Միջոցառումներ
Արգանդի միոման կարելի է բուժել առանց արգանդի հեռացման. «Էսմիա» դեղամիջոցի շնորհանդեսը
Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը 2014 թ. նոյեմբերի 7-ին կազմակերպեց պրոգեսթերոնային ընկալիչների ընտրողական մոդուլյատոր ԷՍՄԻԱ նոր դեղի շնորհանդեսը «Արգանդի միոմայի դեղային...## թերապիայի նոր մոտեցումները» խորագրով:
Գինեկոլոգիական ամենատարածված խնդրի` արգանդի միոմայի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Առուստամյանի հետ:
– Ի՞նչ տեղ է զբաղեցնում արգանդի միոման գինեկոլոգիական խնդիրների շարքում:
– Արգանդի միոման առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է: Հանդիպում է հիմնականում ուշ վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Արգանդի միոման հանդիսանում է վիրաբուժական գինեկոլոգիայում առավել հաճախ կատարվող վիրահատական միջամտությունների պատճառը: Այն ունի շատ կարևոր բժշկական, սոցիալական, տնտեսական նշանակություն, քանի որ ազդում է կնոջ կյանքի որակի վրա և ուղեկցվում այնպիսի կլինիկական դրսևորումներով, ինչպիսին են արյունահոսությունները, սակավարյունությունը, անպտղությունը, հղիության և ծննդաբերության ընթացքի բարդությունները, ցավային համախտանիշը և այլն: Այն հայտինի է եղել դեռ հին ժամանակներից , օրինակ, Հիպոկրատն այն անվանել է արգանդի քարեր: Արգանդի միոման միշտ գրավել է բժիշկների, գիտնականների, գենետիկների, բիոքիմիայով զբաղվող անձանց ուշադրությունը` պարզելու հիվանդության առաջացման պատճառներն ու բուժման եղանակները:
– Ներկայում բուժման ի՞նչ տարբերակներ կան ամբողջ աշխարհում:
– Ավանդական մոտեցումը եղել է վիրահատական միջամտությունը, և եթե մինչև 2012թ. քննարկվում էր, թե վիրաբուժական որ մեթոդը ընտրել` լապարոտոմիկ, լապարոսկոպիկ թե հիստերոսկոպիկ, ապա 2014թվականից Եվրոպայի շատ առաջադեմ կլինիկաներում կիրառվում է բուժման նոր` դեղորայքային մեթոդը: Սա նոր դեղամիջոց է` «Էսմիա» անվանումով, որի քիմական անվանումը ուլիպրիստալի ացետատ է: Այն արագ և կայուն կերպով կանգնեցնում է միոմայիով պայմանավորված արյունահոսությունները, զգալիորեն նվազեցնում արգանդի միոմայի չափսերը՝ պահպանելով այդ արդյունքը 6 ամսից ավելի:
– Ի՞նչ հետազոտություններ կան` կապված Էսմիայի կիրառման հետ:
– Իրականացվել են ռանդոմիզացված հետազոտություններ, որոնց նպատակն է եղել՝ պարզել Էսմիայի արդյունավետությունը՝ նվազեցնելու և դադարեցնելու միոմայով պայմանավորված արյունահոսությունները, շտկելու սակավարյունությունը, նվազեցնելու միոմայի հանգույցների չափսերը և անգանդի ծավալը, ցավային համախտանիշի դրսևորումը, բարելավելու կանանց կյանքի որակը: Միաժամանակ գնահատվել է կողմնակի ազդեցությունների հաճախությունն ու Էսմիայի կիրառման անվտանգությունը: Այդ հետազոտությունների արդյունքները վիճակագրորեն հավաստի են և ամենակարևորը՝ հուսադրող: Այժմ ապացուցված է նաև Էսմիայի երկարատև կիրառման անվտանգությունն ու արդյունավետությունը: Հատուկ ուշադրության են արժանի հետազոտությունների արդյունքներն այն կանանց մոտ, ովքեր ստացել են բուժում էսմիայով, ապա կրել են հղիություն: Ապացուցվել է, որ Էսմիայով բուժումից հետո հղիության ընթացքում միոմայի հանգույցների չափսերի մեծացում չի արձանագրվում, այն դեպքում, երբ սովորաբար հղիության ժամանակ արգանդի միոմայի չափսերը մեծանում են՝ բերելով հղիության, ինչպես նաև ծննդաբերության ընթացքի բարդությունների:
Էսմիայի վերաբերյալ կլինիկական հետազոտությունների արդյունքներն ամփոփված են գիտական հոդվածներում և ներկայացվում են գիտաժողովների ամբիոններից: Վերջերս Բուդապեշտում տեղի ունեցավ մեծ գիտաժողով, որտեղ առաջատար մասնագետները ներկայացրեցին և քննարկեցին ուլիպրիստալ ացետատի (Էսմիայի) օգտագործման կարճատև` նախավիրահատական, և երկարատև բուժման արդյունավետությունը:
– Որքանո՞վ է կիրառվում մեր հանրապետությունում:
– Մենք խոսեցինք դեղի մինչվիրահատական օգտագործման մասին: Հուսով եմ, որ հետագայում մեր հանրապետությունում այն կօգտագործվի նաև երկարատև բուժման նպատակով: Էսմիայով մինչվիրահատական բուժում իրականացվում է , եթե անհրաժեշտ է հետաձգել վիրահատությունը ՝բարելավելու հիվանդի ընդհանուր վիճակը, բայց անհրաժեշտ էշտապ և կայուն դադարեցնել արյունահոսությունը, եթե հիվանդայցելուն ինչ-ինչ պատճառով ցանկանում է հետաձգել վիրահատությունը, բայց միոմայի չափսերի մեծացման և կլինիկական դրսևորումների վատթարացման վտանգ կա, եթե կինը ցանկանում է իրականացնել իր մանկածնային ֆունկցիան, կամ ցանկանում է պահպանել իր արգանդը: Այսօր բժիշկներն ունեն հնարավորություն «փրկելու» կնոջ արգանդը: Իհարկե, պետք է հիշել, որ խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ բացակայում են վիրահատական միջամտության բացարձակ ցուցումները:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտեմ Ստեփանյանի հետ:
– Որպես վիրաբույժ, ի՞նչ խնդիրներ է առաջացնում արգանդի միոման Ձեր՝ օնկոգինեկոլոգների պրակտիկայում:
– Միոման այն ուռուցքներից է, որը գործնականորեն չի չարորականում: Բնականաբար, ուռուցքաբանի տեսանկյունից, այն լուրջ խնդիր չի ներկայացնում: Այն, իսկապես, խնդիր է երիտասարդ կանանց համար, որովհետև առաջացնում է արյունահոսություն, ցավեր, վիժումներ, չբերություն: Ավանդաբար, երբ միոմաները արյունահոսություն են առաջացնում, որոշում է կայացվում անհապաղ հեռացնել արգանդը: Այսինքն` երիտասարդ կինը ստիպված է լինում կորցնել արգանդն ու մայրանալու հնարավորությունը: Հիմա մենք հնարավորություն ունենք այս դեղորայքի կիրառությամբ փրկել կանանց՝ արգանդի հեռացումից: «Էսմիան» վերջնականապես չի բուժում միոման, սակայն զգալիորեն փոքրացնում է միոմայի ծավալը, ինչից հետո հնարավոր է դառնում պլանային կարգով հեռացնել հանգույցը և պահպանել արգանդը:
Էսմիա դեղամիջոցն ավելի մանրամասն ներկայացրեց «Գեդեոն Ռիխտեր» ընկերության գինեկոլոգիական ուղղության բժշկական ներկայացուցիչ Իրինա Ազարյանը:
– Իրինա, ի՞նչ պատմություն ունի «Էսմիան»:
– Ուլիպրիստալ ացետատ մոլեկուլը մոտ 10 տարի առաջ սինթեզվել է Միացյալ նահանգներում, դրանից հետո նրա մշակմամբ զբաղվել է շվեյցարական «Պրեգլեմ» ընկերությունը, որը մասնագիտացված է հենց վերարտադրողական բժշկության համար նախատեսված դեղամիջոցների արտադրության գործընթացում: «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը մի քանի տարի առաջ գնեց շվեյցարական «Պրեգլեմ» ընկերությունը և «Էսմիա» դեղամիջոցը դարձավ մեր բրենդային դեղը: Եվրոպայում այն կիրառության մեջ է 2012 թվականից, ռուսաստանյան շուկայում պաշտոնապես հայտնվեց 2013-ին, իսկ մեզ մոտ կիրառվում է գրեթե մեկ տարի: Հետազոտությունները տևեցին շուրջ 10 տարի, որին մասնակցություն ունեին շուրջ 38 գիտահետազոտական կենտրոններ Եվրոպայից: Հետազոտություններին մասնակցել են բազմաթիվ կանայք, ում փորձի վրա ապացուցվել է դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը:
– Ի՞նչ արդյունքներ ունենք Հայաստանում:
– Այդ արդյունքի ապացույցները կանայք են, ովքեր կարողացել են պահպանել արգանդը «Էսմիայի» շնորհիվ: Այսինքն` եղել են դեպքեր, երբ անհնար էր կանանց վիրահատություն կատարել` պահպանելով արգանդը: Էսմիայի բուժման կուրսն անցնելուց հետո հնարավոր է դարձել հեռացնել միայն միոման՝ պահպանելով օրգանը, ինչի շնորհիվ այդ կանայք կարող են կրկին մայրանալ: Ներկայում էսմիան կիրառվում է որպես նախավիրահատական միջոց, սակայն, վաղ թե ուշ, դեղամիջոցը կներկայացվի որպես կոնսերվատիվ թերապիա արգանդի միոմայի դեպքում:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն