Միջոցառումներ
Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս
Հունիս 28-ին «ԻԲԻՍ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր» կոնֆերանսը, որի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` «Հիպոգլիկեմիան և տրանսպորտի վարումը», «Շաքար իջեցնող դեղերի ոչ գլիկեմիկ էֆֆեկտները», «Դիաբետիկ նեյրոպատիա. ի՞նչ և ինչպե՞ս բուժել», «Ինսուլինոթերապիան 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ», «Մոնոգեն դիաբետ. կլինիկական դեպքի քննարկում»:
Զրուցեցինք ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովայի հետ:
– Բժշկուհի Աղաջանովա, կոնֆերանսի ժամանակ ի՞նչ չքննարկված հարցեր են վեր բարձրացվել:
– Շաքարային դիաբետը բավականին տարածված հիվանդություն է և արագ զարգացող: Հիվանդների թիվը ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է, իսկ ախտորոշման ու բուժման հետ կապված խնդիրները շատ են: Այսօր քննարկվել է, թե որքանով են վտանգավոր շաքարի իջեցումները մեքենա վարողների համար, և ինչ անել նման դեպքերում: Ուշադրության ենք արժանացրել եվրոպական երկրների մասնագետների կողմից տրված խորհուրդներին, քննարկվել են ներկայում կիրառվող դեղերի ազդեցության մեխանիզմները: Ժամանակակից դեղերն ամենատարբեր կերպ կարող են ազդել օրգան համակարգերի վրա, օրինակ` սիրտ-անոթային համակարգի վրա, ուստի պաշտպանիչ մեխանիզմները կարևորվում են: Կոնֆերանսի շրջանակում խոսվել է գենետիկական շաքարային դիաբետի մասին:
– Ինչպիսի՞ վիճակագրական տվյալներ կարող եք ներկայացնել:
– Ամբողջ աշխարհում այսօր կա մոտավորապես կես միլիարդ շաքարային դիաբետ ունեցող հիվանդ, որից կես միլիոնը երեխաներ են: Հայաստանում շաքարային դիաբետով գրանցված է 90 հազար հիվանդ, որից 502-ը տիպ 1 դիաբետով երեխաներ են: Իրականում հիվանդների թիվն ավելի շատ է:
– Ինչո՞ւ է խնդիրը շարունակում գլոբալ մնալ, եթե բուժման մեթոդները գնալով կատարելագործվում են:
– Դիաբետի զարգացման ռիսկի գործոններն են շատ՝ ճարպակալումը, նստակյաց կյանքը, էկոլոգիական տարբեր խնդիրները, սխալ սնունդը, սթրեսները: Այս ամենն ազդում է շաքարային դիաբետի առաջացման վրա: Հիմա նաև ապացուցված է, որ կարող են առաջանալ գենային փոփոխություններ, որի պարագայում դերակատարում ունի գենի ազդեցությունը:
– Ապագա կանխորոշումներն ինչպիսի՞ն են լինելու:
– Կարող ենք միանշանակ ասել, որ հիվանդների թիվն աճելու է, տիպ 2 շաքարային դիաբետն` ավելի արագ, տիպ 1-ն` ավելի քիչ: Աճելու են բոլոր կանխատեսումներից ավելի արագ:
Բժիշկ-էնդոկրինոլոգ Ե. Աղաջանովան նշեց նաև, որ կոնֆերանսի թեմաներից մեկը արյան մեջ շաքարի քանակն իջեցնող դեղորայքին էր վերաբերում. «Բավականին շատ են շաքար իջեցնող դեղերը, նոր արտադրության խմբերը` նույնպես, սակայն դիաբետը վերահսկելն այնքան էլ հեշտ չէ: Դիաբետի զարգացման ուղիներն ամենատարբեր են, ինչն էլ պատճառ է տարբեր դեղերի արտադրության, որոնցով փորձում են ազդել զարգացման տարբեր ուղիների վրա: Բժիշկների փոխադարձ քննարկումը կարևոր է, ինչն օգնում է բժիշկներին բուժման առավել արդյունավետ միջոցների ընտրություն կատարել»,- նշեց Աղաջանովան:
Կոնֆերանսին հատուկ հյուր էր Չեխիայից Հայաստան ժամանած Պրահայի Չարլզի համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի թերապիայի ամբիոնի դասախոս Յան Բռոզը, ով նույնպես զբաղվում է շաքարային դիաբետի խնդիրներով: Կոնֆերանսի ընթացքում հանդես եկավ «գիպոգլիկեմիան մեքենա վարողների մոտ» բանախոսությամբ` ներկայացնելով եվրոպական երկրների փորձը և կատարված հետազոտությունները:
Հարցին, թե ո՞րն է այսօր ինսուլիոնոթերապիայի դերը և ի՞նչ խոհուրդ է տալիս Եվրոպայից ժամանած մասնագետը բժիշկներին, Յան Բռոզը պատասխանեց:
– «Ամեն օր տիպ 2 դիաբետ ունեցող հիվանդների թիվը բարձրանում է, ովքեր անհրաժեշտություն ունեն ինսուլին ստանալու: Ես մասնագետներին առաջարկում եմ, որպեսզի մեր հիվանդների արյան մեջ պարունակվող գլյուկոզի մակարդակը հաճախակի ստուգենք, հավանական է, որ մենք պետք է աշխատենք նոր տիպի նոր դասի դեղերի հետ, թեև ինսուլինի վերաբերյալ մոտեցումների նշանակալի փոփոխություններ չեն եղել»,- նշեց Յան Բռոզը:
Մենք զրուցեցինք նաև «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» բժիշկ-էնդոկրինոլոգ Մարիա Բադալյանի հետ, ով նշեց, որ շաքարային դիաբետը մեկ հիվանդություն չէ.
– «Այսօր դիաբետը հիպերգլիկեմիայի համախտանիշ է, որի առաջացմանը նպաստող մի շարք պատճառներ կան, իսկ կարգավորելու գործընթացը բավականին բարդ է: Ներկայում կան դեղեր, որոնք օգնում են դիաբետիկ նեյրոպատիայի ժամանակ, սակայն առաջին հերթին պետք է շաքարը կարգավորել: Նեյրոպատիաները կարող ենք կանխել` եթե հիվանդը միշտ ուշադրության կենտրոնում լինի»,-նշեց էնդոգրինոլոգը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն