Միջոցառումներ
2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում
Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ֆինանսական աջակցությամբ վերանորոգված ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը դեկտեմբերի 12-ին պաշտոնապես իր դռները բացեց բժիշկների և ուսանողների համար: Բացումն արժևորվեց գրադարանի ընթերցասրահի անվանակոչմամբ՝ ՀՕՖ-ի հիմնադիր, աշխարհահռչակ նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անունով:
Ի պատիվ հայազգի հայտնի բժշկի՝ արդեն իր անունը կրող ընթերցասրահում անցկացվեց հուշ-երեկո, որի ընթացքում ներկաները ևս մեկ անգամ հիշեցին մեծ հումանիստին ու գնահատեցին նրա անսահման վաստակն ու դերը հազարավոր մարդկանց կյանքում և Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում:
Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը:
– Վերջապես Հանրապետական գիտաբժշկական գրադարանը վերանոգված է: Այն իրականություն դարձավ ՀՕՖ-ի աջակցությամբ: Շուրջ տասը տարի գրադարանի պատերի ներքո անկարող էինք որևէ միջոցառում իրականացնել:
– Տիկին Շիրինյան, այսօր անվանակոչվեց նաև գրադարանի ընթերցասրահը: Այն, այսուհետ, կրելու է բժիշկ Էդգար Հովսեփյանի անունը. ինչպե՞ս ծնվեց մտահղացումը:
– Պրոֆեսոր Հովսեփյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ ՀՕՖ-ը՝ 1990-ականներից սկսած, շարունակաբար նպաստել է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի զարգացմանը՝ ապահովելով միջազգային հեղինակավոր պարբերականներին, համաշխարհային էլեկտրոնային շտեմարաններին հասանելիությունը, բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի տպագրությունը, գրադարանի վեբ-կայքի ստեղծումը: Էդգար Հովսեփյանի նախաձեռնությամբ 1990-2000 թվականներին Հայաստանում աշխատող ավելի քան 100 բժիշկ է վերապատրաստվել ԱՄՆ առաջատար կլինիկաներում: Այս քայլով ցանկացանք ինչ-որ կերպ անմահացնել նրա անունը:
– Ինչո՞վ է այսօր հարուստ ընթերցասրահը:
– Նորագույն գրքերով, պարբերականներով… Այն գրքերը, որ տեսաք ընթերցասրահում՝ բոլորը նոր էին հրատարակված: Ընթերցասրահում կան համակարգիչներ, և ընթերցողը կարող է օգտվել էլեկտրոնային աղբյուրներից: Այդ առումով մենք շատ հարուստ ենք. ունենք էլեկտրոնային աղբյուրներ, որտեղ ընդգրկվում են 2014թ. հրատարակված բոլոր նոր գրքերը: Այսպիսով, կարող ենք ասել, որ մեր ընթերացսրահը հագեցած է և′ ավանդական, և′ ժամանակակից գրականությամբ:
– Այցելուների առումով…
– Գուցե գրադարան այցելողների թիվը սակավ տպավորություն թողնի, սակայն համացանցում պաշտոնական կայքի այցելուների թիվն ավելի քան գոհացնող է: Գրադարանում պարբերաբար դասընթացներ են իրականացվում: Մեր պատերի ներքո իր զարգացումն է ապրում հեռահար բժշկությունը. այստեղ տարբեր մասնագետների կողմից դասախոսություններ են ընթանում մարզային բժիշկների համար, ինչը ևս մի նոր ժամանակակից միջոց է՝ մարզային մասնագետներին բժշկական նորություններ հնարավորինս արագ հասցնելու:
– Ի՞նչ բարի ավանդույթներ կան գրադարանում:
– Այն ինչ փոխանցվել է մեզ՝ փորձում ենք պահել-պահպանել: Շատ կարևոր է պահպանել կապը բժշկական հանրության հետ, գործընթացի մեջ ներգրավել երիտասարդ մասնագետներին:
– Ձեր կայքից տեղեկացա, որ ամեն տարի մրցանակ եք շնորհում «Տարվա բարեկամ» անվանակարգում: Մանրամասնեք, խնդրե՛մ, ի՞նչ սկզբունքով եք ընտրում Տարվա բարեկամին:
– Ամեն տարի անց ենք կացնում մրցանակաբաշխություն: Այս տարի փոքր-ինչ ուշացումով իրականացվեց: Սովորաբար, այն տեղի է ունենում հոկտեմբերի 7-ին: Ուշացումը պայմանավորված էր վերանորգման աշխատանքների հետ:
Ունենք տարբեր անվանակարգեր: «Տարվա լավագույն բարեկամ» անվանակարգը տրվում է այն անձանց, ովքեր արժանի ավանդ ու ներդրում ունեն գրադարանի զարգացման գործում: Այն կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ ակտիվ գործունեությամբ, նվիրատվությամբ և այլն:
Այս տարի միաձայն ընտրվեց բժիշկ Գևորգ Յաղջյանը: Նա, իրավամբ, ակտիվ գործունեություն է ծավալել և արժանի է մրցանակի: Նրա շնորհիվ տարբեր կապեր են հաստատվել, տարբեր ծրագրեր կյանքի կոչվել ու հետագա զարգացում ունեցել: Օրինակ՝ հեռաուսուցման ծրագիրը, որը մենք իրականացնում ենք, բժիշկ Յաղջյանի գաղափարն է եղել: Գեոտառ հրատարակչության հետ արդյունավետ կապերը կրկին նրա շնորհիվ ստեղծվեցին և՝ ո՛չ միայն. գործունեության ոլորտները շատ են, բոլորն այս պահին թվարկել չեմ կարող: Մի ակնառու օրինակ բերեմ. լինելով արտասահմանում՝ Գևորգն ամենուր անվերջ խոսում ու ներկայացնում է մեր գրադարանը, իսկ, սովորաբար, յուրաքանչյուրն իր խնդրի մասին է մտածում: Նրան հուզում են շատերի հոգսերն ու հոգում է հնարավորինս… Դժվար է այսօր գտնել մարդ, ով իր հարցերը թողած՝ կզբաղվի, կոնկրետ պարագայում, գրադարանի հարցերով:
– Վերջաբանի փոխարեն…
– Այս տարի գրադարանի 75-ամյակն էր, սակայն օրը նշանավորել չկարողացանք՝ օբյեկտիվ պատճառներով. վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Արդեն 75 տարի է, ինչ կա այս հաստատությունը և արդեն շատ կարևոր դերակատարում ունի բժշկական հանրության շրջանում. բժշկական շարունակական կրթության (ինչպես այսօր ընդունված է ասել), բժշկագիտության ասպարեզներում: Ցանկությունս է գրադարանը միշտ տեսնել մասնագետների կողմից կարևորված, որպես քննարկումների և հանդիպումների ավանդական հավաքատեղի, առավել նպաստավոր բարվոք՝ միջոցառումների իրականացման համար:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն