Միջոցառումներ
«Գաստրոէնտերոլոգիայի արդիական հարցեր» թեմայով սեմինար Արտաշատում
Հունիսի 22-ին տեղի ունեցավ «Գաստրոէնտերոլոգիայի արդիական հարցեր» թեմայով սեմինար, որին ներկա էին գաստրոէնտերոլոգներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, նաև` նյարդաբաններ: Զեկույցների շրջանակներում մասնագետները ներկայացրեցին արդի բժշկության մարտահրավերները, նորարարությունները:
Բացման խոսքով հանդես եկավ ԳՀԱ նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էդուարդ Գրիգորյանը, ով կարևորեց նմանօրինակ սեմինարների կազմակերպումը և մասնագետների՝ սեփական փորձով կիսվելու պատրաստակամությունը:
Մեդ Պրակտիկի հետ զրույցում՝ խոսելով «Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի» հետագա անելիքների մասին, Է. Գրիգորյանն ընդգծեց. «Գաստրոէնտերոլորգների համար դասընթացները պարբերական բնույթ կկրեն, որոնց շրջանակներում կխոսվեն տվյալ ոլորտում ներդրվող նորարարությունների մասին և վերջում մասնակիցները կստանան կրեդիտներ»,- ասաց նա՝ անցում կատարելով ոչ պակաս կարևոր այլ հարցի՝ ուղեցույցներին. «Ինչ վերաբերում է ուղեցույցներին, ապա մենք ունենք 7 ուղեցույց, որոնք հաստատված են ՀՀ առողջապահության նախարարի կողմից: Ընդգծեմ, որ 5-6 տարվա ուղեցույցները հին չեն համարվում: Ուղեցույցների ստեղծումն ունի շարունակական բնույթ: Նախատեսում ենք հրատարակել H.Pylori-ասոցացված հիվանդությունների և ֆունկցիոնալ դիսպեպսիայի վերաբերյալ ձեռնարկներ»:
ԵՊԲՀ թերապիայի նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, ԳՀԱ խորհրդի անդամ, Ավանդակամ բժշկության ինստիտուտի պրոֆեսոր Նարինե Փաշինյանը, ով հանդես եկավ «H.Pylori-ասոցացված հիվանդությունների թերապիայի արդիական ասպեկտներ. Մաաստրիխտյան V կոնսենսուսի նյութերով» թեմայով զեկույցով, ասաց.
«Զեկույցի հիմնական նպատակն էր ներկայացնել միջազգային առաջատար փորձագետների աշխատությունները, որոնք մեկտեղվել էին Մաաստրիխտյան V կոնսենսուսին: Միջոցառմանը ներկայացվել էին H.Pylori-ասոցացված հիվանդությունների բուժման և ախտորոշման գործընթացում առաջընթացին վերաբերող հավաքագրված տվյալներ: Շրջադարձային նորարարություններ H.Pylori-ասոցացված հիվանդությունների ուղղությամբ չկան, պարզապես հավաքագրվել են նախկինում գրանցված հետաքրքիր դեպքերն ու հատուկ շեշտադրվել են որոշ նորույթներ»:
Ինչ վերաբերում է տարիների ընթացքում ձևավորված այն տեսակետին, որ հելիկոբակտեր պիլորին կա յուրաքանչյուր օրգանիզմում և այն վտանգավոր չի համարվում այնքան ժամանակ, մինչև չառաջանան համապատասխան պայմաններ, մասնագետը շեշտեց. «Հելիկոբակտեր պիլորին այն միկրոբն է, որի հայտնաբերման դեպքում արդեն բուժումը պարտադիր է: Բուժում ստանալու համար պետք չէ սպասել հատուկ ախտանիշների կամ բարդությունների առաջացմանը: H. Pylori ասոցացված գաստրիտը` անկախ ի հայտ եկած ախտանիշներից, համարվում է ինֆեկցիոն հիվանդություն: Ռազմավարությունը` «հայտնաբերիր և բուժիր» տեղին է չախտորոշված դիսպեպսիաների դեպքում, որի պարագայում ժամանակին հայտնաբերված վարակի դեմ բուժման արդյունավետությունն արդարացնում է կատարած ծախսերը և հետագա բարդություններից կանխարգելված լինելը: Նախքան ֆունկցիոնալ դիսպեպսիա ախտորոշելն անպայման պետք է ժխտել Հելիկոբակտեր պիլորիով վարակվածության փաստը:
Ժամանակակից մոտեցումների համաձայն, ստամոքսի և 12-մատնա աղու վնասումներից զատ, ներկայում կան ապացույցներ, որ գոյություն ունի կապ Հելիկոբակտեր պիլորիով վարակվածության և չբացահայտված երկաթդեֆիցիտային սակավարյունության, աուտոիմուն տրոմբոցիտոպենիայի, վիտամին B12-ի դեֆիցիտի և այլ հիվանդությունների միջև: Այս դեպքերում նույնպես պարտադիր է Հելիկոբակտեր պիլորիի հայտնաբերմանն ուղղված հետազոտություն իրականացնել:
ԵՊԲՀ ռազմադաշտային թերապիայի ամբիոնի բժիշկ, ԳՀԱ անդամ Անի Քոչարյանը ցելիակիայի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին վերաբերող զեկույցի շրջանակում` խոսելով հիվանդության մասին, նշեց, որ ցելիակիա հիվանդությունն այսօր Հայաստանում բավականին տարածվածություն ունի.
«Ժամանակին այս հիվանդությունն ասոցացվում էր որպես մանկական տարիքում հանդիպող հիվանդություն, թեև այն ավելի հաճախ ախտորոշվում է երիտասարդների մոտ: Եթե հարցը դիտարկենք կին-տղամարդ հարաբերակցությամբ, կանայք ռիսկային խմբում են: Ցելիակիա հիվանդությունն ակտուալ է, քանի որ ունի կլինիկական ախտանիշների լայն սպեկտոր, ինչն էլ դժվարացնում է հիվանդության ախտորոշումը:
Ներկայում հիվանդության դեմ պայքարի վարման ռազմավարությունը սննդատեսակների թույլատրելիությունն ու դրանց պատրաստումն է»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ, թեև Հայաստանում աշխտորոշման համար ոչ բոլոր մեթոդներն են կիրառվում, այսօր կան լաբորատորիաներ, որտեղ ցելիակիայի համար կարևոր շճաբանական մարկերներ են ներդրել:
Ինչպես նշեց մասնագետը, ցելիակիան 85% դեպքերում ընթանում է ոչ դասական կլինիկական նշաններով, ինչն էլ առավել դժվարացնում է ախտորոշումը: Երեխաների մոտ առավել հայտնի ախտանիշ է լուծը, որը հիմնականում առաջանում է հացաբուլկեղեն օգտագործելուց հետո. «Երիտասարդներն ավելի հեշտությամբ կարող են գտնել խնդրի պատճառահետևանքային կապը, քան երեխաները, ովքեր այդ տարիքում արտահայտվելու խնդիր ունեն:
Ցելիակիայով հիվանդները հիմնականում գանգատվում են աղիների գործունեության խանգարումից` առավել արտահայտված դիարեայի տեսքով: Բուժման գործընթացում առաջնային է մնում ագլյուտենային սննդակարգը: Դեղորայքային բուժումն ախտանշային է»:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն