Միջոցառումներ
«Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում
Նոյեմբերի 11-ին Երևանում կայացավ «Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել սրտաբանության զարգացման միտումներն ու մարտահրավերները Հայաստանում և ամբողջ աշխարհում, ինչպես նաև գործնական լուծումներ առաջարկել ոլորտում առկա հիմնախնդիրներին:
Համաժողովը միավորեց 120 սրտաբանի Հայաստանից և Եվրոպայից՝ ստեղծելով գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու համապարփակ հարթակ: Համաժողովին քննարկվեցին զարկերակային գերճնշման, սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, դրանց արդյունավետությունն ու բուժման մեթոդների գնահատումը:
‹‹Grand Courses 2016 Armenia›› գիտական համաժողվի աջակից Բեռլին-Խեմի/ Մենարինի կազմակերպության հայաստանյան ներկայացչության տնօրեն Արմեն Ղոսալմյանը մեզ հետ զրույցում խոսեց միջոցառման նպատակի մասին. «Մեր կազմակերպությունը միշտ աջակցել է գիտության զարգացմանը, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներում: Համոզված եմ, որ մասնակցությունը նմանատիպ միջոցառմանը, կփոխի մասնագետի մոտեցումները, նշանակման և բուժման կարգերը, որովհետև այսպիսի հանդիպումների ժամանակ արդյունավետ քննարկումներ վերլուծություններ են տեղի ունենում, հանգում եզրակացությունների, որոնք ներդրվում են պրակտիկ բժշկության մեջ»:
Ա. Ղոսալմյանը կարևորեց, որ համաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին առաջատար սրտաբաններ. « Սա պահանջված գիտաժողով եր, նման ծավալի միջոցառումներ հաճախ չէ, որ իրականացվում է Հայաստանում, երբ մի հարկի տակ համախմբվում են հայ և արտերկրյա մեծաքանակ առաջատար մասնագետներ»:
Սրտաբանների եվրոպական միության նախկին ղեկավար, Կրետեի համալսարանի հիվանդանոցի սրտաբանության բաժնի ղեկավար, դասախոս Փանոս Վարդասը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում, ինչպես այլ երկրներում, սրտաբանությունը բարելավվել է` բարձր գնահատելով հայ սրտաբանների պրակտիկ աշխատանքի արդյունքները: «Պետք է նշեմ, որ հայ սրտաբանները, ինչպես Եվրոպայի մյուս երկրներում, անում են հնարավորը, որպեսզի երկարացնեն մարդու կյանքը: Արդյունքում սրտանոթային հիվանդություններ ունեցող հիվանդների կյանքը երկարել է ութ տարով: Սա լրջագույն նվաճում է»:
Ըստ Փ. Վարդասի՝ այն երկրներում, որտեղ տնտեսական մակարդակն այնքան էլ բարձր չէ, սրտաբանությունը, երբեմն, բախվում է որոշակի խնդիրների, քանի որ ժամանակակից ուղեցույցներն ու ժամանակակից թերապիաները բավականին թանկ են:
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ղեկավար, սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ Հայաստանը գտնվում է զարգացող երկրների շարքում, և այս կարգի միջոցառումների կազմակերպումը ողջունելի է. «Ապացուցողական սրտաբանության ոլորտում հետազոտությունների մեծ աճ կա. ամեն տարի փոփոխվում են ուղեցույցները, քանի որ նոր տվյալներ են ի հայտ գալիս: Հայաստանը բոլոր անդամ երկրներից տարբերվում է. մենք լույս ընծայեցինք հինգ հատորից բաղկացած ապացուցողական սրտաբանության մասին մատենաշար, որն ընդգրկում է վերջին տարիներին ապացուցողական սրտաբանության ոլորտի բոլոր նորությունները: Այն, ի դեպ, անվճար տրվել է առաջին օղակի բժիշկներին»:
Միջոցառման ընթացքում զեկույցներ ներկայացրեցին Սրտաբանների եվրոպական միության նախկին ղեկավար, Կրետեի համալսարանի հիվանդանոցի սրտաբանության բաժնի ղեկավար, դասախոս Փանոս Վարդասը, Վիեննայի բժշկական համալսարանի սրտաբանության բաժանմունքի սրտի ձեռքբերովի արատների բուժման կլինիկայի տնօրեն Ռաֆայել Ռոսենհեկը, Վրոցլավի ռազմական հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքի ղեկավար, դասախոս Պյոտր Պոնիկովսկին, Բրատիսլավայի բժշկական համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի ղեկավար Ռոբերտ Հատալան, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ղեկավար, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը, Հայաստանի գլխավոր սրտաբան, Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական և սրտանոթային վիրաբուժական ծառայության գծով տնօրեն, Հայաստանի գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կլինիկական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համայակ Սիսակյանը, «Էրեբունի» ԲԿ Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկայի գիտական ղեկավար Վիկտոր Տեր-Գրիգորյանը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանը և այլ սրտաբաններ:
Համաժողվի կազմակերպիչն էր Սրտաբանների եվրոպական միությունը (ESC) և Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ACA): Միջոցառումը կայացավ Մենարինի Գռուփ և Բեռլին-Խեմի/Մենարինի դեղագործական ընկերության աջակցությամբ:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն