Միջոցառումներ
«Ֆարմակոլոգիայից մինչև ապացուցողական բժշկություն» թեմայով գիտաժողով
«Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ, Երևանում կազմակերպվեց «Ֆարմակոլոգիայից մինչև ապացուցողական բժշկություն» թեմայով գիտաժողով՝ նվիրված սրտաբանության ոլորտին, մասնավորապես, բետա-պաշարիչներից՝ կարվեդիլոլ ազդող նյութին:
Մեդ-Պրակտիկը «Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աշոտ Սարգսյանի հետ զրուցեց «Կարվեդիլոլ»-ի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև սրտաբանության ոլորտում ընկերության գլխավոր առաջարկներից:
Մենք այսօր ներկայացնում ենք բետա-պաշարիչների խումբը, որի ներկայացուցիչներից է նաև «Կարվեդիլոլ»-ը: Չնայած բետա-պաշարիչների խումբը բավական ընդգրկուն է, այսօր անդրադառնալու ենք հատկապես կարվեդիլոլ ազդող նյութին, որը ոչ սելեկտիվ բետա-պաշարիչ է և ի, տարբերություն այլ բետա-պաշարիչների, պաշարում է նաև ալֆա ընկալիչները:
– Որո՞նք են նրա գլխավոր առանձնահատկությունները:
– «Կարվեդիլոլ» խումբը երրորդ սերնդի բետա-պաշարիչ է և նրա ոչ սելեկտիվ լինելը տալիս է հավելյալ հատկություններ: Ունենալով նաև ալֆա-պաշարում՝ կիրառման ժամանակ նա ձեռք է բերում լրացուցիչ արդյունավետություն:
«Գրինդեքս»-ը ներկայացված է սրտաբանական բավականին մեծ ցանկով: Հայաստանյան շուկայում առկա է կարվեդիլոլի երեք դոզավորում, ինչը հեշտացնում է բժշկի ընտրությունը՝ թույլ տալով նշանակել այն տարբեր դեպքերում: Կարևոր է նաև այն փաստը, որ «Գրինդեքս»-ն առաջարկում է գին-որակ լավագույն համադրությունը:
Վերջերս «Գրինդեքս»-ը հանդես եկավ նորամուծությամբ՝ հնարավորություն տալով պացիենտին հատուկ տեխնոլոգիայի օգնությամբ խուսափել կեղծ դեղերից, ինչի մասին Մեդ-Պրապտիկին պատմեց ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Սարմեն Վանեսյանը:
– Դեղերի բնօրինակը տարբերելու տեխնոլոգիան արդեն բավականին լայն ճանաչում է գտել Եվրոպայում, և «Գրինդեքս»-ը՝ որպես եվրոպական չափանիշներով առաջնորդվող ընկերություն, ընդգրկվել է ծրագրում: Գործընթացը հետևյալն է. յուրաքանչյուր դեղի համար գեներացվում է QR կոդ, որը գնորդը կարող է կարդալ իր սմարթֆոնով և տեղում ծանոթանալ ամբողջ տեղեկատվությանը՝ համոզվելով, որ գնում է դեղի բնօրինակը: «Գրինդեքս»-ը գործնականում արդեն կիրառում է այս տեխնոլոգիան, որը պրակտիկորեն կանխում է բոլոր հնարավոր կեղծումները:
– Հայաստանում հասցրե՞լ է տարածում գտնել այս տեխնոլոգիան:
– Սա բավականին ծախսատար և աշխատատար գործընթաց է, և Հայաստանում մենք առաջինն ենք սկսել, սակայն մեզ հայտնի է, որ ծրագրում կան նաև մեր երկրում ներկայացուցչություններ ունեցող այլ եվրոպական ընկերություններ: Նոր պատվերները «Գրինդեքս» ընկերությունն աստիճանաբար կստանա QR կոդերով պաշտպանող տեխնոլոգիայի կիրառմամբ՝ արդեն իսկ արտադրված և պահեստավորված դեղորայքի քանակները սպառելուց հետո:
Գիտաժողովի շրջանակում դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ Հմայակ Սիսակյանը, ում հետ Մեդ-Պրակտիկը զրուցեց ոլորտի խնդիրների մասին:
– Դեղագործական շուկան հեղեղված է տարբեր դեղերով: Ներկայում կլինիկական բժշկության առաջնահերթություններից է դեղերի երկարատև կիրառման դեպքում պացիենտի կյանքի որակի բարելավումը և մահացության նվազեցման գնահատումը: Սա նաև ֆարմակոէկոնոմիկ տեսանկյունից է կարևոր: Եթե այս կամ այն ախտաբանությամբ հիվանդը երկարատև օգտագործում է դեղ, որը չի նվազեցնում մահացությունը, չի բարելավում կլինիկական ախտանիշները, իրավիճակը ո՛չ միայն հիվանդի համար է անօգուտ, այլև անարդյունավետ է ֆարմակոէկոնոմիկ տեսանկյունից: Ժամանակակից բժշկությունը զարգանում է դեղերի հիմնավորված կիրառության ուղղությամբ:
– Ձեր ելույթի սկզբում պատմական անդրադարձ կատարեցիք դեղերի մի խմբի, որի կիրառությունը սկզբնական շրջանում միանշանակ չընդունվեց... Դա օրինաչափությո՞ւն է բժշկության մեջ:
– Այո՛, նույնը վերաբերում է տվյալ դեղին՝ կարվեդիլոլին: Մոտ երեսուն-քառասուն տարի առաջ նախնական հետազոտություններում հակասություններ կային, սակայն ապացուցողական բժշկությունը ցույց տվեց դրա արդյունավետությունը:
Սա է հենց ապացուցողական բժշկության ուժը, որը ստեղծում է օբյեկտիվ պատկեր՝ անկախ առանձին սուբյեկտների գնահատականներից:
– Դեղերի այս խումբը կիրառության ի՞նչ սպեկտր ունի պրակտիկ բժշկության մեջ:
-– Բավականին լայն: Սրտաբանության ոլորտում կիրառվող ամենաարդյունավետ դեղերից է, միևնույն ժամանակ՝ մատչելի, ինչը շատ կարևոր է երկարատև կիրառության դեղերի դեպքում:
– Պաշարիչ դեղերի խումբը պրակտիկ կիրառության մեջ ի՞նչ նոր հնարավորություններ տվեց:
– Պաշարիչները մեծ փոփոխություն մտցրեցին սրտային անբավարարության, իշեմիկ հիվանդությունների բուժման գործընթացում: Երկարատև կիրառության դեպքում դրանք, իսկապես, նվազեցրել են մահացությունը:
Այսօրվա միջոցառումը շատ կարևոր էր, որովհետև մեկ անգամ ևս արծարծվեց քրոնիկ սրտային անբավարարության, հիպերտենզիայով հիվանդների բուժման արդյունավետության հարցը տվյալ խմբի դեղերի կիրառության պարագայում:
Բժիշկների համար շատ կարևոր է ուղեցուցային դեղերի կիրառումը պրակտիկայում, որն առավել նպատակային է վերջնարդյունքի՝ արդյունավետ բուժման համար և զերծ է պահում հնարավոր թերացումներից, ավելորդ բուժական միջոցառումներից:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն