Միջոցառումներ
«Սնունդը և սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը. առասպելներ և իրականություն» թեմայով տեսակոնֆերանսը:
Մեր սննդանյութերը պիտի լինեն բուժական միջոցներ, իսկ բուժական միջոցները` սննդանյութեր: Հիպոկրատ
Փետրվարի 25-ին՝ «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ 2015թ. երրորդ դասախոսությունը «Սնունդը և սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը. առասպելներ և իրականություն» թեմայով տեսակոնֆերանսը: Այն վարեց բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:
Տեսազանգի միջոցով դասախոսությունը, բացի գիտա-բժշկական գրադարանում հավաքվածներից, ունկնդրեցին և ակտիվ մասնակցեցին նաև Ստեփանակերտի, Կապանի և Աբովյան քաղաքների մասնագետները:
Վարդանուշ Պետրոսյանը նախ նշեց, որ սննդակարգը մեծ դեր ունի սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, բուժման գործում: Իր կողմից ներկայացվող տվյալները երկարատև հետազատությունների արդյունքներ են՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա: Համաձայն ԱՀԿ 2014թ. վիճակագրական տվյալների՝ Հայաստանում մահացության 54%-ի պառճառ են սիրտ- անոթային հիվանդությունները, Հայաստանում օրական 55 մարդ մահանում է այդ պաթոլոգիայից: Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների՝ այդ թվում նաև սիրտ-անոթային հիվանդությունների, ռիսկի գործոններ են համարվում զարկերակային գերճնշումը, ճարպակալումը, ադինամիան, խոլեսթերինի բարձր մակարդակը, աղի չարաշահումը: Սննդաբուժությունը չի բացառում դեղորայքային բուժումը, այն պետք է լինի դեղորայքային բուժման հետ համակցված:
Ապացուցողական բժշկությունը հիմնականում առաջարկում է զարկերակային գերճնումը կարգավորելու երկու սննդակարգ:
Առաջինն անալի սննդակարգի սահմանումն է, որը կնպաստի սիստոլիկ և դիաստոլիկ ճնշման իջեցմանը համապատասխանաբար 15-20 սնդիկի սյունով: Հիվանդին առաջարկվում է սահմանափակել աղի քանակը, ինչպես նաև բացառել թաքնված աղի աղբյուրների (պանիր, թթու, չիպսեր, մշակված մսամթերք, երշիկեղեն ) օգտագործումը:
Երկրորդը՝ կալիումով հարուստ սննդի (կարտոֆիլ, վարսակ, ծիրանի չիր, կաղամբ, նարինջը, անյուղ միս) օգտագործումն է, ինչը նույնպես նպաստում է հիպերտոնիայի կարգավորմանը՝ վեց ամսվա ընթացքում իջեցնելով ճնշումը 10-15 սնդիկի սյունով: Այսինքն, մի կողմից աղի՝ NaCl- ի սահմանափակումը, մյուս կողմից՝ Ca-ի քանակի ավելացումը, բերում են զարկերակային ճնշման կարգավորմանը: Քննարկվեց նաև արկոհոլի, բանջարեղենի, սուրճի, բջջանյութի, կակաոյի, թեյի ազդեցությունները:
Աբովյան քաղաքի ռեանիմատոլոգ Սամվել Պողոյանի այն հարցին, թե ինչ՞ սննդակարգ է առաջարկվում հետինֆարկտային հիվանդներին առաջին երեք օրվա ընթացքում, սննդաբան Պետրոսյանը պատասխանեց, որ սնունդը պետք է լինի պարզ ու միատեսակ, ցանկալի է հիվանդը սնվի օրական 3-5 անգամ՝ յուրաքանչյուր անգամ մենյույին ավելացնելով մեկ բռի չափ, օրինակ, I՝ կաթնաշոռ, թթվասեր, II `մսային, լորձային ապուր, III` բանան, IV` բանջարեղենային ապուր (անպայման` անաղ), կարելի է մի քանի ծիրանի չիր: Ցավոք, շատ հաճախ խնամակալները նախընտրում են հիվանդներին տալ միրգ և բնական հյութեր: Առաջին երեք օրը պետք է բացառել մրգերը, դրա փոխարել հիվանդի ռացիոնում ավելացնել անյուղ միս, կաթնաշոռ, կտավատի ձեթ:
Վարդանուշ Պետրոսյանը խոստացավ ծրագրի կազմակերպիչների միջոցով բոլոր մասնակիցներին տրամադրել իր հեղինակած սննդակարգի ուղեղցույցները:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն