Միջոցառումներ
Երևանում կայացավ երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված երկօրյա սիմպոզիումը
Հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի (ԲՀ-ԵԴԱԻ) կոնֆերանս դահլիճում իր աշխատանքն ավարտեց երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված երկօրյա սիմպոզիումը: Սիմպոզիումի կազմակերպիչներն էին`«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան, Ժնևի (Շվեյցարիա) համալսարանը և Հոգեվերլուծական ասոցիացիան:
Ժնևից Հայաստան էր ժամանել ոլորտում ճանաչված չորս մասնագետ, ովքեր ներկայացնում են Ժնևի համալսարանը: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ սիմպոզիումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայ մասնագետների շրջանում. մանկաբույժների, հոգեբույժների, հոգեբանների, ինչպես նաև հարակից մասնագետների՝ մանկավարժներ, ուսանողներ և այլն:
Մեր զրուցակիցն էր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հոգեկան առողջության ծառայության ղեկավար Սիրանուշ Հակոբյանը:
– Բժշկուհի Հակոբյան, նմանատիպ միջոցառում Երևանում առաջին անգա՞մ է կազմակերպվում:
– Նման ծավալով՝ այո՛, առաջին անգամ: Հուսանք, որ այն շարունակական կլինի:
– Այսպիսի միջոցառումների անցկացումը, սովորաբար, հրատապ խնդիրների հե՞տ են կապում:
– «Արաբկիր» բշկական համալիրում աշխատող բազմապրոֆիլային մասնագետների՝ հոգեբույժների, հոգեբանների աշխատանքային տարիների փորձը ցույց է տվել, որ, մասնագիտական հաջողությունները թիմային աշխատանքի արդյունք են: Հրավիրելով հիմնականում մանկաբույժների և ընտանեկան բժիշկների, փորձեցինք կիսվել, թե որքան անհրաժեշտ է հոգեբույժ-հոգեբան կապը, խոսել հաճախակի հանդիպող հոգեսոմատիկ հիվանդությունների արդյունավետ բուժման մասին:
– Որո՞նք են այն գլխավոր թեմաները, որի մասին բարձրաձայնվեցին երկօրյա հանդիպումների ժամանակ:
– Սիմպոզիումը կազմված էր երեք փուլից. զրոյից մինչև մեկ տարեկան, երեխաներ և դեռահասներ, այսինքն, ըստ երեխաների տարիքային խմբերին վերաբերող թեմաների:
– Կա՞ն հաճախ հանդիպող հիվանդություններ այդ տարիքային խմբերում:
– Մենք նպատակ չունենք նախապատվություն տալ կամ առանձնացնել այս կամ այն հիվանդությունն ու խոսել միայն դրա շուրջ, մեր նպատակն այլ է: Օրինակ, եթե խաթարված է մայր-երեխա հարաբերությունը, ապա ամեն ինչ կարող է տեղի ունենալ, ամեն ինչ կարող ենք սպասել…
– Մանրամասնեք, խնդրե՛մ:
– Երբ մայրն իր երեխային չի զգում, չի հասկանում: Օրինակ. նորածինը լաց է լինում, իսկ մայրը դժվարանում է հասկանալ պատճառը. կերակրե՞լ է պետք, փորի՞կն է ցավում, թե՞ պարզապես ուզում է գրկեն իրեն:
– Ինչպիսի՞ն է դիմելիությունը, Հայաստանում երեխայի հետ հոգեբույժի մոտ այցելելու մշակույթը…
– Պետք է զարմացնեմ. կա այդ մշակույթը: Եթե նախկինում խուսափում էին, գերադասում էին դիմել միայն հոգեբանի, այժմ՝ ոչ: Օրինակ, մեր կաբինետները գտնվում են պոլիկլինիկայում և շատ հաճախ որևէ մասնագետի մոտ եկած պացիենտը՝ նկատելով հոգեբույժի ցուցանակը, ինչ-որ խնդրով դիմում է նրան: Այսինքն՝ վախը, ամոթի զգացումը, որ նախկինում կար, բավականին նվազել է: Գուցե զարմանալի թվա, բայց մենք ունենք մեծ թվով այցելություններ: Այլ մասնագետների մոտ ուղեգրեր ստանալուց և հաճախելուց զատ, զանգահարում են կլինիկա և հարցնում հոգեբույժի, հոգեթերապևտի, հոգեբանի ծառայությունների առկայության մասին:
– Ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում դեռահասները:
– Տարբեր՝ սկսած վարքի խանգարումից մինչև իսկ ինքնասպանության մտքեր, անգամ՝ փորձեր: Շատ տարածված են դեպրեսիաները:
– Ինչո՞վ եք դա բացատրում, ինչու՞մն է հիմնախնդիրը դեռահասի մոտ:
– Չեմ կարծում, որ դա տնտեսական խնդիր է: Մենք գիտենք, որ դեպրեսիաները նույնիսկ ամենազարգացած երկրներում են հանդիպում: Առաջին հերթին, կարծում եմ, ընտանիքի խնդիրն է. երբ ընտանիքի անդամներն ապագայի հետ որևէ հույս չեն կապում, այն փոխանցվում է երեխային... Բացի այդ, դպրոցներում ուսուցիչ-աշակերտ, դեռահաս-դեռահաս կապն այնքան էլ առողջ չէ:
– Խորացած դեպրեսիան ինչի՞ կարող է հանգեցնել դեռահասի մոտ:
– Այն կարող է բերել ինքնասպանության: Պետք է շատ արագ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, միայն թե երեխային դուրս բերել այդ վիճակից:
– Դեղորայքային միջամտության մասի՞ն է խոսքը:
– Ո՛չ, դեռահասների բուժման պարագայում ավելի սակավ դեպքերում ենք դիմում դեղորայքային միջամտությունների, միայն ծանր դեպքերում, առավել հակված ենք հոգեթերապիային: Դեռահասին օգնում ենք փնտրել ու գտնել մեկին, ում վրա կարող է հոգեբանորեն հենվել:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն