Միջոցառումներ
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է
Ապրիլի 8-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի Մեծ դահլիճնում կայացավ Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության կողմից նախաձեռնած միջոցառումը, որին ներկա էին Երևանից և մարզերից նյարդաբաններ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, ներզատաբաններ: Միջոցառումն ուներ հետաքրքիր ձևաչափ. բժշկական «զրույցներն» ընդմիջվեցին պարային ինքնատիպ համարներով:
Դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը նշում էր դեղամիջոցներից մեկի` Ռեքսետինի, տասնամյակը. այն արդեն տասը տարի է, ինչ արդյունավետորեն կիրառվում է հայկական դեղագործական շուկայում:
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, մենեջեր Լուսինե Բլուրցյան.
– Այսօր մենք նշում ենք Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության լավագույն դեղամիջոցներից մեկի տասնամյակը: Դեղամիջոցի օգտագործման և կիրառման մեծ փորձ ունենք: Բժիշկներից շատերն են իրենց կարծիքը հայտնել դեղի ազդեցության մասին: Ռեքսետինը կիրառվում է և՛ որպես հակադեպրեսանտ, և՛ որպես տագնապամարիչ միջոց: Բացի այդ, այն կիրառվում է նաև տագնապով զուգակցվող որոշ սոմատիկ հիվանդությունների ժամանակ, որոնց բուժումը չի կարող արդյունավետ լինել առանց տագնապամարիչ միջոցների: Ուստի, մեր նպատակն է` Ռեքսետինը համակցված բուժման մաս դարձնել, օգնել պացիենտին` դուրս գալու հիվանդությունից առանց հետևանքների:
– Ի՞նչպիսի ընթացք եք նախատեսել միջոցառմանը: Որքան կռահում եմ, այն մի փոքր անսովոր ձևաչափով է անցկացվում:
– Ճիշտ եք: Այսօր մենք առաջին անգամ փորձելու ենք համատեղել, ինչպես ասում են՝ հաճելին օգտակարի հետ, ցանկացանք միջոցառումը վերածել տոնի: Տասը տարին մեծ ժամանակահատված է:
Մենք հրավիրել ենք նյարդաբանության ասպարեզում առաջատար մասնագետներից`«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Նունե Եղիազարյանին, ով ներկայացրեց պարօքսետինի (Ռեքսետին) կիրառումն ամբողջ աշխարհում և նրան վերաբերող ապացուցողական բժշկության նյութեր ու հետազոտություններ:
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ներկայացուցչությունն՝ օրվա խորհրդին համահունչ, այսպես ասած, համառոտ հաշվետվություն ներկայացրեց Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության անցած ճանապարհի և ներկայի մասին ընդհանրապես, և Ռեքսետինի մասին՝ մասնավորապես (բանախոս՝ Լ. Բլուրցյան.-խմբ.):
Նախատեսել ենք նաև «Ovation» պարային համույթի ելույթը` ներկաների բարձր տրամադրությունն ապահովելու համար: Ի դեպ, պարերից մեկը նվիրված է հենց դեպրեսիային: Համոզված ենք, որ այն դուր կգա հյուրերին (Ժպտում է.- խմբ.):
«Մեդ-պրակտիկը» զրուցեց նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան Նունե Եղիազարյանի հետ:
– Բժշկուհի Եղիազարյան, ի՞նչ հրատապ հարցերի մասին բարձրաձայնեցիք այսօր ամբիոնից:
– Այսօր ներկայացրեցի պարօքսետին դեղանյութի օգտագործման հրահանգները, առավելությունները...
– Սկսենք առավելություններից…
– Այն բազմաթիվ ցուցումներ ունի: Կարելի է ասել, որ այսօրվա մեր ունեցած հակադեպրեսանտներից քչերից է, որոնք ունեն լայն կիրառում: Այն ցուցված է և՛ դեպրեսիաների, և՛ տագնապ առաջ բերող հիվանդությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ կլիմակտերիկ վեգետատիվ վազոմոտոր ռեակցիաները, որոնք տանջալից են կանանց համար և այլն: Կան դեղի պրակտիկ կիրառման առավելությունները հիմնավորող բազմաթիվ աշխատանքներ:
– Այսօր տագնապամարիչ դեղորայքի կիրառումը բավականին տարածված է: Կարելի է ասել՝ տագնապ հարուցող հիվանդությունները նաև երիտասարդացել են:
– Միշտ էլ դա եղել է երիտասարդ մարդկանց հիվանդություն: Դժվարանում եմ հստակ տվյալներ ներկայացնել, կարող եմ միայն փաստել՝ վիճակակագրական տվյալների աճը մարդկանց գիտակցության բարձրացման հետևանք է նաև, ավելի հաճախ են դիմում մասնագետի օգնությանը, արդյունքում ՝ առավել հաճախ ախտորոշվում:
– Իսկ բուժման արդյունավետության մասի՞ն…
– Մենք ներկայում ունենք ընտրության լայն տեսականի, եթե համեմատենք անցած տարիների հետ: Շուկայում բազմապիսի հակադեպրեսանտներ կան, և ամեն տարի հայտնվում են նոր հակադեպրեսանտներ, որոնք խոստանում են նույն արդյունավետությունը՝ պակաս կողմնակի ազդեցություններով ու առավել լավ տանելիությամբ, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ ընդունում են երկարաժամկետ. ամիսներ, տարիներ: Այս դեղամիջոցը իր արժանի տեղն ունի բոլոր առումներով:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն