այսօր մենք կիրառում ենք վերարտադրողական օժանդակ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ներդրված են զարգացած բոլոր երկրներում: Մեր կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը վստահորեն կարելի է համեմատել զարգացած երկրների հետ:
– Կա՞ արդյոք դիմելիության աճ այս ոլորտում:
– Իրականում արտամարմնային բեղմնավորման կարիքն ունեցող ընտանիքների թիվը չի աճել, բայց անցած տարվանից սկսած արձանագրվել է դիմելիության կտրուկ աճ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ դա նաև «Արագիլ» բարեգործական հիմնադրամի մեծ ներդրումն է: Բազմաթիվ ընտանիքներ, որոնք չէին էլ մտածում այդքան թանկ մեթոդի օգնությանը դիմել, այսօր արդեն փոքրիկներ ունեն:
– Կա՞ վիճակագրություն, թե քանի երեխա է ծնվել Հայաստանում արտամարմնային բեղմնավորման միջոցով:
– Ամբողջ աշխարհում վիճակագրությունը ցույց է տալիս, որ արտամարմնային բեղմնավորումը 37-38% դեպքերում է ավարտվում ծննդաբերությամբ: Ուրախալի է նաև, որ եթե նախկինում այս մեթոդի օգնությանն էին դիմում բացառապես այն դեպքում, երբ անպտղությունը պայմանավորված էր կնոջ առողջական խնդիրներով, ապա այսօր դիմում են նաև զույգեր, որտեղ խնդիր ունի տղամարդը: Եվ եթե նախկինում դոնորական սերմ էին օգտագործում, որպեսզի ընտանիքը երեխա ունենա, ապա շնորհիվ ներկայիս տեխնոլոգիաների, գործնականորեն զրոյի են մոտենում դեպքերը, երբ անհրաժեշտ է լինում դոնորական սերմ օգտագործել:
10 տարի առաջ՝ 2004 թվականի փետրվարի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում արտամարմնային բեղմնավորման շնորհիվ լույս աշխարհ եկավ առաջին եռյակը: «13 տարի չէինք կարողանում երեխա ունենալ: Վերջապես մի օր ամուսնուս հետ Վրաստանից տեղափոխվեցինք Հայաստան` դիմելու վերջին հնարավորությանը` արտամարմնային բեղմնավորման: Ստացվեց… ինչի համար անսահման շնորհակալ ու պարտական եմ մեր բժիշկներին: Ես հավատում էի, որ նման արդյունք կլինի: Անցել է տասը տարի… Կրկին այստեղ ենք… Շնորհակալ ենք հրավերի համար»,- ասում է եռյակի մայրը` Կարինե Վարդանյան- Մայսուրաձեն: Իր տղային Կարինեն անվանել է Գեորգի` իր բժշկի (պրոֆ. Գեորգի Օկոև) անունով: Հղիության ամիսներին Կարինեն եղել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի բժիշկների անմիջական հսկողության տակ և 2004թ. կեսարյան հատմամբ լույս աշխարհ է բերել 2 աղջիկների և մեկ տղայի:
Մեր հարցերին պատասխանեց նաև բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Թոխունցը:
– Տիկին Թոխունց, արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Արագիլ» հիմնադրամը, ինչպիսի՞ն են արդյունքները:
– Մենք այսօր միայն հպարտությամբ կարող ենք ներկայացնել մեր կատարած աշխատանքի արդյունքները: Մինչև այսօր կատարված է արտամարմնային բեղմնավորման 140 ցիկլ, որոնց արդյունքում ծնվել է 28 երեխա և տվյալ պահին ունենք զարգացող 55 հղիություն:
– Այսօր նաև լրանում է Հայաստանում արտամարմնային բեղմնավորման ներդրման 10 տարին...
– Ավելի հրաշալի բան, քան նշել արտամարմնային բեղմնավորման ներդրման 10 տարին, դժվար է գտնել: Այսօր մենք պետք է մեր գործընկերներին ներկայացնենք այս տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքն ու դրա արդյունքները:
– Ինչպե՞ս և ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամին:
– «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: «Արագիլ» հիմնադրամն արդեն հերթագրում է երկրորդ փուլը, միայն թե բոլոր դիմողներն անպայման պետք է բժշկից ուղեգիր ունենան: Զույգերի ներկայացած փաստաթղթերը ստուգվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որից հետո հիմնադրամի կողմից զույգերը ուղեգրվում են 4 վերարտադրողական կենտրոններից մեկը:
Միջազգային գիտա-գործնական գիտաժողովի մեկնարկը «Մոսկվայի տան» դահլիճի բեմից ազդարարեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Առուստամյանը.
«Խորհրդանշական է և խիստ իմաստալից, որ «Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրները» թեմայով գիտաժողովը գումարվում է 2014 թ.: 1984թ. նախկին Խորհրդային Միության գիտնականներից Բորիս Լեոնովը, ով զբաղվում էր արտամարմնային բեղմնավորմամբ, այցելեց Երևան: Մեր երկրում արտամարմնային բեղմնավորում իրականացնելն անիրական էր թվում: Ահավասիք, դրանից ուղիղ 10 տարի անց, Առողջապահության ազգային ինստիտուտի ռեկտոր Հայկ Նիկողոսյանի, ֆրանսիահայ Անդրանիկ Հակոբյանի և Գեորգի Օկոևի ջանքերով որոշվեց Հայաստանում ներդնել արտամարմնային բեղմնավորումը»:
Իր հերթին ներկաներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը.
«Առանձնակի ուրախություն եմ զգում, երբ դահլիճում տեսնում եմ երեխաներին, ովքեր ծնվել են այս ազնվաբարո գործունեության արդյունքում: Տասը տարի առաջ առողջապահական համակարգի մեծ աշխատանքի արդյունքում Հայաստանում լույս աշխարհ եկան առաջին «փորձանոթային» երեխաները: Այսօր նրանք 10 տարեկան են: Մեր կանայք այլևս կարիք չունեն մեկնել արտերկիր և այնտեղ սպասելու մայրանալու իրենց իրավունքին»:
Միջազգային գիտա-գործնական գիտաժողովը կայացավ նաև դեղագործական ընկերությունների աջակցությամբ: Դրանց թվում էր Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը, որի մենեջեր Լուսինե Բլուրցյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ ձևաչափով են մասնակցում գիտաժողովին:
– Գեդեոն Ռիխտեր ընկերությունն այս միջոցառման հովանավորներից է: Այսօր Փարիզի Կրեմլին Բիցետրա համալսարանական կլինիկայի մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության ղեկավար, պրոֆեսոր Հ. Ֆերնանդեզը իր «Արգանդի միոմա և անպտղություն» զեկույցում կներկայացնի մեր ընկերության նոր դեղի` «Էսմիայի» դերը արգանդի միոմայի բուժման գործընթացում: Ուլիպրիստալ ացետատն արդեն մի քանի ամիս է, ինչ գրանցված է հայաստանյան դեղաշուկայում` «Էսմիա» անունով: Սա ինովացիոն դեղամիջոց է, որը միանգամայն փոխում է միոմայի բուժման մասին մեր պատկերացումները: Նախկինում միոմայի դեպքում բուժմանը վերաբերող առաջին միտքը վիրահատական միջամտությունն էր, որի պարագայում մեծավ մասամբ ավարտվում էր արգանդի հեռացմամբ, այսօր արդեն իրական է՝ կնոջը հնարավորություն տալ պահպանել այդքան կարևոր օրգանը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն