Առողջապահություն 1.2011
Սննդակարգի հիմնական սկզբունքները. ամբողջական հացահատիկը և կարտոֆիլը դարձրեք Ձեր առօրյա սննդակարգի հիմքը
Հացի և հատիկային մթերքների սննդային արժեքն անգնահատելի է, քանի որ դրանք օսլայի, բջջանյութի, սպիտակուցների, B խմբի վիտամինների, երկաթի և այլ հանքային տարրերի աղբյուր են:
Ավանդաբար հայերը նախընտրում են սպիտակ հացը, լավաշը, կարտոֆիլն ու մակարոնեղենը, իսկ ամենատարածված հացահատիկներն են բրինձը, ձավարը, հաճարը, բլղուրը և եգիպտացորենը:
Ամբողջական հացահատիկն ու դրանից պատրաստված մթերքները, օրինակ` մակարոնեղենը, հացը, ավելի առողջարար են, քան վերամշակված մթերքները: Վերամշակման ընթացքում քայքայվում է ցորենի մեջ պարունակվող B վիտամինի կեսից ավելին, E-ի 90%-ը, և փաստորեն հեռանում է ամբողջ բջջանյութը: Չվերամշակված հացաբույսերն իրենց տեսքով չեն տարբերվում վերամշակվածներից, այդ իսկ պատճառով պետք է ընտրել հացահատիկեղենի և մակարոնեղենի այն տեսակները, որոնց պիտակների վրա նշված է`«ամբողջական», «կոշտ», «չվերամշակված հացահատիկ» (цельное, необработанное, из твердых сортов, whole grains, durum):
Հացահատիկների հետ օրգանիզմ մտնող սննդանյութերը և նրանց ֆիզիոլոգիական նշանակությունը
Բջջանյութը, որը չափազանց անհրաժեշտ է օրգանիզմի համար, խթանում է աղիքների կծկունակությունը և նպաստում բնականոն մարսողությանը: Այն նվազեցնում է շաքարախտի, քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը, ինչպես նաև արյան մեջ խոլեստերինի քանակը: Երբ ստամոքսում բջջանյութը ուռչում է, մարդը կշտանալու զգացում է ունենում և լրացուցիչ սննդի կարիք չի զգում, հետևաբար մարմնի նորմալ քաշը պահպանվում է:
ԻՆՉՊԵՍ ՈՒՏԵԼ
Այս խմբի սննդամթերքից քաշը չի ավելանում, եթե պատրաստման ժամանակ ինքներդ չեք ավելացնում յուղ, սոուսներ: Այդ իսկ պատճառով կարտոֆիլով, հացահատիկով կամ մակարոնեղենով կերակուրներ պատրաստելիս մի օգտագործեք մայոնեզ, թթվասեր կամ բարձր յուղայնությամբ սոուսներ: Կերակուրը եփեք, խորովեք: Ցանկալի չէ տապակել: Խուսափեք չիփսերից. դրանք մեծ քանակությանբ աղ և քիմիական նյութեր են պարունակում, որոնք վտանգ են սպառնում առողջությանը:
Խորհուրդ ենք տալիս մակարոնեղեն, հացահատիկ կամ կարտոֆիլ պատրաստելիս սահմանափակել աղի և շաքարի քանակը: Փոխարենը օգտագործեք համեմունքներ և թարմ կամ չորացրած կանաչեղեն:
ԻՆՉՔԱՆ ՈՒՏԵԼ
Ստորև թվարկված ուտելիքներից օգտագործեք օրական 9 չափաբաժին, որոնցից յուրաքանչյուրը մեկ չափաբաժին է` 1 կտոր հաց` 30գ, 1/2 բաժակ եփած հնդկացորեն, 1/2 բաժակ մակարոնեղեն, 1/2 բաժակ եփած վարսակ, 1/2 բաժակ խաշած բրինձ կամ այլ շիլաներ, 1/2 բաժակ եփած ձավար, 1/2 բաժակ
կարտոֆիլի պյուրե, 1/2 բաժակ եփած հատիկ լոբի, 1/2 բաժակ չորացրած կանաչ լոբի, 1/2 բաժակ կանաչ ոլոռ, 1/2 բաժակ եփած ոսպ, 1/2 բաժակ եգիպտացորենի հատիկներ, 1 միջին չափսի կարտոֆիլ:
Օրինակ, դուք կարող եք ուտել`
4 կարտոֆիլ` 2 չափաբաժին, 3 կտոր հաց` 3 չափաբաժին, 1 բաժակ մակարոնեղեն` 2 չափաբաժին, 1 ափսե բրինձ` 2 չափաբաժին: Ընդհանուրը` 9 չափաբաժին:
ՀԻՇԵ´Ք
-
Հացահատիկն ու կարտոֆիլը դարձրեք ձեր օրվա ուտելիքի հիմքը և օգտագործեք յուրաքանչյուր անգամ ուտելու ընթացքում:
-
Օգտագործեք այս խմբի 9 չափաբաժին:
-
Երբ գնում եք հաց, հացաբույսեր և մակարոնեղեն, ուշա-դրություն դարձրեք պիտակին և նախընտրեք չվերամշակված հացահատիկով և բջջանյութով հարուստ մթերքը:
-
Հացահատիկներից պատրաստված շիլաները կամ կարտոֆիլը աղով, կարագով, շաքարով կամ այլ յուղոտ սոուսներով համեմելու փոխարեն օգտագործեք բազմազան համեմունքներ և թարմ կամ չորացրած կանաչիներ, որոնք կերակուրն ավելի համեղ և առողջարար կդարձնեն:
-
Մի օգտագործեք կարտոֆիլի կանաչ և ծլած հատվածները` թունավորումից զերծ մնալու համար:
-
Նախընտրեք հացահատկեղեն և մակարոնեղեն, կարտոֆիլիը` խաշած, շոգեխաշած, խորոված վիճակում: Խուսափեք տապակած մթերքից, չիփսերից:
Կարդացեք նաև
Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...
Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...
Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...
XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...
Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա
Ներածություն
Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...
Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...
2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...
Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից...
Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...
Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն