Միջոցառումներ
ԵՊԲՀ. «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրես ԵՊԲՀ-ում
Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էր Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիան, Պլաստիկ և վերականգնողական վիրաբույժների վրացական հասարակությունն ու Երևանի պետական բժշկական համալսարանը:
Բացման խոսքով հանդես եկավ Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը. «Սրտանց ողջունում եմ բոլորիդ այս կարևորագույն միջոցառմանը, որ կազմակերպվում է 5-րդ անգամ: Կոնգրեսը նպատակ ունի քննարկել ոլորտի խնդիրները, իրականացնել փորձի փոխանակում՝ հաշվի առնելով ոլորտի արագ զարգացումը և նոր տեխնոլոգիաների ու մեթոդների ի հայտ գալը»:
Կոնգրեսի մասնակիցներին և հյուրերին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Ուրախ եմ ողջունելու ձեզ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսի շրջանակներում: Թեման արդիական է, քանի որ այս ոլորտը պահանջված է: Լինելով մասնագիտությամբ ինտերնիստ՝ շատ լավ գիտեմ, որ բազմաթիվ ներքին հիվանդություններ ունեն իրենց արտաքին պատկերը և դեմքը՝ բառի լայն իմաստով:
Բացառություն չեն նաև այն հիվանդությունները, որոնք ելնելով ներքին օրգանների ֆունկցիաների խաթարումից՝ ի հայտ են բերում որոշակի էսթետիկ, մաշկաբանական և կառուցվածքային պրոբլեմներ, որոնք բացի հիվանդությունից առաջացած անհարմարությունից՝ պացիենտին պատճառում են նաև այլ անհանգստություններ. ի հայտ են գալիս ֆիզիկական, էսթետիկ և հոգեբանական խնդիրներ: Եվ ես հուսով եմ, որ արտաքնապես արտահայտված այդ նշանների վերացումը մեզ հնարավորություն կտա հետադարձ կապ ապահովելու և ազդելու այն օրգանի վրա, որը հանդիսացել է այդ պրոբլեմի հարուցիչը: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ ներքին հիվանդությունները, էնդոկրինոլոգիան, ինտերնոլոգիան կարող են իրենց ներդրումն ունենալ այնպիսի հետաքրքիր ուղղության բազմադիսցիպլինար զարգացման մեջ, ինչպիսին է պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժությունը: Այստեղ կարևոր է նաև մասնագիտության իրավական կողմը, և հուսով եմ, որ այսօրվա քննարկումների արդյունքները կարտացոլվեն նաև կրթական ծրագրերում: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր նվաճումներ»:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը՝ ընդգծելով արտասահմանից, Լեռնային Ղարաբաղից ժամանած մասնագետների մասնակցության կարևորությունը նմանատիպ միջոցառումներին: «ԱՄՆ-ից, Անգլիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած մեր գործընկերները, հանդես գալով պլաստիկ վիրաբուժության խնդիրների շուրջ, կներկայացնեն իրենց փորձը, հմտությունները: Վստահ եմ, որ եռօրյա քննարկումները գիտական, գործնական և ուսուցողական կարևոր նշանակություն կունենան և կխթանեն Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հետագա զարգացմանը», - նշեց փոխնախարարը:
Տեղեկացնենք, որ կոնգրեսին զեկուցումներով հանդես կգան ոլորտի ակնառու ներկայացուցիչներ՝ Վիեննայի Ավետարանական հիվանդանոցի դիմածնոտային բաժնի գլխավոր բժիշկ և Վիեննայի Wilhelminenspital հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժնի խորհրդական Քուրթ Վինցենցը, Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Ադամյանն և ուրիշներ։
Հիշեցնենք, որ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսի աշխատանքները կտևեն 3 օր և կավարտվեն հոկտեմբերի 30-ին դերմատոկոսմետոլոգիայի արբանյակային սիմպոզիումով։
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն