Միջոցառումներ
ԵՊԲՀ-ում անցակեցվեց բուհի 95-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովը
Ս/թ հոկտեմբերի 8-9-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր բժշկական համալսարանի 95-ամյակին: Գիտաժողովի առանցքային թեմաներն էին՝ շնչառական համակարագի խնդիրները ընտանեկան բժշկության պրակտիկայում, ռեաբիլիտացիայի արդի մեթոդները և առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում հաճախ հանդիպող այլ առողջական խնդիրներ:
Հոկտեմբերի 8-ին գիտաժողովի մասնակիցներին ողջունելով բժշկական համալսարանում՝ ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը նաև արտասահմանցի գործընկերների ինտեգրմամբ, քանի որ դրանց ընթացքում կատարվում է փորձի արդյունավետ փոխանակում: Ներկաներին շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ պրոռեկտորը բոլորին մաղթեց հաճելի և արդյունավետ աշխատանք:
Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» (ԸԲԱՄ) հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանը: Նա ևս ընդգծեց միջազգային այս գիտաժողովի անցկացման կարևրությունը և դրա աշխատանքներին արտասահմանցի գործընկերների ներգրավումը: «Դա նպաստում է Հայաստանի և արտերկրից ժամանած ընտանեկան բժիշկների համախմբմանը, փորձի փոխանակմանը և Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը: Այս գիտաժողովի նպատակը ընտանեկան բժշկության զարգացումն է, որի հիմքն այսօր հիվանդության կանխարգելման սկզբունքն է, այն է՝ խնդրի 80%-ը լուծում պետք է ստանա առաջնային օղակում», - նշեց ԸԲԱՄ համանախագահը: Նա նաև տեղեկացրեց, որ այս անգամ փոխվել է զեկուցումների ձևաչափը. այժմ դրանք հիմնված են խնդրի, պրոբլեմի վրա:
Հոկտեմբերի 9-ին «Ռեսպիրատոր բժշկության տեղը ընդհանուր բժշկության պրակտիկայում» թեմայով զեկուցումով հանդես եկավ նաև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Իր զեկուցման մեջ ռեկտորը իրավիճակային վերլուծության միջոցով ներկայացրեց ռեսպիրատոր բժշկությունը և ընդհանուր բժշկական պրակտիկայի վիճակն ու այդ երկուսի համախմբման իր տեսլականը: «Նախկինում չկար այնպիսի ինտեգրացված հասկացություն, ինչպիսին է ռեսպիրատոր բժշկությունը. ախտորոշում էր մեկը, բուժում էր մյուսը, ապաքինում՝ ֆիզիոթերապևտը: Մեր մասնագիտության մեջ կային բազմաթիվ ուղղություններ, որոնք երբեմն իրար օգնում էին, երբեմն էլ գտնվում էին կոմֆրոտացիոն վիճակում: Առաջնային օղակում պետք է աշխատեն ընդհանուր պրակտիկայի բժիշկներ, մասնագետներ, ովքեր պետք է լինեն պրոբլեմ լուծող: Պրոբլեմներն ընտրելուց մենք ոչ թե մեզ վրա պետք է վերցնենք ամեն ինչ՝ անկախ պացիենտի սեռից, տարիքից և նրա մոտ եղած պրոբլեմից, այլ ցուցաբերենք դիֆերենցված մոտեցում: Դա կփրկի ընդհանուր բժշկական պրակտիկայի մասնագետի մասնագիտական վարկանիշը: Եթե անգամ մեզ վրա վերցնում ենք այդ պատասխանատվությունը, պետք է կարողանանք ճիշտ գծել սահմանը, թե որտեղ է ավարտվում առաջնային բուժօգնությունը և սկսվում նեղ մասնագիտականը: Այսուհետ պետք է աշխատել՝ այդ պրոբլեմների վրա կենտրոնանալով:
Երկրում այդ պրոբլեմների իրական տարածվածությունը ուսումնասիրելով, վաղ ճանաչելով, կանխելով պրոբլեմի խորացումը, պրոբլեմը լուծելով և դա սովորեցնելով՝ սա կլինի լուրջ և կարևոր աշխատանք, և այս ամենը պետք է կլինի գիտության վրա հենված», - ասաց ռեկտորը: Նա նաև կարևորեց կրթական ծրագրերում կլինիկական կանխարգելիչ բժշկության ներդրումը որպես ինտերգրացված գիտահեն, պրակտիկ ուղղվածություն ունեցող մոդուլ:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան նաև փորձառու այլ մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև առաջատար ընտանեկան բժիշկներ ու հրավիրված դասախոսներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Նշենք, որ երկօրյա գիտաժողվի աշխատանքներին մասնակցեց ավելի քան 300 բժիշկ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից: Տեղեկացնենք նաև, որ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված այս հերթական՝ 3-րդ միջազգային գիտաժողովը կազմակերպել էր Երևանի պետական բժշկական համալսարանը՝ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայագրեր:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն