Միջոցառումներ
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ:
Մեր հարցերին պատասխանում է Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյանը:
– Ո՞ր հիվանդություններն են ասոցացվում հիպերտոնիայի հետ:
– Համարվում է, որ զարկերակային գերճնշման 2 «քույրերն» են շաքարային դիաբետը և մետաբոլիկ համախտանիշը:
– Ինչպե՞ս պարզել` կա՞ հիպերտոնիա և ե՞րբ դիմել բժշկի:
– Մարդիկ կարող են ունենալ գանգատներ՝ գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, աղմուկ ականջներում, քթային արյունահոսություն: Բայց կան դեպքեր, երբ որևէ գանգատ չեն նշվում, կամ վերը նշված գանգատները զարկերակային գերճնշման ազդանշան չեն:
Դա կարելի է պարզել՝ չափելով զարկերակային ճնշումը (ԶՃ) հանգիստ վիճակում օրը 2 անգամ, 7 օր անընդմեջ:
Եթե կա կայուն մշտական ԶՃ բարձրացում, այսինքն 130/80-ից բարձր, կարելի է ենթադրել, որ առկա է զարկերակային գերճնշում: Այդ դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժիշկի:
– Ի՞նչ տարիքային առանձնահատկություններ կան:
– Զարկերակային գերճնշման զարգացումն անմիջական կապ ունի տարիքի հետ, քանի որ անոթների փոխված առաձգականությունը և առաջացող աթերոսկլերոզը փոխում են ԶՃ ցուցանիշները:
– Ինչո՞ւ է արյան գերժնշումը վտանգավոր:
– Եթե ժամանակին չկարգավորվի ԶՃ-ը, ապա այն կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ՝ հիպերտոնիկ կրիզ, ուղեղի արյան շրջանառության խանգարում, երիկամային անբավարարություն, տեսողության խանգարում: Ծանրագույն բարդություններն են ուղեղի կամ սրտամկանի կաթվածը:
– Միանգամյա ճնշման բարձրացումը հիպերտոնիա՞ է:
– Ոչ:
– Կարո՞ղ է ճնշման բարձրացումը մնալ աննկատ:
– Այո:
– Ժառանգականությունը ռիսկի հիմնակա՞ն գործոն է:
– Այո
- Հիպերտոնիան տարեցների՞ հիվանդություն է:
– Պարտադիր չէ:
– Հիպերտոնիան և սեզոնայնությունը:
– Կայուն զարկերակային գերճնշումը կապված չէ սեզոնայնության հետ, պարզապես հնարավոր են ճնշման տատանումներ: Ընդհանրապես, ցանկացած քրոնիկ հիվանդություն գարնանը և աշնանը կարող են սրանալ:
– Հնարավո՞ր է կանխարգելել զարկերակային գերճնշման զարգացումը:
– Ավելի ճիշտ կլինի ասել, որ հնարավոր է հսկել ճնշման բարձրացումը և կանխանրգելել բարդությունները:
Զարկերակային գերճնշման առաջացումը կանխարգելելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ և հետևել առողջ սննդակարգի, չչարաշահել ալկոհոլը, նիկոտինը, ճարպային սնունդը, քայլել ամեն օր նվազագույնը 30-40 րոպե:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն