Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա
Ներածություն: Ներկայացնելով իրական վտանգ մարդկության համար` ՄԻԱՎ վարակն առաջացնում է մի շարք տնտեսական, կազմակերպչական, հոգեբանական, սոցիալական խնդիրներ հիվանդների, հասարակության համար: ՄԻԱՎ վարակի սոցիալ-տնտեսական դեմոգրաֆիկ հետևանքները շեշտադրելու հետ մեկտեղ աճում է ուշադրությունն առողջապահության ոլորտի ծախսերի նկատմամբ. և դրանով նվազում է բժշկական ծառայությունների որակը, առավել քիչ ուշադրություն է դարձվում ՄԻԱՎ-ով ապրողների վարակի ազդեցությունը կրողների հոգեկան առողջությանը: Այնուամենայնիվ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս որոշ քայլեր է ձեռնարկել` օրակարգում ընդգրկելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հոգեկան առողջությանը վերաբերող հարցերը [1]: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տվյալներով` 2007 թ. դրությամբ, աշխարհում արդեն ապրում է 33 մլն (30,3-36,1 մլն) ՄԻԱՎ վարակով հիվանդ․նրանց գերակշիռ մասը՝ 22 մլն (20,5-23,6 մլն), բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արելյան Եվրոպայի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին խորհրդային հանրապետությունները, ՄԻԱՎ վարակով հիվանդների թիվը հասել է 1,5 մլն (1,1 մլն -1,9 մլն) [2]:
ՀՀ-ում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ.: 1988 թ. հունվարի 1-ից մինչև 2008 թ. սեպտեմբերի 30-ը ՀՀ-ում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 633 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում:
ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49,1%) և թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով վարակումը (44,4%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, և արյան հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր [3]:
Դեռևս գոյություն չունի ՄԻԱՎ վարակի արմատական բուժում, սակայն բժշկագիտւթյան մեջ այսօր մեծ նվաճում է հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժումը, որը զգալի կերպով նվազեցրեց ՁԻԱՀ-ից մահացությունը` դարձնելով ՄԻԱՎ վարակը քրոնիկ հիվանդություն [2]:
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակի բարելավմանը նպաստում է ոչ միայն ՀՌՎ բուժումը, այլ նաև հոգեկան խանգարումների բուժումն ու կանխարգելումը, քանի որ ՄԻԱՎ վարակ ախտորոշումը հիմնականում հանգեցնում է անբուժելի հիվանդություն ունեցողներին բնորոշ հոգեհուզական տրավմատիկ իրավիճակների: Հայտնի է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում հոգեկան հիվանդություններն ավելի տարածված են, քան ընդհանուր բնակչության շրջանում: Այսպես, զարգացած և զարգացող երկրներում իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել դեպրեսիայի առավել բարձր ցուցանիշներ ՄԻԱՎ-ով ապրողների մոտ: Դիսթրեսի աստիճանը հաճախ կախված է լինում հիվանդության ախտանիշների արտահայտվածությունից [4]:
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ հոգեկան խանգարումների պատճառ է նաև հիվանդությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքը: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հnգեբանական և հnգեկան առողջության խնդիրների ուսումնասիրությունը կարող է նպաստել նրանց խնամք և աջակցություն տրամադրելու գործում առավել արդյունավետ միջամտությունների իրականացմանը:
Այս առումով ուշադրության արժանի են 2007 թ. «Հոգեբուժության Գլոբալ Նախաձեռնության աջակցությամբ« ՄԻԱՎ/ՁԻԱՀ հոգեկան առողջություն» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում պարզվել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հոգեկան առողջության խնդիրները փոխկապակցված են: Կատարված հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հոգեկան առողջության համակարգերն ու տրամադրվող ծառայությունները` ի հայտ բերելով մի շարք ուժեղ և թույլ կողմեր, որոնք հետագա միջամտության կարիք ունեն: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց սոցիալ-հոգեբանական աջակցության համակարգը ՀՀ-ում զարգացած է և գործում է: Այդ աջակցությունը տրամադրվում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժնի խորհրդատուների, ծառայություններ տրամադրող շարժական խմբի մասնագետների, ՀԿ-ների սոցիալական աշխատողների հոգեբանների կողմից: Սակայն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ առավել բարդ հոգեկան խանգարումները մնում են ուշադրությունից դուրս` կապված հոգեբուժական ծառայությունների` որպես «փակ հաստատությունների» նկատմամբ ձևավորված կարծրատիպի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում այդ ծառայություններին դիմելու կարևորության գիտակցման մակարդակի ցածր լինելու հետ: Նշված հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրվել են նաև ՄԻԱՎ վարակով հիվանդների հոգեկան առողջության խնդիրները: Պարզվել է, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների շրջանում առավել տարածված հոգեկան խանգարումը դեպրեսիան է: Հետազոտության մասնակիցների միայն մի փոքր մասն է հավատում, թե ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հnգեբանական և հnգեկան աջակցություն տրամադրող հատուկ կենտրոնները կարող են արդյունավետ լինել, ինչով էլ պայմանավորված է ցածր դիմելիությունը հատկապես հոգեբուժական ծառայություններ:
Հատկանշական է, որ որոշ մասնակիցներ նշել են իրենց ֆիզիկական և հոգեկան ինքնազգացողության բարելավման մասին, երբ վերադարձել են Հայաստան և սկսել են ստանալ ՀՌՎ բուժում [5]: Սա էլ հիմք հանդիսացավ առավել խորը ուսումնասիրություն կատարելու և պարզելու, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ՀՌՎ բուժումը հոգեկան առողջության վրա:
ՄԻԱՎ վարակով հիվանդների մոտ տարբեր հոգեկան խանգարումների` նևրոտիկ խանգարումներից մինչև գիտակցության և հիշողության արտահայտված խանգարումների վերաբերյալ ուսումնասիրությունները սակավաթիվ են [6]: Այդուհանդերձ, որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս հիվանդների շրջանում տրամադրության խանգարումներ դիտվում են չորս անգամ ավելի հաճախ, քան ընդհանուր բնակչության շրջանում [7]: Նշենք, որ հիվանդների շրջանում զգալի են նաև իմացական գործընթացների խանգարումները [8]:
Գոյություն ունեն ՁԻԱՀ-թուլամտության համախտանիշի զարգացման տարբեր մեխանիզմներ, որոնք ախտահարում են կենտրոնական նյարդային համակարգը: Այդ ախտահարումը պայմանավորված է ՄԻԱՎ-ի անմիջական ազդեցությամբ, նաև կենտրոնական նյարդային համակարգի օպորտունիստական վարակներով (տոքսոպլազմոզ, նեյրոսիֆիլիս այլն): ՄԻԱՎ վարակով հիվանդների 3-15%-ի մոտ ՁԻԱՀ-թուլամտության համախտանիշը դրսևորվում է իբր ՄԻԱՎ վարակի առաջին արտահայտություն [9]: ՁԻԱՀ-ով հիվանդների 60%-ի մոտ նկատվում է թուլամտության որոշակի աստիճան: Հոգեկան նյարդաբանական խանգարումների ախտանշաններ հայտնաբերվել են ՄԻԱՎ վարակով հիվանդների 10%-ի մոտ: Հիվանդության զարգացմանը զուգընթաց այս ցուցանիշն աճում է` հասնելով 60%-ի [10]:
ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ինքնին առաջացնում է հոգեհուզական ռեակցիաներ, որոնք արտահայտվում են տագնապային-դեպրեսիվ ախտանիշով, վախի, կորստի, մեղքի զգացումներով և այլն [11]:
Անցնելով կենտրոնական նյարդային համակարգ` ՄԻԱՎ-ն ախտահարում է ուղեղի ենթակեղային համակարգը: Հիվանդության զարգացման հետ արտազատվում են բորբոքային պրոցեսներից առաջացող նեյրոտոքսիններ, որոնք բերում են ուղեղի բջիջների (նեյրոնների) ախտահարման և ֆունկցիոնալ խանգարումների [8]:
Ընդհանուր առմամբ, աշխարհում համեմատաբար քիչ հետազոտություններ են կատարվել հոգեկան առողջության վրա ՀՌՎ բուժման ազդեցության վերաբերյալ: Կան որոշ ուսումնասիրություններ ՀՌՎ բուժման սխեմաներում կիրառվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Օրինակ. պարզվել է, որ էֆավիրենցն ազդում է ՄԻԱՎ վարակով հիվանդների հոգեկան առողջության վրա: Մասնավորապես, հետազոտված հիվանդների 50%-ի մոտ այն առաջացրել է ընդհանուր կոգնիտիվ խանգարումներ (ուշադրության խանգարում և այլն), դյուրագրգռություն, անքնություն, որոշ դեպքերում էլ` դեպրեսիա և վարքի խանգարումներ [12]:
Թեև սկսած 2005 թ. ՀՀ-ում ՄԻԱՎ վարակով հիվանդներին տրամադրվում է ՀՌՎ բուժում, սակայն առկա տեղեկությունների համաձայն որևէ նմանատիպ հետազոտություն մինչ օրս հանրապետությունում չի իրականացվել:
Այսպիսով, այս հետազոտության կարևորությունը նրանում է, որ այն հնարավորություն է տալիս բացահայտել հոգեկան խանգարումների աստիճանը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում (ՀՌՎ բուժում ստացող և չստացող)` համեմատելով այն ընդհանուր բնակչության հետ:
Հետազոտության մեջ օգտագործված մեթոդների սանդղակների ընտրությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում իրականացված հետազոտություններում օգտագործված, երկրի բնակչությանը հարմարեցված ստանդարտացված հոգեմետրիկ սանդղակներով [13, 14]:
Հետազոտության նպատակը
Բացահայտել ՀՌՎ բուժում ստացող և չստացող ՄԻԱՎ վարակով հիվանդների շրջանում առկա հոգեկան խանգարումները և ստացված տվյալները համեմատել ընդհանուր բնակչության հետ:
Հետազոտության խնդիրները
- Ուսումնասիրել հետազոտվող խմբերում դեպրեսիայի և տագնապի արտահայտվածությունը
- Ուսումնասիրել փսիխոտիկ աստիճանի հասնող հոգեախտաբանական երևույթների արտահայտվածությունը
- Ուսումնասիրել ՄԻԱՎ վարակի ՀՌՎ բուժման ազդեցությունը հետազոտվող խմբերի հոգեկան վիճակի վրա
- Ուսումնասիրել կյանքի որակը հետազոտվող խմբերում:
Հետազոտության մեթոդները նյութերը
Հետազոտությունը կատարվել է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հոգեբուժական բժշկական կենտրոնի «Նորք» կլինիկայի բազայի վրա: Մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 171 մարդ, որոնք բաժանվել են 3 խմբի. 50-ը` ՄԻԱՎ վարակ ունեցող անձինք, ովքեր չեն ստանում ՀՌՎ բուժում (I խումբ), 71-ը` ՄԻԱՎ վարակ ունեցող անձինք, ովքեր ստանում են ՀՌՎ բուժում (II խումբ), 50ը` ՄԻԱՎ-ով չվարակված անձինք (բնակչության ներկայացուցիչներ), ովքեր աշխատում են ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում հոգեբուժական բժշկական կենտրոնի «Նորք» կլինիկայում (ստուգիչ խումբ): Համեմատություն անցկացնելով ՀՀ-ում անցկացված նմանատիպ հետազոտությունների հետ` այս ուսումնասիրության մեջ ներգրավված խումբը կարելի է համարել ներկայացուցչական [13,14]: Հետազոտության մասնակիցները կազմում են ՁԻԱՀ-ի ԿՀԿում դիսպանսերային հսկողության տակ գտնվող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 38%-ը:
Հետազոտության մեջ ընդգրկված անձանց միջին տարիքը կազմել է 36,8, ստուգիչ խմբում` 37,8, I խմբում` 34,5, իսկ II խմբում` 38,2:
Խմբերում ներկայացվածությունն ըստ սեռի հետևյալն է. ստուգիչ խումբ -տղամարդիկ` 33,3%, կանայք` 66,7%, I խումբ -տղամարդիկ` 46,8%, կանայք` 53,2%, II խումբ - տղամարդիկ` 63,8%, կանայք` 36,2%:
Հետազոտության ընտրությունը կատարվել է համընդհանուր մեթոդով: Հետազոտության մեջ ներգրավվել են հետազոտության ընթացքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի բժշկական օգնության սպասարկման բաժնի բոլոր այցելուները: Որպես ստուգիչ խումբ, նույն կարգով ներգրավվել են նույն կենտրոնի ՀՀ ԱՆ հոգեբուժական բժշկական կենտրոնի «Նորք» կլինիկայի աշխատակիցները:
Դիտարկմանը մասնակցած բոլոր այցելուներին բացատրվել է հետազոտության նպատակը, և նրանցից ստացվել է համաձայնություն: Հետազոտության մեջ ընդգրկվելու բացառման միակ պատճառը եղել է այցելուի կողմից հետազոտությանը մասնակցելու ցանկության բացակայությունը: Հետազոտությանը մասնակցելուց հրաժարվել է 6 մարդ, ինչը կազմել է հետազոտությանը մասնակցած անձանց ընդհանուր թվի 3,5%-ը:
Վիճակագրական մշակումը կատարվել է Ստյուդենտի t կրիտերիայի կիրառման SPO SPSS Windows վիճակագրական ծրագրով, կիրառվել է նաև Պիրսոնի կորելյացիայի գործակիցը:
Հոգեկան վիճակի գնահատումը կատարվել է ՀՀ-ում կիրառման համար հարմարեցված ստանդարտացված հետևյալ հոգեմետրիկ սանդղակների օգնությամբ:
Դեպրեսիվ ախտանիշների վերհանման համար կիրառվել է Բեկի դեպրեսիայի սանդղակը (BDI): Տագնապի դեպրեսիայի հոսպիտալ սանդղակի օգնությամբ ¥HADS¤ վեր է հանվել տագնապի ¥HADSa¤ և դեպրեսիայի¥HADSd¤ արտահայտվածության աստիճանը:
Փսիխոտիկ վիճակների համար բնորոշ պոզիտիվ և նեգատիվ համախտանիշները գնահատվել են պոզիտիվ և նեգատիվ համախտանիշների սանդղակի օգնությամբ ¥PANSS¤:
Կիրառվել է նաև Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից մշակված «Կյանքի որակ -100» (LQ-100) սանդղակը, որով ուսումնասիրվել են հետազոտվող խմբերում առկա կյանքի որակի տարբերությունները:
Հետազոտության արդյունքները և դրանց քննարկումը
Հետազոտության արդյունքները մշակվել են երկու փուլով:
I. Առաջին փուլում ներկայացվել են հետազոտության տվյալներն ըստ դիտարկման խմբերի:
II. Հետազոտության երկրորդ փուլում համեմատվել են 3 խմբերի միջին թվերը` ըստ PANSS, BDI, HADS LQ100 սանդղակներով ստացված տվյալների:
• Գնահատումը պոզիտիվ և նեգատիվ համախտանիշների սանդղակի միջոցով ¥PANSS¤
Գծապատկեր 1
Հայտնաբերվել է PANSS-P սանդղակի պոզիտիվ համախտանիշներով վիճակագրորեն հավաստի տարբերություն:
Այսպես, I ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը (mdif) կազմում է 0,4, իսկ հավաստիության աստիճանը` (p) < 0,0001:
II ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 0,5, իսկ հավաստիության աստիճանը < 0,0001:
Ինչ վերաբերում է I և II խմբերի միջև ստացված արդյունքների համեմատությանը, ապա դրանք վիճակագրորեն հավաստի չեն, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05:
Հայտնաբերվել է նաև PANSS-N սանդղակի նեգատիվ համախտանիշներով վիճակագրորեն հավաստի տարբերություն (գծապատկեր 1):
Այսպես, I ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 0,5, իսկ հավաստիության աստիճանը < 0,0001:
II ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 0,5, իսկ հավաստիության աստիճանը < 0,0001:
Ինչ վերաբերում է I և II խմբերի միջև ստացված արդյունքների համեմատությանը, ապա դրանք վիճակագրորեն հավաստի չեն, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05:
PANSS-G սանդղակի ընդհանուր հոգեախտաբանական համախտանիշներով վիճակագրորեն հավաստի տարբերություն նույնպես հայտնաբերվել է (աղյուսակ 1):
Այսպես, I ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 1,3, իսկ հավաստիության աստիճանը < 0,0164:
II ստուգիչ խմբերի միջ ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 1,0, իսկ հավաստիության աստիճանը < 0,0001:
I և II խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 1,2, իսկ հավաստիության աստիճանը < 0,0001:
- Դեպրեսիվ համախտանիշների վերհանման համար կիրառվել է (BDI) Բեկի դեպրեսիայի սանդղակը:
Գծապատկեր 2
Բեկի դեպրեսիայի սանդղակով խմբերի միջև ստացվել են հետևյալ վիճակագրորեն հավաստի տարբերությունները:
Այսպես, I ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 1,8, իսկ հավաստիության աստիճանը < 0,0005:
II ստուգիչ խմբերի միջ ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ համեմատության սխալը կազմում է 1,5, իսկ հավաստիության աստիճանը < 0,0005:
Ինչ վերաբերում է I II խմբերի միջև ստացված արդյունքների համեմատությանը, ապա դրանք վիճակագրորեն հավաստի չեն, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05:
- Տագնապի դեպրեսիայի հոսպիտալ սանդղակի օգնությամբ վեր է հանվել (HADS) տագնապի դեպրեսիայի արտահայտվածության աստիճանը:
Գծապատկեր 3
Տագնապի դեպրեսիայի հոսպիտալ սանդղակով տագնապի դեպրեսիայի միջին բալերի վիճակագրորեն ճշգրիտ համեմատականը հետևյալն է.
I ստուգիչ խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ դեպրեսիայի արտահայտվածության բաժնով համեմատության սխալը կազմում է 1,1, իսկ հավաստիության աստիճանը < 0,007:
Նույն խմբերում տագնապի արտահայտվածության բաժնով համեմատությունը վիճակագրորեն հավաստի չէ, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05:
II ստուգիչ խմբերի միջև թե՛դեպրեսիայի և թե՛տագնապի արտահայտվածության բաժիններով, համեմատությունը վիճակագրորեն հավաստի չէ, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05:
I և II խմբերի միջև ստացված արդյունքները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են, քանի որ դեպրեսիայի արտահայտվածության բաժնով համեմատության սխալը կազմում է 1,0, հավաստիության աստիճանը < 0,0001, իսկ տագնապի արտահայտվածության բաժնով համեմատության սխալը` 1,1, հավաստիության աստիճանը < 0,0005:
- ԱՀԿի «Կյանքի որակ 100» (LQ100) սանդղակի միջոցով ուսումնասիրվել են հետազոտվող խմբերում առկա կյանքի որակի տարբերությունները:
«Կյանքի որակ -100» սանդղակով բոլոր 3 խմբերի միջև վիճակագրորեն հավաստի տարբերություն չի արձանագրվել, քանի որ հավաստիության աստիճանը > 0,05:
Հետազոտության արդյունքում ստացված տվյալները վկայում են, որ I և II խմբերում, ի տարբերություն ստուգիչ խմբի, առկա են վիճակագրորեն հավաստի առավել և ըստ PANSS սանդղակի պոզիտիվ, նեգատիվ ընդհանուր հոգեախտաբանական բաժինների: Սակայն I և II խմբերի միջև վերոհիշյալ սանդղակներով վիճակագրորեն հավաստի տարբերություն չի գրանցվել (գծապատկեր 1):
Գծապատկեր 4
Նմանատիպ պատկեր է ստացվել նաև Բեկի դեպրեսիայի I սանդղակի մշակման արդյունքում. I և II խմբերում, ի տարբերություն ստուգիչ խմբի, առկա են վիճակագրորեն հավաստի առավել ընդգծված դեպրեսիվ համախտանիշներ. I և II խմբերի միջև վերոհիշյալ սանդղակով վիճակագրորեն հավաստի տարբերություն չի գրանցվել (գծապատկեր 2):
HADSa սանդղակի մշակումը ցույց է տվել, որ տագնապային համախտանիշները վիճակագրորեն հավաստի տարբերվում են` I և II խմբերը միմյանց հետ համեմատելիս: I խմբում տագնապը հավաստիորեն առավել արտահայտված է, քան մյուս երկու խմբում: II ստուգիչ, ինչպես նա I ստուգիչ խմբերի համեմատականները վիճակագրորեն հավաստի տարբերություններ չեն արձանագրում:
HADSd սանդղակի ցուցանիշները վիճակագրորեն հավաստի կերպով տարբերվում են I ու II և I ու ստուգիչ խմբերում: I խմբում դեպրեսիվ համախտանիշները` վիճակագրորեն հավաստի, առավել արտահայտված են (գծապատկեր 3):
«Կյանքի որակ-100» սանդղակի արդյունքների համեմատականը խմբերում վիճակագրորեն հավաստի տարբերություն չի հայտնաբերել (գծապատկեր 4):
Ստորև ներկայացված են հոգեկան խանգարումների կլինիկական արտահայտվածության վերաբերյալ հետազոտության տվյալները` տոկոսային արտահայտմամբ, ըստ հետազոտության մեջ կիրառված բոլոր 4 սանդղակների:
1. Պոզիտիվ և նեգատիվ համախտանիշների սանդղակ.
Գծապատկեր 5-ում ներկայացված է նեգատիվ, պոզիտիվ ընդհանուր հոգեախտաբանական համախտանիշների կլինիկական արտահայվածության տոկոսային հարաբերությունը` ըստ հետազոտված խմբերի:
Գծապատկեր 5
2. Բեկի դեպրեսիայի սանդղակ. Գծապատկեր 6-ում ներկայացված է դեպրեսիվ համախտանիշների կլինիկական արտահայտվածության տոկոսային հարաբերությունը` ըստ հետազոտված խմբերի:
Գծապատկեր 6
3. Տագնապի դեպրեսիայի հոսպիտալ սանդղակ. Գծապատկերներ 7-ում և 8-ում ներկայացված են տագնապի դեպրեսիայի համախտանիշների կլինիկական արտահայտվածության տոկոսային հարաբերությունները` ըստ հետազոտված խմբերի:
Գծապատկեր 7 (տագնապ)
Գծապատկեր 8 (դեպրեսիա)
4. «Կյանքի որակ 100» սանդղակ. Գծապատկեր 9-ում ներկայացված են նշված սանդղակով գնահատման արդյունքները` ըստ հետազոտված խմբերի
Գծապատկեր 9
I խումբ
II խումբ
Ստուգիչ խումբ
Եզրակացություն
- Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել դեպրեսիայի տագնապի արտահայտվածությունը ՀՌՎ բուժում ստացող և չստացող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ ստացված տվյալները համեմատել ընդհանուր բնակչության հետ: Հետազոտության արդյունքները վկայում են, որ հետազոտվող խմբերում նկատվում են կլինիկորեն արձանագրված դեպրեսիվ համախտանիշներ, բարձր է նաև տագնապի աստիճանը: Կարելի է ենթադրել, որ նշված համախտանիշներն առկա են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ` անկախ այն փաստից` ստանու՞մ են նրանք ՀՌՎ բուժում, թե՞ ոչ: Սակայն լիովին պարզ չէ, թե ինչո՞վ է պայմանավորված նշված համախտանիշների դրսևորումը` անմիջականորեն ՄԻԱՎ-ո՞վ, ՀՌՎ բուժման կողմնակի ազդեցությա՞մբ, թե՞ ՄԻԱՎ վարակի ախտորոշման նկատմամբ անհատի պատասխան ռեակցիայով, ինչը կարող է հետագա հետազոտությունների առարկա դառնալ:
- Փսիխոտիկ աստիճանի հասնող հոգեախտաբանական երևույթներն ուսումնասիրելու արդյունքում բացահայտվել է փսիխոզներին բնորոշ պոզիտիվ, նեգատիվ ընդհանուր հոգեախտաբանական համախտանիշների առավել արտահայտվածություն հետազոտվող խմբերում: Ստացված տվյալներից կարելի է եզրակացնել, որ ՄԻԱՎ վարակը բացասական ազդեցություն է թողնում անձի հոգեկան առողջության, մասնավորապես տրամադրության վրա` առաջացնելով դեպրեսիվ տագնապային խանգարումներ: Նույնը կարելի է ասել նաև պոզիտիվ, նեգատիվ ընդհանուր հոգեախտաբանական համախտանիշների վերաբերյալ: Ընդ որում, ՀՌՎ բուժումը ՄԻԱՎ վարակով հիվանդների վրա էապես չի ազդել թե՛ դեպրեսիվ երևույթների խորության, թե՛ փսիխոտիկ (պոզիտիվ նեգատիվ) համախտանիշների արտահայտվածության առումով:
- Հետազոտությանը մասնակցած ՄԻԱՎ վարակով հիվանդների ՀՌՎ բուժում ստացող խմբերում ի հայտ են եկել արտահայտված հոգեախտաբանական համախտանիշներ` դիտարկվել և հարցման են ենթարկվել այդ խմբերի մասնակիցները, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջիններիս միայն 2-4%-ն է կյանքի ընթացքում դիմել մասնագիտացված հոգեբուժական օգնության: Սա վկայում է այն մասին, որ այդ անձանց շրջանում առկա է հոգեբուժական ծառայությունների և հոգեախտաբանական երևույթների վերաբերյալ ցածր տեղեկացվածություն:
- Հետազոտության արդյունքում պարզ դարձավ նաև, որ կյանքի որակի էական տարբերություններ հետազոտված խմբերում չեն նկատվում, ինչը կարող է վկայել կա՛մ ՀՌՎ բուժման կազմակերպման բարձր որակի, կա՛մ երկրում կյանքի համընդհանուր ցածր որակի մասին, ինչն իր հերթին կարող է պայմանավորված լինել երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակով:
- Այսպիսով, ելնելով կատարված հետազոտության արդյունքներից, կարելի եզրակացնել, որ ընդհանուր բնակչության համեմատ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ, անկախ ՀՌՎ բուժում ստանալու փաստից, առավել հաճախ են հանդիպում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Սակայն, առաջացել է հետազոտությունը շարունակելու անհրաժեշտություն` ներգրավելով առավել մեծ թվով մասնակիցներ և կիրառելով հոգեկան խանգարումների ավելի լայն շրջանակ ուսումնասիրող մեթոդներ, ինչը թույլ կտա առավել հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ ազդեցություն ունեն ՀՌՎ բուժումը , ընդհանրապես, ՄԻԱՎ վարակը մարդու հոգեկան առողջության վրա:
Առաջարկություններ
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպրեսիվ, տագնապային, պոզիտիվ և նեգատիվ համախտանիշներն առավել արտահայտված են ՄԻԱՎ վարակով հիվանդների ու ՀՌՎ բուժում ստացողների խմբերում, և նպատակահարմար է հետագա հետազոտություններով պարզել, թե որքանո՞վ է վերոհիշյալ համախտանիշների զարգացումն անմիջականորեն կապված ՄԻԱՎ վարակի ազդեցության կամ ՀՌՎ բուժման հետ: Այսպիսով, անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտության միջոցով պարզել` արդյո՞ք հոգեկան խանգարումները ՄԻԱՎ վարակի, թե՞ ՀՌՎ դեղորաքի հետևանք են:
- Հաշվի առնելով համաշխարհային բժշկական գրականության մեջ առկա բազմաթիվ հաղորդումներն այն մասին, որ ՄԻԱՎ վարակը բացասաբար է ազդում իմացական գործընթացների վրա և նպաստում դեմենցիայի առաջացմանը, նպատակահարմար է իրականացնել մեկ այլ հետազոտություն և պարզել ՄԻԱՎ վարակի ազդեցությունն իմացական գործընթացների վրա [8]:
- Հաշվի առնելով հոգեբուժական ծառայությունների հոգեախտաբանական երևույթների վերաբերյալ ցածր տեղեկացվածությունը ՄԻԱՎ վարակով հիվանդների ու ՀՌՎ բուժում ստացող խմբերում` նպատակահարմար է այս խմբերում անցկացնել վարժանքներ, որոնք կնպաստեն հոգեկան խանգարումների բուժման մեթոդների, հիվանդների իրավունքների, և հոգեբուժական ծառայության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը խարանի նվազեցմանը:
Գրականություն
- Неаизнов Н.Г. Распространенность и характер психических расстройств у ВИЧинфицированных больных СанктПетербурга (Психические расстройства в общей медицине). 2007; том 2; N2; http://www.consilium-medicum.com/media/prom/07_02/14.shtml.
- Всемирная Организация Здравоохранения. “ВИЧ/ СПИД и психическое здоровье” Доклад Секретариата Исполнительного Комитета 2008. Armenian Expert Center on HIV/AIDS and Mental Health, compilation report on “Mental Health Problems and Support Structures Concerning People Living with HIV/AIDS in the Republic of Armenia”. Yerevan; 2008; 63.
- Lykesos C.G., Hanson A.l. Fishman Metal, Screening for psychiatric disorders in an HIV medical clinic: the importance of a psychiatric presence, Internat J Psychiat Med 1994; 103-113.
- Pence B.W., Miller W.C.. Whetten K et al. Mental Disorders Common Among HIV-Infected Patients. J Acquir Immunc Defic Syndrome 2006; 42: 298-306; http://www.ncbi.nlm.nih. gov/pubmed/18260806?dopt=Citation.
- Кеннет С., МариЖозе Дрыйетт, Александра Д. ВИЧ и психиатрия. 2е издание; 2008; 32;55.
- Richard.I, Shadec M.D. Manual of Psychiatric Therapeutics, second edition. 52-53.
- Каплан Г.И., Седок Б.Дж. Клиническая психиатрия из синопсиса по психиатрии 2002; 138-146.
- Тиганова А.С. Руководство по психиатрии под редакцией 1999 г; том 2; 232Хачатурян А.М., Симонян В.Г. Сравнительное изучение оланзапина и галоперидола в лечении психотических расстройств. Сборник научных материалов конференции ”Психиатрия глазами молодых ученых” Тула; 36 сентября 2008; 183-191.
- Симонян В.Г., Торосян К.С. Эффективность метода лечения в клинике первого психотического эпизода ПМЦ МЗ РА. Сборник тезисов всероссийской школы молодых ученых в области психического здоровья “Психиатрия 21 века, традиции и инновации”. Суздаль; 5-8 сентября 2007.
- Classification of mental and behavoral disorders clinical description and diagnostic guidelines 2001.
Կարդացեք նաև
Նախաբան: Տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում այդ ուղղությամբ: Հաճախ զույգի անպտղության բուժման...
Հոգեկան առողջության (ՀԱ) ծառայությունների զարգացումը Հայաստանում դեռևս կարևոր խնդիր է՝ հատկապես առողջապահության համակարգում մասնագետների ներգրավման տեսանկյունից...
Մարդ-մեքենա փոխհարաբերության մասին մարդկությունը մտահոգվեց այն պահից, երբ մեքենաները, ներխուժելով մեր առօրյան, սկսեցին փոխարինել մեզ արտադրության տարբեր փուլերում: 40-50-ական թվականներին հասարակությունը մեծ ուրախությամբ ընկալեց...
Թեև հոգեբուժական գիտական միտքը Հայաստանում բյուրեղացել է ընդամենը վերջին 50 տարում և այժմ էլ գտնվում է իր ինքնության հաստատման որոնումների փուլում, սակայն հոգեբուժական մշակույթը գալիս է դարերի խորքից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն