Առողջապահություն 3.2011
Ամենադժվարին պայմաններում անգամ բժիշկները կատարում էին իրենց սուրբ պարտքը. ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.թ., դոցենտ Արտավազդ Սահակյան
– Պարոն Սահակյան, 1995-1999 թթ. եղել եք Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ, Ազգային Ժողովի պատգամավոր: Ինչպ՞ես կբնութագրեք այդ տարիներն իբրև պաշտոնյա:
– Դրանք տարիներ էին, երբ Հայաստանն ուներ քայքայված տնտեսություն, շատ ձեռնարկություններ դադարել էին աշխատել, մեծ դժվարություններ կային առողջապահական համակարգի, հատկապես մայրաքաղաքի հիվանդանոցների և պոլիկլինիկաների ֆինանսավորման գործում: Անհրաժեշտ էին համակարգային մեծ ներդրումներ: Աշխատավարձի ֆոնդը 6-7 ամիս ուշացումով էր հնարավոր հայթայթել:
– Կարծեմ բժիշկների աշխատավարձը հինգ-տասը հազար էր կազմում:
– Այո, գրեթե անելանելի վիճակ էր: Ի պատիվ բժիշկների, պետք է ասեմ, որ ամենադժվարին պայմաններում անգամ նրանք կատարում էին իրենց պարտքը: Մեծ դժվարություններ ունեինք «Շտապ օգնության» համակարգում` վառելիքի պակաս կար, բայց ապահովում էինք կանչերը: Այսօր այդ ամենը կարծես մոռացվել է, սակայն այդպես էր:
1998 թ. ես վերադարձա իմ հիմնական զբաղմունքին, նշանակվեցի թիվ 1 հիվանդանոցի տնօրեն, պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար և ամբիոնի վարիչ, ինչով զբաղված եմ մինչև այսօր:
– Այն տարիներին վիրահատու՞մ էիք:
– Իհարկե, ավելի քիչ` ժամանակի սղության պատճառով, վիրահատում էի շաբաթ և կիրակի օրերին, իմ ազատ ժամանակի հաշվին:
– Ե՞րբ զգացվեց շոշափելի առաջընթաց առողջապահության ոլորտում:
– Սկսած 2000 թ.-ից, թե' տնտեսական առաջընթացը, թե' վճարովի ծառայությունը և թե' պետպատվերը նպաստեցին առողջապահության ոլորտի աշխատողների կենսամակարդակի որոշակի բարելավմանը: Ցավոք, այն շարունակում է ցածր մնալ եվրոպական երկրների համեմատությամբ:
– Այժմ բժշկության բոլոր ճյուղերում ներդրվել է նորագույն տեխնիկա, արդյո՞ք չի խանգարում, որ բժիշկն առավելագույնս վստահի տեխնիկային, քան սեփական գիտելիքներին:
– Եթե հմուտ և փորձառու բժիշկ է, պետք է լինի և´ լավ կլինիցիստ, և´ գործիքային, և´ տեխնիկական մեթոդներին տեղեկացված: Բժշկական համալսարանի ախտորոշիչ կենտրոնն այդ առումով ունի բոլոր հնարավորությունները:
– Որո՞նք են, ըստ Ձեզ, առողջապահության զարգացման հետագա փուլերը:
– Եթե խոսքը վերաբերում է կազմակերպչական հարցերին, ապա անցնելու ենք ապահովագրական բժշկության, այդ թվում` ոչ միայն քաղաքացիների, այլև բժիշկների մասնագիտական ապահովագրության: Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ապա անցած տասնամյակների ամենախոշոր առաջընթաց են ապրել սրտային վիրաբուժությունը, նեյրովիրաբուժությունը, ինչպես նաև լապարոսկոպիկ և ներանոթային վիրաբուժությունը: Մեծ վերելք է ապրում արթրոսկոպիկ վիրաբուժությունը, ինչպես նաև արհեստական իմպլանտների կիրառումը: Այս ամենն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսության զարգացման մակարդակի հետ:
– Պարոն Սահակյան, խորհրդային առողջապահական համակարգը շատ մեծ առավելություններ ուներ, ինչն անհնար է անտեսել: Այսօր այդ առավելություններից ո՞րն է հատկապես պակասում մեր առողջապահական համակարգում:
– Դժվարություններ առկա են ֆթիզիատրիայի, ինչպես նաև նեֆրոլոգիայի ոլորտում: Մարդիկ չեն ցանկանում ցածր աշխատավարձով զբաղվել նման գործունեությամբ: Կարծում եմ` այս ուղղությամբ անելիքներ կան:
Ինչ վերաբերում է իմ մասնագիտությանը, ապա այն կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի` պլաստիկ վերականգնողական և գեղագիտական (էսթետիկական) վիրաբուժության: Առաջին դեպքում գործ ունենք հիվանդի կորցրած օրգանը պատվաստելու հետ:
– Ձեզ համար ի՞նչ է անկախությունը:
– Առողջապահության ոլորտի աշխատողներն անկախության կայացման տարիներին կրեցին այն բոլոր զրկանքները, ինչը` հայ զինվորը և սահմանամերձ շրջանների բնակչությունը:
Ես ազատագրական պայքարի մասնակից եմ, ինչի մասին վկայում են իմ պարգևները: Բայց ազատ ապրելու իրավունքն ամենամեծ պարգևն է, որ տվել է մեզ անկախությունը: Լավ է, որ նախորդ տարիների հետ համեմատած որոշ ոլորտներում վերադառնում ենք նախկին պաշտպանվածությանը, որն է անվճար ծննդօգնությունը, մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումը, նույն անվճար բուժման իրավունքը սոցիալապես անապահով խավերի համար:
– Մեր հոբելյարին` «Առողջապահություն» հանդեսին ի՞նչ կմաղթեիք:
– Որքան հնարավոր է լավ լուրեր տպագրել առողջապահության ոլորտի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Սիրելի ընթերցո′ղ,
Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:
Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...
Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...
Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...
Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...
Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...
Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...
– Պարոն Գրիգորյան, Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ինչպե՞ս հայտնվեցիք սոցիալական խնդիրներով զբաղվող ոլորտում...
– Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...
Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...
– Ասացեք, խնդրեմ, պարոն Սողոյան, ի՞նչ ձեռքբերումներ եղան անկախության տարիներին հոգեբուժության ոլորտում...
– Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն