Միջոցառումներ
ՀՀ դեղագործական շուկան համալրվել է նոր դեղաձևով: «Բեռլին-ԽեմիIՄենարինի» դեղագործական ընկերությունը ներկայացնում է տենդի և ցավի բուժման «Միգ երեխաների համար ֆորտե» դեղը
«Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական ընկերությունը 2016թ.-ի փետրվարի 17-ին կազմակերպել էր միջոցառում, որի նպատակն էր մանկաբույժներին ներկայացնել երեխաների համար նախատեսված «Միգ երեխաների համար ֆորտե» նոր դեղաձևը:
Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ ԵրՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.դ., «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանը, ով իր ելույթում ներկայացրեց երեխաների մոտ անհետաձգելի օգնության կազմակերպումը տենդի և ցավի ժամանակ:
«Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական կերության կողմից ներկայացված «Միգ երեխաների համար ֆորտե» իբուպրոֆեն ազդող նյութով դեղը ունի ջերմիջեցնող, հակաբորբոքիչ և ցավազրկող ազդեցություն և ցուցված է 1 տարեկանից (10-15 կգ) բարձր տարիք ունեցող երեխաների մոտ տենդի, ինչպես նաև թեթև ու միջին ուժգնությամբ ցավի սիմպտոմատիկ բուժման համար:
Միջոցառման մասին առավել մանրամասն զրուցեցինք «Բեռլին-Խեմի/Մենարինի» Հայաստանյան ներկայացուցչության արտադրանքի գծով մենեջեր Աննա Գարուկյանի հետ:
– Ո՞րն է «Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական ընկերության կողմից կազմակերպված միջոցառման նպատակը:
- Մանկաբույժներին ներկայացվեց հայտնի «ՄԻԳ երեխաների համար» իբուպրոֆեն ազդող նյութով դեղի նոր՝ ֆորտե դեղաձևը: «ՄԻԳ երեխաների համար ֆորտե» 4% ազդող նյութ պարունակող ներքին ընդունման օշարակը տարբերվում է արդեն հայտնի դեղաձևից ազդող նյութի ավելի բարձր պարունակությամբ (մինչ այդ շուկայում առկա էր միայն «ՄԻԳ երեխաների համար» 2% ազդող նյութի պարունակությամբ դեղաձևը):
«ՄԻԳ երեխաների համար ֆորտեն» լրացուցիչ հնարավություններ է տալիս դոզավորել դեղը երեխաների տարբեր տարիքային խմբերում, ընդ որում, հնարավորություն է տալիս նաև ավելի մատչելի դարձնել մեկ դեղաչափի արժեքը:
– Ի՞նչ առավելություններ ունի նոր ներմուծված դեղաձևը:
– Իբուպրոֆենը՝ «ՄԻԳ երեխաների համար ֆորտե» դեղի ազդող նյութը, ապահովում է արագ (15 րոպեում) և երկարատև (մինչև 8 ժամ) ազդեցություն: Նոր դեղաձևի հիմնական առավելությունը կրկնապատկված ազդեցությունն է՝ համեմատած «ՄԻԳ երեխաների համար» 2% դեղակախույթի հետ:
«ՄԻԳ երեխաների համար ֆորտե» դեղակախույթն ունի օպտիմալ դոզավորում ապահովող չափիչ ներարկիչ և բավարարում է մանկական դեղաձևերին ներկայացվող չափանիշներին (օժանդակ նյութեր, դոզավորման ճշգրտություն, համ, ընդունման պարզ եղանակ, երեխաների կողմից շշիկի կափարիչը բացել չկարողանալու հնարավորություն):
Բացի այդ, այն ունի գերմանական որակ, մատչելի գին, ելակի հաճելի համ, չի պարունակում շաքար, գունանյութեր և ալկոհոլ:
– Որքանո՞վ էր կարևորված միջոցառումը:
– Մանկաբույժները տեղեկացված են մեր ընկերության կողմից ներկայացված մանկական դեղերի մասին և իրենց պրակտիկայում, անհրաժեշտության դեպքում, նշանակում են փոքրիկներին: Նման կարգի հանդիպումը ևս մեկ առիթ է` հիշեցնելու գերմանական որակ ունեցող «Միգ երեխաների համար» դեղաձևի մասին և ներկայացնելու նոր դեղաձևը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն