Միջոցառումներ
Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով
Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի և «Ալկոն Ֆարմասյութիքըլս» ՍՊԸ Հայաստանյան Ներկայացչության հետ համատեղ հունիսի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները» թեմայով համաժողով, որին ներկա էին նաև Ուկրաինայից ժամանած բժիշկներ:
Հրավիրված մասնագետները ներկայացրեցին աշխատանքային պրակտիկայում կիրառվող վերջին նորարարությունները: Զեկույցներ հնչեցին «էքսիմեր-լազերային շտկում», «ֆեմտովայրկյանային լազեր», «Թորիկ և մուլտիֆոկալ ն/ա ոսպնյակների կիրառման մեր փորձը» եւ այլ թեմաներով:
Նախքան զեկույցների ներկայացումը համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը.
«Հարգելի գործընկերներ, ուրախ ենք այսօր տեսնել ձեզ կոնֆերանսին, որը հերթական անգամ կազամկերպել է «Ալկոն Ֆարմասյութիքըլս» ընկերությունը: Այս տարի լրանում է «Ալկոն»-ի հիմնադրման 70 տարին եւ Հայաստանյան Ներկայացուցչության բացման 10 տարին: Շնորհակալ ենք Ալկոնին աջակցության համար»:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում Ա. Մալայանն, անդրադառնալով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ձեռբերումներին, նշեց.
«Բավականին մեծ տեղաշարժեր կան եւ՛ գիտահետազոտական, եւ՛ գործնական կյանքում: Կարևորում եմ երիտասարդ մասնագետների ուսուցումն ու նորագույն մեթոդների կիրառումն ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական ոլորտում»,- ասաց բժիշկն` ընդգծելով, որ հատկապես երիտասարդ կադրերի մեջ կան առանձնահատուկ բժիշկներ, ովքեր մեծ ձգտում ունեն դեպի գիտությունն ու կրթությունը. «Նման միջոցառումները կազմակերպում ենք հատկապես երիտասարդների համար, քանի որ ուսուցողական տեսակետից մեծագույն նշանակություն ունեն»,-ասաց նա:
Մասնակիցներից Ս.Վ. Մալայանի անվան ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-ակնաբույժ Լուսինե Վանյանը խոսեց կատարակտի վիրաբուժական գործընթացի ժամանակ ներակնային տորիկ լինզաների միջոցով տեսողության շտկման մասին.
«Համաժողովին ներկայացվեցին ակնաբուժության մեջ կիրառվող բոլոր ժամանակակից մեթոդները, լազերային շտկման տարատեսակները, եւ վիրահատական բուժման ընթացքում աստիգմատիզմի ու պրեսբիոպիայի (տարիքային հեռատեսություն) շտկման եղանակները: Իմ կողմից ներկայացված թեման վերաբերում էր կատարակտի վիրաբուժական բուժման ընթացքում ներակնային տորիկ լինզաների միջոցով տեսողության շտկմանը: Նախկինում նման ոսպնյակներ չեն արտադրվել: Ներկայումս կիրառվում են ոսպնյակներ, որոնք ունեն կապույտ եւ ուլտրամանուշակագույն լույսից պաշտպանիչ ֆիլտրեր: Դրանք ամբողջ աշխարհում ակնաբուժության մեջ կիրառվող ոսպնյակների շարքում լավագույնն են համարվում, քանի որ աստիգմատիզմը շտկող բաղադրիչ ունեն: Հարկ եմ համարում նշել, որ եթե ակնոցի սխալ ընտրված ապակին հնարավոր է փոխել, ապա ոսպնյակը դրվում է աչքի մեջ, և սխալվելու արդյունքում այն շտկելը պրակտիկորեն դառնում է անհնար, իսկ հիվանդը շարունակում է բողոքել վատ տեսողությունից, ավելորդ ստվերների առկայությունից:
Բարեբախտաբար մեր կենտրոնում ոսպնյակները ճիշտ տեղադրելու համար կան բոլոր տեխնիկական հնարավորությունները: Կենտրոնը համալրված է ե՛ւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով, ե՛ւ գերժամանակակից տեխնիկայով»:
«Թորիկ և մուլտիֆոկալ ն/ա ոսպնյակների կիրառման մեր փորձը» զեկույցի շրջանակում Մխ. Հերացու անվ. ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ Լիլիթ Ոսկանյանն ասաց.
«Նախկինում ոչ բոլոր դեպքերում էինք կատարակտի բուժման գործընթացում դիմում վիրահատական մեթոդի, սակայն այսօր խնդիրը կարող ենք համարել լուծված: Այսօր նաև շտկելի են հեռատեսություն, կարճատեսություն, աստիգմատիզմ կամ տարիքային տեսողության խնդիրներ ունեցող պացիենտների համար բոլոր խնդիրները:
Վիրահատությունից հետո մարդը վերականգնում է տեսողությունը, եւ այսուհետ ակնոց կրելու անհրաժեշտություն չի ունենում: Թորիկ լինզայի միջոցով շտկվում է աստիգմատիզմը, շտկվում է այն թերությունը, որն ունեցել էր պացիենտն ամբողջ կյանքի ընթացքում՝ նախքան վիրահատությունը: Եթե հիվանդը 40-նն անց է, ապա վիրահատությունը պարտադիր է:
Հետվիրահատական շրջանն ընթանում է նույն կերպ, ինչպես ցանկացած վիրահատության ժամանակ, թեև լրացուցիչ որոշ սահմանափակումներ կան (օրինակ. ավելորդ բորբոքումներից խուսափելու համար տաս օրվա ընթացքում սահմանափակվում են շարժումները, աչքի լվացումները):
Լուգանսկի ՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ, բարձրակարգ մանկական ակնաբույժ, բ.գ.թ. Ս. Լուպիրը, խոսելով մանկական հասակում կարճատեության շտկման մասին, նշեց.
«Իմ զեկույցում անդրադարձել եմ հատկապես դպրոցական տարիքի երեխաների մոտ տեսողական խնդիրներին ու դրանց շտկմանը: Շտկումը - դա որևէ դեֆեկտի ուղղումն ու վերականգնում է: Համեմատական անցկացվեց ակնոցների ու լինզաների միջև: Երբեք պետք չէ վախենալ երեխաների համար լինզաներ գնել, քանի որ դա ակնոցից առավել արդյունավետ է: Ակնոցի պարագայում մենք նայում ենք ոչ թե ակնոցով, այլ ակնոցի մեջ, իսկ լինզաների դեպքում ձեռբազատվում ենք նման խնդրից: Գոյություն ունեն լինզաներ, որոնք կարելի է կրել ամիսներով: Այն խոսակցությունները, որ լինզաները վնասակար են, չունեն հիմնավորում»,-ասաց մասնագետը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն