Միջոցառումներ
Կայացավ «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով սեմինարը
Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը նոյեմբերի 5-ին էրեբունի պլազա հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կազմակերպեց սեմինար` «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով:
Սեմինարի մանրամասների մասին զրուցեցինք Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:
– Լուսինե, այս սեմինարն ունեցել է նաև իր նախատիպը: Ի՞նչ է ենթադրում սեմինարների այս շարքը:
– «Գեդեոն Ռիխտերը» շարունակում է զեկույցների շարքը` նվիրված ապացուցողական բժշկության հիմնավորումներին, նոր ուղեցույցներին: Մենք ներկայացրեցինք ուղեցույցներում առկա մի քանի տվյալներ` կապված կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդության հետ: Ուղեցույցները հնարավորություն են տալիս բժշկին՝ հեշտ կողմնորոշելու, թե որ իրավիճակում ինչ բուժում է հարկավոր հիվանդին: Սա անհամեմատ հեշտացնում է բժշկի աշխատանքը: Այս մասին իր զեկույցում անդրադարձավ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբան, բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանը: Ներկայացվեց նաև մարտին կայացած վարպետության կուրսի տվյալները ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղերի խմբի մասին, որպեսզի հասկանալի լինի, թե երբ և ինչ դեղամիջոց նշանակել, ինչ արդյունքի սպասել տարբեր իրավիճակներում:
– Ի՞նչ դեղամիջոցներ են ներկայացվել այս կոնտեքստում:
– Գեդեոն Ռիխտեր ընկերության դեղերից, մասնավորապես` «Աէրտալ» բրենդային դեղամիջոցը: Զեկույցում ներկայացվեց «Աէրտալ»-ի տեղը ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղերի շարքում և նրա արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցող կատարված հետազոտությունների արդյունքներում: Դեղամիջոցը շատ լավ հայտնի է բժիշկներին, և ակտիվորեն կիրառվում է նրանց պրակտիկայում:
– Մասնավորապես կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդության դեպքում ինչ է առաջարկում «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը:
– Կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդությունը պահանջում է համալիր լուծում, որը ենթադրում է միաժամանակ մի քանի դեղերի կիրառում՝ ընդհանրացված արդյունք ստանալու: Գեդեոն Ռիխտերի ներկայացրած դեղամիջոցների շարքը բավականին ընդգրկուն է, սակայն յուրաքանչյուր դեպք պահանջում է անհտական մոտեցում: Խոսեցինք նաև ստատինների մասին, մասնավորապես` ռոզովոստատին պարունակող «Մերտենիլ»-ի: Բետտա պաշարիչներից մենք ներկայացնում ենք «Բիդոպ» դեղը, սրտի մետաբոլիզմը կարգավորող՝ «Պրեդիզին»-ը:
Սեմինարի թեմայի մասին զրուցեցինք օրվա բանախոսի` Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբան, բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանի հետ:
– Բժիշկ Կժդրյան, ներկայացրեք խնդրե՛մ, Ձեր զեկույցի թեման:
– Զեկույցը նվիրված է կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդությանը: Այն քիչ այլ կոնտեքստով է ներկայացվել: Մինչև 2006 թվականն այս հիվանդությունն ուղեցույցներում գնահատվում էր որպես կայուն ստենոկարդիա: 2013 թվականի ուղեցույցում այն որակավորվեց որպես կորոնար զարկերակների կայուն հիվանդություն, ինչն ավելի տրամաբանական է և հիմնավորված: Ըստ էության` կայուն ստենոկարդիան կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդության կլինիկական միայն մեկ արտահայտությունն է: Ցանկալի է, որ նոր անվանումը մտնի նաև մեր բժշկական փաստաթղթերի մեջ:
– Ի՞նչ է ենթադրում կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդությունը:
– Եթե Ձեզ ասեմ թոքաբորբ, դուք կհասկանաք, որ խոսքը բորբոքված թոքերի մասին է, եթե ասեմ` գաստրիտ, հասկանալի է, որ ստամոքսի բորբոքում է, դա էլ կորոնար զարկերակի հիվանդություն է: Եվրոպայում, ԱՄՆ- ում կիռառվում է coronary artery disease անվանումը: Կորոնար զարկերակը հիվանդանում է աթերոսկլերոզով: Դա արտահայտվում է կորոնար զարկերակի լուսանցքում աթերոսկլերոտիկ թիթեղիկի առաջացումով, որը նեղացնում է զարկերակում արյան հոսքը, համապատասխանաբար՝ սրտամկանի արյան մատակարարումը:
– Որպես պատճառ…
– Աթերոսկլերոտիկ հիվանդության հրահրումը… Պատճառները շատ են՝ դիսլիպեդեմիա, զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ, ծխելը և այլ վնասակար սովորություններ…
– Ի՞նչ վիճակագրություն կա` կապված հիվանդության հետ:
– Որպես սրտի իշեմիկ հիվանդություն, այն սրտանոթայն հիվանդությունների շարքում մոտ 45-60%-ն է կազմում: Տարիքային խմբում ավելի խոցելի են 60-ն անց անձինք, իսկ սեռային խմբում` տղամարդիկ:
– Բուժման տեսանկյունից՝ կա՞ն նորություններ:
– Բուժման միջոցը համընդհանուր է և նորություն, որպես այդպիսին, այստեղ չկա: Նորությունները վերաբերում են հիվանդության վարման հիմնահարցերին: Մասնավորապես, հիվանդության վարումը պետք է սկսել հիվանդության նախաթեստային հավանականության գնահատումից, որը որոշում է հետագա անհրաժեշտ հետազտությունների և բուժական միջամտության ծավալը: Հաջորդ կարևոր նորությունը վերաբերում է կորոնար զարկերակների կայուն հիվանդության ինվազիվ միջամտության վերագնահատմանը: Մինչև 2006 թ. ուղեցույցը համարվում էր, որ կորոնար զարկերակների կայուն հիվանդության դեպքում ինվազիվ միջամտությունը հիվանդի ապրելիությունը չի երկարացնում, բարձրացնում է միայն հիվանդի կյանքի որակը: Նոր ապացուցողական տվյալների համաձայն ինվազիվ միջամտությունը բարելավում է հիվանդության ելքը բարձր ռիսկի հիվանդներ մոտ: Համակարգված ներկայացրել եմ մի քանի մոտեցումներ, թե որ դեպքում ինչպես է պետք վարվել, ինչ բուժում նշանակել: Կան դեղորայքներ, որոնք նվազեցնում են մահացության ցուցանիշը, այսինքն` բարելավում են հիվանդության ելքը, և կան դեղորայքներ, որոնք նվազեցնում են հիվանդության ախտանիշները, այլ կերպ ասած` բարձրացնում են կյանքի որակը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն