Միջոցառումներ
«Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագիրը՝ Բոստոնի ԲԿ Կաթվածների ծառայության ղեկավար, նյարդաբան Վ. Բաբիկյանի հետ համատեղ կկազմակերպի դասախոսությունների շարք՝ նվիրված նյարդաբան ԴԱՐԲԻՆՅԱՆԻ հիշատակին
Դեկտեմբերի 24-ին «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում Հանրապետական գիտա-բժշկական գրադարանում տեղի ունեցավ 2014 թվականի եզրափակիչ տեսակոնֆերանսը՝ «Ուղեղային օքսիմետրիա» թեմայով:
Գիտա-բժշկական գրադարանի լսարանում հավաքվել էին Երևանի Համալսարանական հիվանդանոցի, «Մալաթիա» բժշկական կենտրենի տասնյակ բժիշկներ:
Տեսազանգի միջոցով եռակողմ կապ հաստատվեց Գիտա-բժշկական գրադարանում հավաքված բժիշկների, «Քլիվլենդ» կլինիկայի բժիշկ-անեսթեզիոլոգ Րաֆի Ավիտսյանի և Բոստոնի բժշկական կենտրոնի կաթվածների ծառայության ղեկավար նյարդաբան Վիգեն Բաբիկյանի միջև:
Րաֆի Ավիտսյանը նախ ներկայացրեց «Քլիվլենդ» կլինիկան, նշելով, որ այն համարվում է լավագույն և առաջատար կլինիկաներից մեկը ԱՄՆ-ում, և հայտնեց, որ կլինիկայի շատ մասնագետներ ցանկություն են հայտնել «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում կիսվել իրենց փորձով Հայաստանի բժիշկների հետ:
Կարևորելով Ուղեղային օքսիմետրիան, Րաֆի Ավիտսյանը ներկայացրեց ժամակակակից օքսիմետրերը, դրանցից ստացված տվյալների մեկնաբանությունները՝ ըստ «Քլիվլենդ» կլինիկայի ալգորիթմների, ինչպես նաև բժշկի հետագա տակտիկան: Դասախոսության ավարտին հնչեցված հարցադրումներին զուգահեռաբար պատասխանեցին և՛ Րաֆի Ավիտսյանը, և՛ Վիգեն Բաբիկյանը:
Ավարտին Համալսարանական հիվանդանոցի նյարդաբան, կլինիկական նյարդաֆիզիոլոգ Բելլա Գրիգորյանը Վիգեն Բաբիկյանին առաջարկեց «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագիրի շրջանակում 2015-ին համատեղ կազմակերպել դասախոսությունների շարք՝ նվիրված նյարդաբան ԴԱՐԲԻՆՅԱՆԻ հիշատակին: Վիգեն Բաբիկյանը ո՛չ միայն ընդունեց դասախոսությունների հրավերքը, այլ նաև առաջարկեց իր խորհրդատվությունը ցանկացած ներկայացված կոնկրետ հիվանդի վարման դեպքում:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն